Убийца Պերմյակովին տվեցին, իսկ Հրաչյան դժբախտ պատահարի զոհ է, ինչո՞ւ չեն տեղափոխում

Ռուսաստանի Դաշնության Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի` Հայաստան արտահանձնելու գործընթացը շարունակվում է: Հիմա էլ Հարությունյանի հարազատները ռուսական դատարանի որոշմանն են սպասում:

Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը, երբ տեղեկացել է, որ Ավետիսյանների սպանության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը տեղափոխվել է Ռուսաստան, զանգահարել է ՀՀ արդարադատության նախարարություն եւ հետաքրքրվել Հրաչյայի ճակատագրի մասին: Վերջինս պատասխանել է մեր մի քանի հարցերին:

- Պարոն Մարտիրոսյան, երբ զանգահարեցիք ՀՀ արդարադատության նախարարություն, ի՞նչ պատասխանեցին:

- Ես հետաքրքրվեցի, թե այդ ինչպե՞ս է Վալերի Պերմյակովին դուք (նկատի ունի նախարարությունը,-հեղ.) տվեցիք, Հրաչյային չեք ուզում բերել Հայաստան: Նրանք ինձ պատասխանեցին, որ գործը գտնվում է ռուսական դատարանում, դատարանը պետք է որոշում կայացնի Հրաչյային տեղափոխելու վերաբերյալ: Ասացին, որ որեւէ խոչընդոտ չկա, պետք է ուղղակի դատարանը որոշում կայացնի:

- Հայտնի չէ՞ թե երբ կհրապարակվի դատարանի որոշումը:

- Ամեն օր սպասում ենք, ես հարցրի` ե՞րբ կլինի, ասեցին, որ չեն կարող ասել, երբ դատարանը որոշում կկայացնի այդ ժամանակ էլ կտեղափոխեն: Ասում եմ՝ էդ ո՞նց է մի քանի օրում Պերմյակովի հարցերը լուծվեց, բայց Հրաչյային արդեն 4 տարի է չեք կարողանում բերել:

- Տեղեկություններ կար, որ, ըստ էության, տեղի է ունենում Հրաչյա Հարությունյանի եւ Պերմյակովի փոխանակումը: Դուք նման տեղեկություններ ունե՞ք:

- Գտեք ինչ, երբ ես այդ հարցը տվեցի Արդարադատության նախարարությանը, իրենք ասացին, որ դա անհնարին բան է: Ասեցի՝ դուք Պերմյակովին տվեցիք որպես հանցագործ, որպես убийца, իսկ Հրաչյան դժբախտ պատահարի զոհ է, ինչո՞ւ տեղափոխման հարցը չեն արագացնում:

- Հրաչյա Հարությունյանի հետ խոսել ե՞ք, առողջական վիճակը ինչպե՞ս է:

-Նույնն է: Մտել են իր մոտ՝ բանտ, ցանկացել են տանել վիրահատելու, սակայն Հրաչյան չի համաձայնել, ասել է՝ ուզում եք ինձ սպանե՞լ: Հրաչյան ասել է՝ ես կգնամ Հայաստանում կվիրահատվեմ, չի վստահում իրենց, ասել է, որ մեռնելուց Հայաստանում կմեռնի:

Հրաչյա Հարությունյանը, որը ազատազրկման էր դատապարտվել 6 տարի 9 ամիս ժամկետով, 2013 թվականի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ:

Նրան Հայաստան փոխանցելու մասին հայտնի դարձավ սույն թվականի ապրիլի 25-ին: Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանին փոխանցել է այն գումարը, որը վթարից տուժածները պահանջում էին. խոսքը 18 միլիոն ռուսական ռուբլու (ավելի քան 153 միլիոն դրամ) մասին է:

Տպել
10417 դիտում

Կաշառքի գործով քննիչ Զադոյանի եւ փաստաբան Գալոյանի գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը

ԵՏՀ-ում հուսով են մոտ ապագայում Իրանի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծել

Տղերքը մեզ դրսից էս են տվել, էն են տվել, որ բանակից բան չգողանանք. Սերյան Սարոյան (վիդեո)

Ականապայթյունի դեպքով ծառայողական քննությունն ավարտվել է. ՊՆ չի հայտնում՝ ովքեր են պատժվել

Էդվարդ Նալբանդյանը առանձնազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ

Զինծառայող Արթուր Դանիելյանի վիճակը միջին է՝ դրական միտումներով. Արծրուն Հովհաննիսյան

Քեյթ Միդլթոնին դուր չեն գալիս Մեգան Մարքի հաջողությունները

Հզոր երկրաշարժ Իրանում. զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան

Մերկելի վարձակալած բնակարանը. Սերժ Սարգսյանն էլ կապրի՞ հասարակ շենքի 4-րդ հարկում. ֆոտոներ

ԱԺ-ն ընդունեց աղմկալի օրենքների նախագծեր. «Ծառուկյան» խմբակցությունը չի կողմնորոշվում

Եգիպտոսի ռեստորաններում ամանորյա ընթրիքն արժե 65 հազար դրամ, Երեւանի Բելաջոյում՝ 45 հազար

ԱԺ մեծամասնությունը կառավարության ստեպլերն է, գրպանի բնակիչը, կույր աղիքը. Նաիրա Զոհրաբյան

Բաքուն ԼՂ հակամարտությունում կիրառում է վստահության ոչնչացման քարոզչական գործիքներ. ԱԳՆ

Ադրբեջանը սեւ ցուցակում է ներառել ԱՄՆ-ի հայ իրավաբանական միությունից Կարո Ղազարյանին

ԱԺ-ի հին պատուհաններից ներս սողոսկող քամու դեմը որոշել են «սկոչով» առնել (Լուսանկարներ)

ԱՄՆ-ում հայ բժիշկը փրկել է քաղցկեղով հիվանդ 82-ամյա կնոջ կյանքը

Գերմանիայում դեռ կոալիցիա են փնտրում

Մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների. նախարար

Եվրոպական երկրների գազամատակարարումը` դադարեցված պայթյունի պատճառով, կվերականգնվի այսօր

Կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ ստեր. խմբագրական