Աննան իրենց դպրոցի միակ շրջանավարտն է. ինչպիսի «Վերջին զանգ» է նա ունենալու

Հայաստանյան բազմաթիվ դպրոցներում այս տարի շրջանավարտ չի լինի կամ վերջին զանգը կհնչի մեկ-երկու աշակերտի համար:

Աննա Ներսիսյանը Շիրակի մարզի Գոգհովիտ համայնքի միջնակարգ դպրոցի միակ շրջանավարտն է: Նա, ընդունվածի պես, մեծ շուքով «Վերջին զանգ» միջոցառում չի ունենա մարդաշատ դահլիճում` բեմի վրա: Մայիսի 26-ին դասարանում ընդամենը վերջին դաս կկազմակերպվի:

Աննան սովորել է երկկոմպլեկտ դասարանում` 11-րդ դասարանցի երեք աշակերտների հետ, որոնք էլ վերջին դասի միջոցառման ժամանակ ընկերակցելու են նրան:   

«11-րդ դասարանցիների հետ պետք է վերջին դաս կազմակերպենք` կես ժամանոց միջոցառում: Ներառելու ենք երգեր, մի փոքրիկ հումորային բեմադրություն, ավարտական խոսքեր, շնորհակալական խոսքեր»,- մեր զրույցում պատմեց Գոգհովիտի ավարտական դասարանի աշակերտուհին: Չհերքեց, որ տխրում է շատ դասընկերներ չունենալու պատճառով. «Դե, իհարկե, միայնակ ամեն ինչն էլ դժվար է, տխուր է, բոլորով միասին ավելի լավ է»:

Անդրադառնալով երկկոպմլեկտ դասարանում սովորելուն` Աննա Ներսիսյանը նկատեց, որ դա ե´ւ առավելություններ ունի, ե´ւ թերություններ: «Դրականն այն է, որ ես մեկ տարով մեծ եմ իմ դասընկերներից, եւ հիմա, երբ քննության թեմաները կրկնում եմ ու իրենց դաս են բացատրում, լսում եմ, վերհիշում եմ: Բայց բացասակայն կողմ էլ կա. 45 րոպե դասաժամը կիսվում է, ամբողջը մեզ չի հատկացվում, մի կեսը մեզ հետ են պարապում, մյուս կեսն էլ մենք ինքներս ենք մեզ վրա աշխատում»,- ասաց դեռեւս աշակերտուհի Աննան:

Նա որոշել է անպայման շարունակել ուսումը, մտադիր է օտար լեզուներ ուսումնասիրել: 

Գոգհովիտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Նազան Գրիգորյանից տեղեկացանք, որ հաստատությունում սովորում է 41 աշակերտ: Դասարանների թիվը 6-ն է, որովհետեւ բոլորը երկկոմպլեկտ են: Տնօրենը չհերքեց, որ օրակարգում կա գյուղական դպրոցների միավորման հարց: Նա, սակայն, կարծիք հայտնեց, որ եթե անգամ որոշում ընդունվի մոտակա գյուղերում գործող հանրակրթական հաստատությունները միավորել, տեղափոխվողը Գոգհովիտի դպրոցը չի լինի, որովհետեւ այն հիմնավերանորոգված է:

Լոռու մարզի Ախթալա համայնքի համար 1 դպրոցը նույնպես այս տարի միայն մեկ շրջանավարտ ունի: Նրա հետ, սակայն, հնարավոր չեղավ զրուցել: «Կրթական ծրագրերի պահանջին համապատասխան՝ կլինի վերջին դաս, շրջանավարտին մենք կշնորհավորենք, հրաժեշտ կտանք` առանց որեւէ լուրջ տոնակատարության, առանց զուռնա- դհոլի եւ հայկական միջավայրում ընդունված ավելորդությունների»,- ասաց տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանը:

Ախթալայի համար 1 դպրոցում, ըստ նրա, սովորում է 136 աշակերտ: Առանձին դասարաններում սովորողների թիվը 9-17 է, բացի 12-րդ դասարանից:

Լեռնիկ Ճիճիլյանը նույնպես չբացառեց, որ կարող է դպրոցների միավորման հարց առաջ գալ: Քաղաքում գործում է երկու հանրակրթական հաստատություն: «Այսպիսի պաշտոնական ցուցակ չկա, հետեւաբար չեմ կարող հստակ ասել: Համենայնդեպս, մեր դպրոցը վերացման եզրին չէ, այսպես ասած: Եթե միանան, մեր դպրոցին կմիանան, որը նորմալ պայմաններ ունի` վերանորոգված է, սպորտդահլիճ կա, համակագչային սենյակներ եւ այլն: Ամեն ինչով ապահովված է»,- ասաց նա:

Մեր զրուցակից տնօրենը ողջունում է կառավարության օպտիմալացման նախաձեռնությունը: «Ընդհանրապես, ես կողմ եմ փոքր դպրոցների միավորմանը: Մեզ նման պետությունը, որը շատ գումարներ չունի, անիմաստ է քաղաքի մեջ երկու, էլ չեմ ասում` հինգ-վեց դպրոց պահել,  երբ ծանրաբեռնվածությունը թույլ է տալիս երեք դպրոցով բավարարվել: Դպրոցը աշակերտի համար է եւ պետք է ստեղծել կենտրոնացված, լավ դպրոցներ, որպեսզի աշակերտը որակյալ կրթություն ստանա, ինչը մեր գլխավոր խնդիրն է: Դպրոցը աշխատատեղ ապահովելու համար չէ: Նման դեպքում կունենանք որակյալ մրցակցություն, որակյալ աշխատողներ, եւ, բնականաբար, որակյալ կրթություն մեր երեխաների համար»,- կարծիք հայտնեց Ախթալայի համար 1 դպրոցի տնօրենը:

Նա դեմ չի լինի, եթե նաեւ ոչ սահմանամերձ ու ոչ բարձր լեռնային դպրոցներն օպտիմալացվեն, որտեղ, ասենք, 12 աշակերտ է սովորում, իսկ պետությունից փոշիացվում 30 միլիոն դրամ: Դրա փոխարեն, ըստ նրա, կարելի է 3-5 միլիոն դրամ տրամադրելով կազմակերպել աշակերտների տեղափոխումը հարեւան գյուղի դպրոց:

Տպել
13026 դիտում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան