«1000 դրամներ». զոհված 2 զինծառայողի ընտանիք 10-ական միլիոն դրամ փոխհատուցում է ստացել

19/05/2017 schedule20:10

Լուսանկարում ձախից՝ Նարեկ Հարությունյանը եւ Գոռ Հովհաննիսյանը

Մայիսի 17-ին եւս երկու զինծառայողի ընտանիք սահմանված կարգով 20 միլիոն դրամ փոխհատուցում է ստացել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2016 թ. դեկտեմբերի 15-ին 84 կողմ, 4 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Այս տարվա հունվարից արդեն ստեղծվեց զինծառայողների ապահովագրության հիմնադրամը եւ սկսեց գործել «1000 դրամների» համակարգը:

Առաջին փոխանցումները կատարավել են մարտի 21-ից. փոխհատուցում էր ստացել 7 զինծառայողի ընտանիք: Տեղեկացանք, որ մայիսի 17-ին ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Հմայակի Հարությունյանի եւ սպայական կազմի ավագ լեյտենանտ Գոռ Գեւորգի Հովհաննիսյանի ընտանիքներին փոխանցվել է միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ: Բացի այդ,  20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական համապատասխանաբար 200 000 եւ 300 000 ՀՀ դրամ:

24-ամյա սպա Գոռ Հովհաննիսյանը եւ 20-ամյա Նարեկ Հարությունյանը զոհվել են հակառակորդի կրակոցից՝ Արցախում ծառայություն իրականացնելիս:

20-ամյա  Նարեկ Հարությունյանը զոհվել է ապրիլի 25-ին: Զինծառայողը Շիրակի մարզի Լեռնուտ գյուղի բնակիչ էր: Ընտանիքի միակ արու զավակն էր, իրենից փոքր երկու քույր ուներ:

Սպա 24-ամյա Գոռ Հովհաննիսյանը մահացել է մարտի 31-ին: Պայմանագրային զինծառայողը Երեւանից էր:

Տպել
5546 դիտում

Երևանում և 6 մարզերում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

«Հրապարակ». Լարված են վարչապետի «փիառշչիկների» հարաբերությունները

«Մերսեդեսը» հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է

Վթարի պատճառով 14 ժամ ջուր չի լինելու Արաբկիրում

«Փաստ». Գագիկ Բեգլարյանի նորընտիր պատգամավոր եղբայրը 4 հատ բազմաբնակարան շենք ունի

«Կոնֆեդերացիաների գավաթ»․Չիլին 11-մետրանոցներով հաղթեց Պորտուգալիային

Ահաբեկիչները 3D-տպիչների միջոցով արգելված տեխնոլոգիաներ են ստանում․ ՄԱԿ

Կարեն Կարապետյանը կանաչ լույս է վառում օլիգարխների համար. գյուղատնտեսական հողերը կվաճառեն

Երեւանում ոստիկանությունը համատարած ստուգում է մեքենաների բեռնախցիկները

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի նոր մասնաշենքի բացմանը

Դատարանի նկուղում ծեծել են Արայիկ Խանդոյանին, աչքերի տակ կապտուկներ կան. փաստաբան

Սնեյդերը կարող է տեղափոխվել ԱՄՆ

Գործարարը Շիրակում 3000 հեկտար ցանքատարածություն կֆինանսավորի. նոր համագործակցություն

Ավտոբուսով վրաերթի ենթարկված տղամարդը բարձրացել և գնացել է գարեջրատուն (Տեսանյութ)

72-ամյա բնակիչը չի պատասխանել դռան թակոցներին. նրան մահացած են գտել

Երեւանի Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցները բռնագրավել են բացօթյա առևտուր անողների ապրանքը

Օտարերկրյա հատուկ ծառայությունները օգնում են ահաբեկչական խմբավորումներին․ Պուտին

80 մլն եվրո «Բորուսիային», 30՝ Օբամեյանգին. չինական ակումբը ցանկանում է գնել ֆուտբոլիստին

Լիբիայում ահաբեկիչները գերի են վերցրել ՄԱԿ-ի առաքելության անդամներին

Վերջին պահին մորթեցիր. Բալասանյանին շատ է ոգեւորել Բաչկովի հաղթանակը