«Գլխավոր ձեռքբերումը ստեղծարար ուսուցիչն է». «Հեղինակային մանկավարժություն» ծրագիր

19/05/2017 schedule17:50

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի նախաձեռնությամբ իրականացված «Հեղինակային մանկավարժություն» ծրագրի արդյունքների ամփոփման շնորհանդեսը:

Ողջունելով միջոցառմանը ներկա կրթահամալիրի տնօրենին, մանկավարժներին և աշակերտներին՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հեղինակային կրթական ծրագրերը, որոնք տարիներ շարունակ իրականացվում են հանրապետության տարբեր դպրոցներում, այդ թվում նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, կուտակել են կրթական որոշակի արդյունքներ և ուսանելի փորձ, որը կարելի է կիրառական դարձնել և տարածել նաև հանրակրթական մյուս դպրոցներում:

«Հեղինակային կրթական ծրագրերի շատ հետաքրքիր փորձ է կուտակվել, որը տարիների ընթացքում արդեն բռնել է քննություն, հետևաբար այն այլևս չի կարելի դիտարկել այլընտրանքային կամ փորձնական: Մենք հասել ենք մի փուլի, երբ նմանատիպ դպրոցները պետք է հասարակությանը և պետությանը պարզորոշ ներկայացնեն իրենց ձեռքբերումները, խնդիրներն ու արդյունքները, մասնավորապես, որ հարցերում են հաջողել, որտեղ ունեն բացթողումներ: 21–րդ դարն ունի կրթության նոր պահանջներ, մենք կրթական միջավայրը դիտարկում ենք ազատ նախաձեռնությունների հարթակ. կրթական ձևաչափերն այնքան արագ են զարգանում, որ ֆորմալ սահմանափակումներ մտցնելու յուրաքանչյուր փորձ կարող է բացասական անդրադառնալ կրթության որակի վրա»,- իր խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ նախատեսվում է աշխատանքների նոր փուլ սկսել առանձնահատուկ մոդելներով աշխատող տարբեր դպրոցների հետ:

Նպատակը, ըստ ԿԳ նախարարի, տարբեր հեղինակային ծրագրերից ընտրված նախագծերի վերլուծությունն է. «Մենք այսօր ունենք տարբեր ծրագրերի հաջողված փորձ. Ֆիզմաթ դպրոցների փորձը, հմտությունների զարգացման Սեբաստացի կրթահամալիրի փորձը և այլն: Ընդհանրացված կերպով մենք այսօր ունենք բազմաշերտ կրթական հանրույթ: Նրանց հաջողությունները կարող են ներառվել դպրոցների զարգացման համալիր ծրագրերում և ներդրվել նաև այլ դպրոցներում: Տարբեր ծրագրերին միավորում է մեկ ընդհանուր գաղափար. այն է՝ նրանք բոլորը ձևավորում են ՀՀ անկախ պետականության քաղաքացիներ: Այս առումով կարևոր է, որ ձևավորվող քաղաքացին ազատ, ստեղծագործ անհատ լինի՝ ազգային և համամարդկային արժեքների կրող: Մեր նպատակը կրթական ընդհանուր չափորոշիչների պահպանումն է, իսկ ձևի ընտրության մեջ մենք կարող ենք և պատրաստ ենք տալ ազատություններ դպրոցին»:

Միջոցառման ընթացքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ներկայացրել է կրթահամալիրում կիրառվող հեղինակային կրթական ծրագիրը. «Մեր գլխավոր ձեռքբերումը ստեղծարար ուսուցիչն է, որը կրթության որակի ամենաակտիվ և պատասխանատու օղակն է: Մենք սահմանել ենք ուսուցչի մեր չափանիշը. Դա անընդհատ սովորող ուսուցիչն է, որը կարողանում է անընդհատ սովորելու գործընթացի մեջ ներառել նաև աշակերտին: Նա այս գործընթացում ձեռք է բերում ստեղծական որակներ, մշակում է իր անհատական դասընթացը, ծրագրերը, հավաքում է դրա համար անհրաժեշտ նյութեր, ընտրում է դասավանդման ձևը և ամենակարևորը դառնում է այս կրթական մոդելի տարածողը»,- նշել է Ա. Բլեյանը:

Որպես հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկություն՝  նա ընդգծել է բաց կրթական միջավայրը, բլոգային և մեդիա կրթության մեծ կիրառումը, ինտերակտիվությունը, անհատական կրթական ծրագրի կազմումը և ընտրությունը, գնահատման առանձնահատկությունները, լրացուցիչ կրթության ներառումը կրթական ծրագրում և այլն: Հանդիպման ընթացքում ծավալվել է արդյունավետ քննարկում՝ հեղինակային կրթական ծրագրերի ձեռքբերումների և խնդիրների մասին:

Տպել
1119 դիտում

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը