Արցախի ՊԲ-ն տեսադիտարկող համակարգերով արձանագրել է հակառակորդի ինքնաականակոծությունները

19/05/2017 schedule17:55

Ադրբեջանի զինուժը վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում միտումնավոր սրելով իրավիճակը եւ դիմելով տարբեր սադրանքների՝ այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության: Այս մասին ասվում է Արցախի ՊԲ քիչ առաջ տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջնագծում տեղադրված տեսադիտարկվող համակարգերն արձանագրել են, որ ժամը 12:15-12:19-ի և 13:32-13:36-ի սահմաններում շփման գծի Սեյսուլան-Յարըմջա հատվածում հակառակորդը, նախնական տվյալներով, 60 միլիմետրանոց ականանետերից կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նշված հատվածներում տեղի են ունեցել պայթյուններ:

Նշվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակառակորդի ճամբարում կամ անձնակազմը չի տիրապետում իր մասնագիտական պարտականություններին, կամ բացակայում է ուղղահայաց կառավարումը և ցանկացած հրամանատար առաջնագծում իրեն թույլ է տալիս գործողություն իրականացնելու որոշում ընդունել կամ էլ հակառակ դեպքում նման ստոր քայլերով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հող է նախապատրաստում իր հետագա սադրանքների համար:

ԱՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում հայկական կողմը հավատարիմ է մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և որևէ գործողություն, առավել ևս խոշոր տրամաչափի զինատեսակներից, չի իրականացրել:

Տպել
3789 դիտում

Կաշառքի գործով քննիչ Զադոյանի եւ փաստաբան Գալոյանի գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը

ԵՏՀ-ում հուսով են մոտ ապագայում Իրանի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծել

Տղերքը մեզ դրսից էս են տվել, էն են տվել, որ բանակից բան չգողանանք. Սերյան Սարոյան (վիդեո)

Ականապայթյունի դեպքով ծառայողական քննությունն ավարտվել է. ՊՆ չի հայտնում՝ ովքեր են պատժվել

Էդվարդ Նալբանդյանը առանձնազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ

Զինծառայող Արթուր Դանիելյանի վիճակը միջին է՝ դրական միտումներով. Արծրուն Հովհաննիսյան

Քեյթ Միդլթոնին դուր չեն գալիս Մեգան Մարքի հաջողությունները

Հզոր երկրաշարժ Իրանում. զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան

Մերկելի վարձակալած բնակարանը. Սերժ Սարգսյանն էլ կապրի՞ հասարակ շենքի 4-րդ հարկում. ֆոտոներ

ԱԺ-ն ընդունեց աղմկալի օրենքների նախագծեր. «Ծառուկյան» խմբակցությունը չի կողմնորոշվում

Եգիպտոսի ռեստորաններում ամանորյա ընթրիքն արժե 65 հազար դրամ, Երեւանի Բելաջոյում՝ 45 հազար

ԱԺ մեծամասնությունը կառավարության ստեպլերն է, գրպանի բնակիչը, կույր աղիքը. Նաիրա Զոհրաբյան

Բաքուն ԼՂ հակամարտությունում կիրառում է վստահության ոչնչացման քարոզչական գործիքներ. ԱԳՆ

Ադրբեջանը սեւ ցուցակում է ներառել ԱՄՆ-ի հայ իրավաբանական միությունից Կարո Ղազարյանին

ԱԺ-ի հին պատուհաններից ներս սողոսկող քամու դեմը որոշել են «սկոչով» առնել (Լուսանկարներ)

ԱՄՆ-ում հայ բժիշկը փրկել է քաղցկեղով հիվանդ 82-ամյա կնոջ կյանքը

Գերմանիայում դեռ կոալիցիա են փնտրում

Մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների. նախարար

Եվրոպական երկրների գազամատակարարումը` դադարեցված պայթյունի պատճառով, կվերականգնվի այսօր

Կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ ստեր. խմբագրական