ՀՀ ձյուդոյի հավաքականի մարզիչը գոհ չէ Օրենբուրգի մրցաշարում նվաճած մեդալների քանակից

19/05/2017 schedule18:54

Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանին Օրենբուրգի Եվրոպայի գավաթի խաղարկությունում գոհացրել են միայն 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանի եւ 81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանի ելույթները: Մայիսի 13-14-ը տեղի ունեցած մրցաշարում նրանք բրոնզե մեդալակիր են դարձել: Armtimes.com-ի հետ զրույցում Նազարյանը նշեց, որ մեդալների քանակն ավելի շատ պետք է լիներ:

«2 մեդալը բավական չէ, քանի որ մասնակցում էինք 12 մարզիկով՝ ամբողջ կազմով մասնակցում էինք, եւ ամբողջ կազմից 2 հոգի կարողացան 3-րդ տեղ գրավել: Այդ 2 մարզիկի ելույթները նորմալ եմ գնահատում, քանի որ արդեն ինչ-որ աշխատանք նկատվում է, մյուսներինն անբավարար եմ գնահատում, նրանց հետ դեռ շատ աշխատանք կա տանելու: Երիտասարդներ են, նրանց հետ պետք է աշխատենք»,- ասաց նա:

Բացի Կարապետյանից եւ Չափարյանից՝ մրցաշարին մասնակցել են նաեւ Շահեն Աբաղյանը (60 կգ), Հովհաննես Ալեքսանյանը (60 կգ), Գոռ Մկրտչյանը (60 կգ), Վահագն Հովսեփյանը (60 կգ), Վոլոդյա Սարգսյանը (66 կգ), Ռոբերտ Գաբրիելյանը (73 կգ), Դավիթ Սարգսյանը (81 կգ), Վարդան Խաչատրյանը (81 կգ), Շուշան Առաքելյանը (48 կգ) եւ Սոսե Բալասանյանը (52 կգ): Նրանք պայքարից դուրս են մնացել նախնական փուլերում:

Այս օրերին Արմեն Նազարյանը 2 մեդալակիրների՝ Կարապետյանի եւ Չափարյանի հետ Եկատերինբուրգում է, որտեղ մարզիկները մասնակցում են «Մեծ սաղավարտի» մրցաշարի: Այն ընթանալու է մայիսի 20-21-ը:

Այս մրցաշարից հետո Ֆերդինանդ Կարապետյանը հունիսի սկզբին ուսումնամարզական հավաք կանցկացնի Սոչիում, իսկ Անդրանիկ Չափարյանը վնասվածքներ ունի, որոնք պետք է բուժի Հայաստանում: Այնուհետեւ հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Վլադիկավկազում եւ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Դա, ինչպես նշեց Նազարյանը, փորձնական մրցում կլինի աշխարհի առաջնությունից առաջ: Մրցաշարից հետո հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Բելառուսում, ապա Վրաստանում, իսկ վերջում՝ Երեւանում, որից հետո մարզչական շտաբը կորոշի, թե որ մարզիկներն են մասնակցելու Համաշխարհային ուսանողական խաղերին, որոնք՝ աշխարհի առաջնությանը:

Տպել
1027 դիտում

Շահեն Հարությունյանը երեք օր կմնա հոգեբուժարանում

«Արաբկիրում» երեխան մահացել է սրտի արատի պատճառով. տնօրենն ասում է` բժիշկը մարդասպան չէ

Մոր կողմից նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

«ՒՊ»-ը Մանչեսթերի ահաբեկչությունը անվանել է վրեժ «մուսուլմանների հողեր ներխուժելու համար»

Վարորդները իրավախախտումների մասին որոշումները կստանան SMS հաղորդագրության միջոցով

Նորածնին սպանելու մեջ կասկածվում է մայրը. նա երկու անչափահաս երեխա ունի

Տարոն Մարգարյանի պատգամավոր աներորդին երկու ավտոտնակ եւ մեկ մեքենա է գնել

800 հազար դրամ է հատկացվելու սիրիահայ ձեռագործ վարպետներին

Շիրակի մարզպետը հորդորում է գյուղապետերին դատի տալ գյուղացիներին

Սամվել Բաբայանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Ինչու է ռեժիսորն ընկել Հրազդանի կիրճը. մանրամասներ նրա առողջական վիճակից

Ինքնաբացարկի դիմում միայն Նիկոլ Փաշինյանն է գրել. Տիգրան Մուկուչյան

Իրանի եւ Ադրբեջանի երկաթուղային ճանապարհների միացումը կարեւոր է. Ռոհանի

«Արցախպրես»-ն իր երրորդ տարեդարձը նշանավորել է մամուլի սրահի բացմամբ

«ՄՅՈՒ»-ն չեղարկել է Եվրոպա լիգայի եզրափակչի նախախաղյա ասուլիսը

«Ես տպավորված եմ Արցախով». Մարգարիտ Բարանկիցեն հյուրընկալվել է ԱրՊՀ-ում

Մայրաքաղաքը կզարդարեն շուրջ 2 միլիոն ծաղիկներով

Ոստիկանները հայտնաբերել են Հրազդան քաղաքում նորածնի դին փողոցում թողած կնոջը

Աննախադեպ պատմական. ու՞ր են մեր փողերը

Միեւնույն է՝ ձնագունդը գլորվում է. զեղումներ պուտինյան թեմաներով