Սահմանին զինվորը զոհվելու է, քանի դեռ տիրում են այս իշխանությունները․ Վահան Բադասյան

20/05/2017 schedule16:15

«Ադրբեջանը, իհարկե, չի համարձակվի շարունակել իր ագրեսիվ գործողությունները, եթե իմանա, որ արդյունք չի ստանալու, սակայն նա տեսնում է Հայաստանի ոչ միայն օրեցօր տնտեսական թուլացումը, այլ այն, որ Հայաստանի ներքին վիճակն է շատ վատ»,-կարծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

Armtimes.com-ի հետ զրույցում Բադասյանն՝ անդրադառնալով վերջին օրերի ադրբեջանական գործողություններին, նշեց, որ Ադրբեջանը մեծ հնարավորություններ ունի զինտեխնիկայի առումով, սակայն, ինչպես առաջին պատերազմում, այնպես էլ անցյալ տարվա ապրիլին, բոլորս էլ հասկացանք, որ զինտեխնիկայի առավելությունն արդյունքներ ունենալու համար այդքան էական չէ։

«Ադրբեջանի տնտեսական վիճակը վատանում է և Ադրբեջանին շտապ կերպով պետք է ինչ-որ գործողություն, ինչպես անցյալ ապրիլին, այդ պատճառով էլ սանձազերծեց պատերազմը։ Ինչ-որ տեղ սիմվոլիկ արդյունք ունեցավ, եթե Ադրբեջանում երկար ժամանակ կարծրատիպ կար, որ դիրքեր չեն կարող վերցնել, արդեն կոտրվեց այդ կարծրատիպը, իհարկե, դիրքեր վերցրեցին մեծ զոհերի գնով, իրենք համարեցին, որ, եթե այդ ձևով ուզենան հետ վերցնել դիրքերը, ապա Ադրբեջանում մարդ չի մնա։ Սակայն մեզ հետաքրքրում է մեր վիճակը»,-ասում է Բադասյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը սանձազերծում է գործողությունները նաև հաշվի առնելով Հայաստանում տիրող իրավիճակը։

«Հայաստանում նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի քաղաքականությունը բերել է նրան, որ պատերազմով անցած ազգային հերոսները խոսել են իշխանության վարած քաղաքականությանը դեմ և հայտնվել են բանտերում։ Մինչդեռ կեղծ, քրեական անցյալ ունեցող «հերոսները», սուտի-մուտի գեներալները համախմբվել են Սերժ Սարգսյանի շուրջն ու էլ ավելի են թեժացնում մթնոլորտն ու խորացնում են անջրպետը»,-ասում է Բադասյանը՝ վստահեցնելով, որ Հայաստանում իշխանությունը զավթված է, ինչն էլ հանգեցնում է պատերազմին։

«Մեր մեծ Հայաստանում սաբոտաժ է տեղի ունենում։ Բոլոր քաղաքական ուժերը դարձել են ժողովրդի թշնամին։ Այս քաղաքականության հետևանքով էլ սահմանին շարունակում են զոհվել զինվորներ։ Այս զինվորները ոչ թե իշխող վերնախավի զավակները կամ հարազատներն են, այլ մեր ժողովրդի, ռամիկի որդիներն են, իսկ Հայաստանի իշխանական վերնախավը ոչինչ չի ձեռնարկում, որ զոհեր չլինեն»,-ասում է Բադասյանը։

Ըստ Բադասյանի՝ եթե մեր երկրում լինի հասարակական համերաշխություն, ուժեղ պետականություն, եթե պետական այրերն անեն ամեն բան երկիրը հզորացնելու, պաշտպանելու և զարգացնելու համար, ապա այս երևույթները հաստատ տեղի չեն ունենա։

«Սահմանին զինվորը զոհվելու է, մեր ժողովուրդը շարունակելու է այսքան վատ ապրել, մինչև իշխանությունը չազատագրվի զավթումից։ Նրանք հաղթանակ են տոնում ժողովրդի նկատմամբ, այլ ոչ թե պահում ու պաշտպանում են ժողովրդին»,-կարծում է Վահան Բադասյանը։

Տպել
30953 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)