Արցախի պետհամալսարանում բարոյականության եւ լրագրության հատման կետերը

19/05/2017 schedule17:05

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում այսօր Արցախի պետական համալսարանում «Բարոյականությունը եւ լրագրությունը» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել «Անկախ լրագրողների» ասոցիացիայի նախագահ Նելլի Ալելովան:

«Արցախպրես»-ի  հաղորդմամբ՝  դասախոսությանը  բացման խոսքով հանդես է  եկել ԱրՊՀ պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը, ով հակիրճ ներկայացրել է Նելլի  Ալելովայի գործունեության մասին:

Ալելովանը խոսելով թեմայի կարեւորության մասին իր խոսքում ասել է, որ լրագրողն առաջին հերթին պետք է օժտված լինի բարոյական հատկանիշով:

«Կան բարոյականության նորմեր, որոնք բխում են մարդասիրական սկզբունքներից, համամարդկային արժեքներից, բայց դրանցում եւս ամեն ինչ հարաբերական է: Հասարակությունը բարոյականության նորմերի վրա ուղղակի ազդեցություն ունի այն իմաստով, որ մարդը դրանով է ձեւավորվում: Բարոյականության տարածման գործում մեծ է հեռուստաընկերությունների, լրատվամիջոցների դերը, ուստի  յուրաքանչյուր լրագրող պետք է լավ գիտակցի ու հասկանա իր կատարած աշխատանքը, որը  մատուցում է հասարակությանը»,- մասնավորապես, ասել է Ն. Ալելովան եւ աշխատանքային իր գործունեությունից ներկայացրել այնպիսի դրվագներ, որոնց ընթացքում նա առնչվել է լրագրողական բարոյականությանը:

Դասախոսության վերջում ուսանողները եւ դասախոսները հանդես են եկել հարցադրումներով:

Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ եւ այլք:

Տպել
219 դիտում

Շահեն Հարությունյանը երեք օր կմնա հոգեբուժարանում

«Արաբկիրում» երեխան մահացել է սրտի արատի պատճառով. տնօրենն ասում է` բժիշկը մարդասպան չէ

Մոր կողմից նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

«ՒՊ»-ը Մանչեսթերի ահաբեկչությունը անվանել է վրեժ «մուսուլմանների հողեր ներխուժելու համար»

Վարորդները իրավախախտումների մասին որոշումները կստանան SMS հաղորդագրության միջոցով

Նորածնին սպանելու մեջ կասկածվում է մայրը. նա երկու անչափահաս երեխա ունի

Տարոն Մարգարյանի պատգամավոր աներորդին երկու ավտոտնակ եւ մեկ մեքենա է գնել

800 հազար դրամ է հատկացվելու սիրիահայ ձեռագործ վարպետներին

Շիրակի մարզպետը հորդորում է գյուղապետերին դատի տալ գյուղացիներին

Սամվել Բաբայանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Ինչու է ռեժիսորն ընկել Հրազդանի կիրճը. մանրամասներ նրա առողջական վիճակից

Ինքնաբացարկի դիմում միայն Նիկոլ Փաշինյանն է գրել. Տիգրան Մուկուչյան

Իրանի եւ Ադրբեջանի երկաթուղային ճանապարհների միացումը կարեւոր է. Ռոհանի

«Արցախպրես»-ն իր երրորդ տարեդարձը նշանավորել է մամուլի սրահի բացմամբ

«ՄՅՈՒ»-ն չեղարկել է Եվրոպա լիգայի եզրափակչի նախախաղյա ասուլիսը

«Ես տպավորված եմ Արցախով». Մարգարիտ Բարանկիցեն հյուրընկալվել է ԱրՊՀ-ում

Մայրաքաղաքը կզարդարեն շուրջ 2 միլիոն ծաղիկներով

Ոստիկանները հայտնաբերել են Հրազդան քաղաքում նորածնի դին փողոցում թողած կնոջը

Աննախադեպ պատմական. ու՞ր են մեր փողերը

Միեւնույն է՝ ձնագունդը գլորվում է. զեղումներ պուտինյան թեմաներով