Ձերբակալություններ Պուտինի դաբրոյով

20/05/2017 schedule20:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 21-ի համարում

Երբ մայիսի 14-ի հանրահավաքի ժամանակ Երեւան մտնող ճանապարհները բաց մնացին, իսկ հանրահավաքից հետո սովորական դարձած զանգվածային ձերբակալությունները տեղի չունեցան, տպավորություն ստեղծվեց, որ ԵԽԽՎ հայտնի թիվ 1374 բանաձեւը որոշակի ազդեցություն է ունեցել իշխանությունների վրա: Սակայն երեկ առավոտյան ՀԺԿ գրասենյակից մեզ տեղեկացրին, որ տարբեր մարզերից ահազանգեր են ստացվում ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստների նկատմամբ իրականացվող հետապնդումների, ձերբակալությունների եւ վարչական կալանքների մասին:

Մինչեւ մենք կհասցնեինք լինել Չարենցավան քաղաքում, դատավոր Արիստակես Սիսակյանն արդեն հասցրել էր դատավճիռներ կարդալ «Հանրապետություն» կուսակցության անդամ Սաշա Սայադյանի եւ ՀԺԿ անդամ Սերժիկ Մնացականյանի նկատմամբ՝ նրանց ենթարկելով տասնօրյա վարչական կալանքի, անշուշտ, ոստիկանության աշխատակիցներին զազրախոսելու համար: Մենք պարոն Սիսակյանի հետ չկարողացանք խոսել, որովհետեւ նրա ընդունարան մտնելուց մեկ րոպե հետո նա դուրս եկավ սենյակից եւ բացատրեց, որ իր ընդմիջման ժամն է, ինքը շատ սոված է եւ պետք է գնա հաց ուտելու: Մինչդեռ նրա քարտուղարուհին մեզ վստահեցնում էր, որ նա գտնվում է խորհրդակցական սենյակում եւ շատ կարեւոր գործով դատավճիռ է գրում:

Մենք Չարենցավանում մնացինք երեքուկես ժամ, սակայն այդ ընթացքում դատավորը չեկավ ընդմիջումից: Չարենցավանի ոստիկանությունում եւս մեզ ոչինչ չասացին՝ խորհուրդ տալով դիմել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն: Սակայն այստեղ տեղի ունեցավ ավելի հետաքրքիր միջադեպ. երբ մենք անձրեւից չթրջվելու համար կանգնել էինք ոստիկանության բաժնի միջանցքում եւ ուզում էինք հանդիպել ոստիկանության բաժնի պետի հետ, հանկարծ ոստիկանական համազգեստով մեկը սպառնալից տոնով պահանջեց, որ մենք դուրս գանք բաժնից, քանի որ այնտեղ գտնվելու իրավունք չունենք: Մեզ այդպես էլ հնարավորություն չտվեցին հանդիպելու ոստիկանության բաժնի պետի հետ, բայց հետո պարզվեց, որ մենք նրան, այնուամենայնիվ, հանդիպել ենք:

Պարզվեց՝ ոստիկանական համազգեստով այդ մարդը, որ մեզնից ազատագրեց ոստիկանության Չարենցավանի բաժնի շենքը, նույն ինքը՝ բաժնի պետ Մանուկյանն էր: Ինչեւէ, ՀԺԿ երեւանյան գրասենյակում մեզ պատմեցին, որ ոստիկանական մարմինները հետապնդումներ են իրականացրել իրենց կուսակցության այլ անդամների նկատմամբ եւս: Մասնավորապես նախկին պատգամավոր Արամայիս Բարսեղյանը հազիվ է կարողացել փախչել իր տունը շրջապատած ոստիկաններից: Սակայն Արտաշատի ոստիկանությանը հաջողվել է բերման ենթարկել Արտաշատի ՀԺԿ կառույցի ղեկավարի տեղակալ Խաչիկ Չոբանյանին, ԱԺԴ անդամ Հուսիկ Գրիգորյանին: Հետապնդումների եւ ձերբակալությունների են ենթարկվել նաեւ «Հանրապետություն» կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ:

Մասնավորապես՝ Էջմիածնի ՆԳ բաժին բերման են ենթարկել Էդիկ Կարապետյանին, Գնել Այվազյանը ձերբակալվել է տնից դուրս գալու պահին եւ ոստիկանության աշխատակիցներին զազրախոսելու համար դատապարտվել է տասնօրյա կալանքի, կուսակցության Էջմիածնի տարածքային կառույցի ղեկավար Սայաթ Թումանյանի բնակարանը շրջապատվել է միանգամից ոստիկանական հինգ ավտոմեքենաներով: Արարատի կառույցի անդամ Արտակ Մելքոնյանին ոստիկանները ձերբակալել են գյուղի խանութի մոտից: Եւ սա դեռ ամբողջական պատկերը չէ: Ընդդիմության ներկայացուցիչները համոզված են, որ ձերբակալությունների ու հետապնդումների շղթան դեռ շարունակվելու է ամբողջ գիշեր եւ նաեւ այսօր, քանի որ իշխանությունները ցանկանում են ամեն ինչ անել, որ այսօր կայանալիք հանրահավաքը չկայանա, կամ՝ լինի հնարավորինս սակավաթիվ:

Իսկ ո՞րն է նման շահագրգռվածության պատճառը, հատկապես՝ հենց այս հանրահավաքի պարագայում: ՀԺԿ քարտուղար Ստեփան Մինասյանը համոզված է, որ պատճառը ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի այսօր սկսվող երեւանյան հավաքն է, որի շրջանակներում անցկացվող միջոցառումները տեղի են ունենում Մատենադարանի մոտ գտնվող կառավարության ընդունելությունների տանը: «Քոչարյանը ցանկանում է ցույց տալ, թե իր ընդդիմախոսները որքան սակավաթիվ կողմնակիցներ ունեն երկրում»,-կարծում է պարոն Մինասյանը:

Ընդդիմության ներկայացուցիչները կարծում են նաեւ, որ այդ ձերբակալությունները կարող են կապված լինել Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան վերջին այցի հետ, եւ այդ այցից հետո պատժիչ գործողություններ իրականացնելով՝ նա փորձում է ցույց տալ, որ ձերբակալությունների «դաբրոն» ինքը ստացել է անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինից: Դա առավել համոզիչ կարող է թվալ, եթե նկատի ունենանք, որ Ռուսաստանի Դաշնության Պնախարար Սերգեյ Իվանովը երեկ ժամանեց Երեւան եւ, «դաբրոյի» բացակայության պարագայում, կարող էր հանդիմանել Ռոբերտ Քոչարյանին: Ի դեպ, «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակից մեզ տեղեկացրին, որ ձերբակալվածներ եւ կալանավորվածներ կան նաեւ իրենց շարքերում: Մասնավորապես, Արմավիրի տարածքային կառույցի ղեկավար Մյասնիկ Մխիթարյանը երկրորդ անգամ է ենթարկվել տասնօրյա վարչական կալանքի:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
2533 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա