8 մլրդ դոլարի «էխոն». Վարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տնտեսական հարցեր

19/05/2017 schedule16:50

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Կառավարության ղեկավարը կարեւորել է նման ձեւաչափով պարբերական հանդիպումները, որոնք լավ հնարավորություն են հայ-ամերիկյան համագործակցության ընթացքի եւ զարգացման հեռանկարների շուրջ մտքեր փոխանակելու համար:

Դեսպան Միլսն ԱՄՆ կառավարության անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգի եւ համատեղ ծրագրերի շուրջ: Քննարկվել են ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային եւ մաքսային, դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ փոխգործակցությանը վերաբերող մի շարք  հարցեր:

Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսը անդրադարձել են նաեւ էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ գործակցության խորացման հեռանկարներին:

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սենսացիոն հայտարարություն արեց առ այն, որ ԱՄՆ-ը մասնավոր ընկերությունները պատրաստ են մինչեի 8 մլրդ դոլար ներդնել ՀՀ էներգետիկայի ոլորտում, սակայն ՀՀ իշխանությունները պետք է երաշխիքներ տան:

Տպել
839 դիտում

2018-ին այդ արհեստածին երկրի ստեղծման հարյուրամյակն է, Բաքուն կարծր կմնա. Դավիթ Բաբայան

Արթուր Դավթյանը՝ համաշխարհային բարձր դասի մարմնամարզիկների ցանկում

Թուրքերենը կարող է հանվել Եվրոպայի խորհրդի աշխատանքային լեզուների ցանկից

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի շրջանակներում հայտնի է 4 հաղթողի անունները

Վազգեն Սարգսյանը չի ծեծել Արմեն Սարգսյանին. Տիգրան Հակոբյանը 1997-ի դեպքի մասին

ԵԼՔ-ը չի մեկնաբանում Արմեն Սարգսյանի հետ կապված որեւէ հարց

«Ձեզ նախագահ պետք չէ՞». Լիլիթ Ավագյանի հոդվածը

ՀՀ-ում օրինապահ հարկ վճարողների համար կգործարկվի հորիզոնական մոնիթորինգի համակարգը. ՊԵԿ

Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Ռուսաստանում ձերբակալել են զինծառայությունից խուսափող ՀՀ քաղաքացու

Քրիստոսի Մկրտության տոնին Գյումրիում զինված հսկողություն էր իրականացվում

Խոշորացումից հետո նախկին գյուղապետերն անգործ չմնացին

Երբ Արմեն Սարգսյանը որոշի, մենք էլ կմշակենք մեր դիրքորոշումը. Նաիրա Զոհրաբյան

Կարագի գնի նվազումն առաջիկա ամիսներին ավելի զգալի կլինի. քննարկում ՀԽ-ում

Ամուլսարն ու Վրաստանում «Pepsi» ընկերությունը. Արմեն Սարգսյանի բիզնես կայսրությունը

Ամեն ինչ լավ է. Ջիգարխանյանի մեկնաբանությունը՝ «Հայկական ժամանակ»-ին

Հարբած ոստիկանը Porsche Cayenne-ով մխրճվել է Նազարբաեւի նստավայրի մեջ (լուսանկարներ)

Մոսկվա-Գյումրի օդանավում ՌԴ քաղաքացին վիճաբանություն է սկսել

Արմեն Սարգսյանը չի ընդունել Սերժ Սարգսյանի առաջարկը. նա մտածելու ժամանակ է խնդրել

Սարգսյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է հանդիպել ԵԼՔ, Ծառուկյան եւ ՀՅԴ խմբակցություններին