Հայաստանն ու Հնդկաստանն ընդլայնում են պաշտպանական ոլորտի համագործակցությունը

20/05/2017 schedule13:58

Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու համար մայիսի 16-ից 20-ը աշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ։ Տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում, այցելել է մի շարք զորամասեր և ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։

Մայիսի 16-ին տեղի են ունեցել երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Հնդկական կողմից պատվիրակությունը ղեկավարել է Հնդկաստանի ՊՆ պլանավորման և միջազգային համագործակցության գծով քարտուղար Շամբհու Կումառանը։ Կարևորելով երկու պետությունների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններն ու դարավոր բարեկամական կապերը, կողմերն ընդգծել են պաշտպանական ոլորտում առկա համագործակցության մեծ ներուժը հնարավորինս արդյունավետ օգտագործելու փոխադարձ շահագրգռվածությունը։ Անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրներին, հայկական և հնդկական պատվիրակությունները վերահաստատել են դրանց վերաբերյալ երկու պետությունների ընդհանուր մոտեցումները և միջազգային կառույցներում համագործակցելու պատրաստակամությունը։

Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմական կրթության, խաղաղապահության, լեռնային պատրաստության, տարբեր զորավարժությունների և վարժանքների, ինչպես նաև ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, իրավապայմանագրային դաշտն ամրապնդելու, երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների ձևաչափը շարունակելու և ՄԱԿ-ի շրջանակներում շփումներն ակտիվացնելու ուղղությամբ։

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է նաև Հնդկաստանի տարբեր քաղաքներում տեղակայված զինվորական ստորաբաժանումներ և ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ, ծանոթացել Հնդկաստանի ռազմաարդյունաբերական համալիրի արտադրանքին, քննարկել այս ուղղությամբ համագործակցությունը զարգացնելու փոխշահավետ տարբերակներ։

Տպել
1042 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ