Պատմությունը կրկնվում է․ԱՄՆ կոնգրեսականը անդրադարձել է Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպին

19/05/2017 schedule20:04

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնության դեպքը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն չպետք է ընդուներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանին Սպիտակ տանը՝ հաշվի առնելով նրա վարած քաղաքականությունը իր երկրում

«Նախագահ Էրդողանի անվտանգության թիմը միակողմանիորեն բռնություն է գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ, ովքեր փորձում էին բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների մասին: Թուրքական անվտանգության աշխատակիցները անթաքույց հարձակվել են հայ, քուրդ, եզդի և այլ իրավապաշտպանների վրա՝ 9 հոգու ուղարկելով հիվանդանոց:

Ցավալի է, բայց թվում է, որ պատմությունը կրկնվում է։ Մեզանից շատերը վերջին շաբաթներում տեսել են «Խոստումը» ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, որը տեղի ունեցել 1915 թվականի սկզբներին Օսմանյան կայսրության կողմից։ Մենք գիտենք, որ ժամանակակից Թուրքիան հրաժարվում է ընդունել, որ ցեղասպանություն երբևէ տեղի է ունեցել։ Մենք չենք կարող թույլ տալ, որ երեքշաբի օրը թուրքական անվտանգության աշխատակիցների դաժան և ապօրինի վարքը մնա անպատասխան»,-նշել է կոնգրեսականը։

Տպել
962 դիտում

Կարմիր կովն ու իր կաշին. ամառը ինչ տվեց ընդդիմությանը

Գեւորգն ապրիլին զոհվելուց առաջ`ընկերոջը գրկած էր տարել մինչեւ բուժկետ.այսօր նա ծննդյան օրն

Ընդդեմ դիմորդների. բախումներ առարկայական հանձնաժողովներում

Երևան-Սևան ավտոճանապարհին բենզատարը բախվել է «Газель»-ին․ Կա 8 վիրավոր

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3300 կրակոց. ՊԲ

Դավիթ Տոնոյանը պարգևատրել է հրդեհաշիջող թռիչքներն իրականացրած «ԻԼ-76»-ի անձնակազմին

Լիբանանյան բանակը ռազմական գործողություններ է սկսել «ԻՊ»-ի դեմ

Նոր Խարբերդում դիմակավորված անձինք դանակի սպառնալիքով հափշտակել են 60-ամյա կնոջ գումարն

Լևոն Արոնյանը հաղթեց Սենթ Լուիսի մրցաշարում

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է

Հանրապետության 62 հակակարկտային կայանքից կարկտավտանգավոր ամպեր են ներգործության ենթարկվել

«Առավոտ». Ամենավտանգավոր մոլորությունն այն է, թե սովորելով ոչ մի բանի չես հասնի

«Հրապարակ». Հայ գիտնականը նվերներ է պատրաստել Պուտինի և Թրամփի համար

«Հրապարակ». Սալոնիկ-Երևան ինքաթիռին կայծակ է հարվածել, այն օդում տատանվել է

Բլեզ Մատուիդին տեղափոխվել է «Յուվենթուս»

Գյուղնախարարությունը ցանկանում է միջազգային լրագրողների միջոցով գովազդել հայկական գինին

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը քննադատել է Էրդողանին Մերկելի օգտին չքվեարկելու կոչի համար

Աշակերտների գլխին ընկնող դասասենյակի դուռը Հացիկում «սկոչով»  են ամրացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պուտինը խոստացել է օգնել Այվազովսկու թանգարանի վերանորոգման հարցում

Օգոստոսի 22-ին օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում եւ Երևանում կբարձրանա. Գագիկ Սուրենյան