Դա 180 աստիճանի սուտ է, աշխատելու եմ շատ երկար-երկար տարիներ. Շիրակի մարզպետ

Մի քանի օր է Գյումրիում քննարկվող թիվ մեկ քաղաքական թեման այն է, որ ՀՀԿ-ՀՅԴ հուշագիրը ստորոգրելուց հետո, ՀՅԴ էլիտան ցանկանում է Շիրակում մարզպետի փոփոխություն կատարել: Գործող, ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանին փոխարինելու է նույն կուսակցության անդմա Հակոբ Մաթիլյանը:

Այսօր armtimes.com-ը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանից  հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված մարզպետի փոփոխությունը, սակայն Սիմոնյանը կտրուկ հերքեց այդ տեղեկությունը:

«Նման բան չկա: Ուզում եմ տեղեկացնել, որ շարունակելու եմ աշխատել շատ երկար-երկար տարիներ: Կան տեղեկություններ, որոնց 50 տոկոսը ճիշտ է, 50-ը՝ սուտ, բայց որ ասում են՝ ես մարզպետ էլ չեմ լինելու, դա 180 աստիճանի սուտ է»,-ասաց Հովսեփ Սիմոնյանը:

Armtimes.com-ի այն հարցին՝ Հովսեփ Սիմոնյանը արդյո՞ք  տեղյակ է, թե ինչու՞ է Հակոբ Մաթիլյանը սեփական դիմումի համաձայն ազատվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, գործող մարզպետը պատասխանեց, որ առաջիկայում հանդիպում կկազմակերպի լրագրողների եւ Մաթիլյանի միջեւ, որի ժամանակ բոլորը կարող են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը:

Տպել
2251 դիտում

Կաշառքի գործով քննիչ Զադոյանի եւ փաստաբան Գալոյանի գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը

ԵՏՀ-ում հուսով են մոտ ապագայում Իրանի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծել

Տղերքը մեզ դրսից էս են տվել, էն են տվել, որ բանակից բան չգողանանք. Սերյան Սարոյան (վիդեո)

Ականապայթյունի դեպքով ծառայողական քննությունն ավարտվել է. ՊՆ չի հայտնում՝ ովքեր են պատժվել

Էդվարդ Նալբանդյանը առանձնազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ

Զինծառայող Արթուր Դանիելյանի վիճակը միջին է՝ դրական միտումներով. Արծրուն Հովհաննիսյան

Քեյթ Միդլթոնին դուր չեն գալիս Մեգան Մարքի հաջողությունները

Հզոր երկրաշարժ Իրանում. զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան

Մերկելի վարձակալած բնակարանը. Սերժ Սարգսյանն էլ կապրի՞ հասարակ շենքի 4-րդ հարկում. ֆոտոներ

ԱԺ-ն ընդունեց աղմկալի օրենքների նախագծեր. «Ծառուկյան» խմբակցությունը չի կողմնորոշվում

Եգիպտոսի ռեստորաններում ամանորյա ընթրիքն արժե 65 հազար դրամ, Երեւանի Բելաջոյում՝ 45 հազար

ԱԺ մեծամասնությունը կառավարության ստեպլերն է, գրպանի բնակիչը, կույր աղիքը. Նաիրա Զոհրաբյան

Բաքուն ԼՂ հակամարտությունում կիրառում է վստահության ոչնչացման քարոզչական գործիքներ. ԱԳՆ

Ադրբեջանը սեւ ցուցակում է ներառել ԱՄՆ-ի հայ իրավաբանական միությունից Կարո Ղազարյանին

ԱԺ-ի հին պատուհաններից ներս սողոսկող քամու դեմը որոշել են «սկոչով» առնել (Լուսանկարներ)

ԱՄՆ-ում հայ բժիշկը փրկել է քաղցկեղով հիվանդ 82-ամյա կնոջ կյանքը

Գերմանիայում դեռ կոալիցիա են փնտրում

Մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների. նախարար

Եվրոպական երկրների գազամատակարարումը` դադարեցված պայթյունի պատճառով, կվերականգնվի այսօր

Կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ ստեր. խմբագրական