Ով ում բարեկամն է

20/05/2017 schedule20:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 21-ի համարում

«Չէի սպասում, որ Հայաստանում այսպիսի եղանակ կլինի»,-երեկ հայտարարեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը՝ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին մոտենալով: Նա ժամանել է Հայաստան՝ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, նաեւ՝ երկկողմ բանակցություններ վարելու Սերժ Սարգսյանի հետ: Այս բանակցություններից հետո կառավարության ընդունելությունների տանը Ս.Սարգսյանի հետ հրավիրած համատեղ ասուլիսում Իվանովը աչքալուսանք տվեց: Երեկ ՀՀ է ժամանել երկու ռազմատրանսպորտային «ԻԼ-76» ինքնաթիռ, որոնք Հայաստանը գնել է Ռուսաստանից: Դրանց գինը չի հայտարարվում, բայց Իվանովն ասաց, որ դրանք ՀՀ-ին վաճառվել են ներռուսաստանյան գներով:

Իվանովին ուղեկցող բարձրաստիճան մի ռուս սպայից տեղեկացանք, որ դրանք օգտագործված են եւ Հայաստանին են վաճառվել վերանորոգումից հետո: Իսկ մի հայ բարձրաստիճան սպա էլ մեզ հայտնեց, որ այդ ինքնաթիռները պաշտպանության նախարարությունը կարող է օգտագործել իր հայեցողությամբ, այդ թվում առեւտրային կազմակերպությունների պատվերով՝ պայմանագրային հիմունքներով: Այլ կերպ ասած, մեր ՊՆ-ն ստացավ բիզնեսով զբաղվելու բոլորովին նոր դաշտ: Սա առանձին խնդիր է, որին կանդրադառնանք հետագայում: Իսկ առայժմ՝ Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին: Ինչպե՞ս է գնահատում Իվանովն այդ իրավիճակը: «Ես խուսափում եմ այլ երկրի ներքաղաքական իրավիճակի մասին հայտարարություններ անել»,- մեր հարցին ի պատասխան հայտարարեց նա: Եւ շատ ճիշտ էլ անում է, որովհետեւ դա այլ երկրի ներքին գործերին միջամտել կնշանակի:

Բայց երեկ Ռ. Քոչարյանը հայտարարել է, թե Պուտինն իրեն աջակցում է. արդյո՞ք դա ներքին գործերին խառնվել չէ: «Ոչ, չեմ կարծում եւ չեմ համարում, որ դա միջամտություն է ներքին գործերին»,- ինքն իրեն փաստորեն հակասեց Իվանովը: Ուշագրավն այն է, որ Քոչարյանն այդ հայտարարությունը արել է երեկ՝ մեր հանրային հեռուստատեսությամբ, երբ Իվանովը դեռ Մոսկվայում էր: Այսինքն, Իվանովը քաջատեղյակ է, թե ինչ է ասել Քոչարյանը մեր հեռուստատեսությամբ: Բայց՝ ավելի գլոբալ հարցերից, պարզվեց, Իվանովն այնքան էլ տեղյակ չէ: Շուտով Ադրբեջանում ՆԱՏՕ-ի դրոշի ներքո անցկացվելիք զորավարժությունների մասին երեկ հարց ուղղվեց ՌԴ Պնախարարին: «Ես չեմ փորձի ձեզ թյուրիմացության մեջ գցել, այդ զորավարժությունների մասին առաջին անգամ ձեզնից իմացա»,-դիմեց նա իրեն հարց տված լրագրողին: Այս քաջատեղյակության ենթատեքստում Իվանովի հայտարարությունը, թե Տաջիկստանից ռուսական 30 հազարանոց զորամիավորման դուրսբերման մասին լուրերը «անհեթեթություն են», մի տեսակ այլ կերպ է ընկալվում: 

Երեկվա ասուլիսում այլ նոր տեղեկություն չհնչեց: Ս.Իվանովը կրկին հայտարարեց, թե Վրաստանում տեղակայված ռուսական զորամիավորումները ոչ մի դեպքում հապճեպ դուրս չեն բերվի, Ս.Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանից ռուսական 102-րդ բազան երբեք դուրս չի բերվի, քանի որ դա Հայաստանի ազգային անվտանգության բաղկացուցիչ մասն է, Իվանովը հայտարարեց, որ 102-րդ բազայում զինծառայողների թվի ավելացում չի սպասվում, եւ այլն, եւ այսպես շարունակ: Իհարկե, Իվանովը մի քանի անգամ բարի խոսքեր ասաց «իր ընկերոջ եւ գործընկերոջ՝ Սերժ Ազատովիչի» մասին, ասաց, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակից են, քանի որ հարաբերութուններն ունեն պատմական, կրոնական, քաղաքական եւ այլ հիմքեր:

Մի խոսքով՝ բազմաթիվ անգամներ կրկնված հայտարարություններ: Այդուհանդերձ, Իվանովը երեկ մի կտրուկ հայտարարություն արեց, որը, ճիշտն ասած, որքան անսպասելի էր, նույնքան՝ բնական: Պատասխանելով Ադրբեջանի հետ ՌԴ-ի հարաբերությունների մասին մի հարցի՝ նա բավական չոր տոնով հայտարարեց. «Ադրբեջանը Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ երկիր չէ, բայց Ադրբեջանը Ռուսաստանի հետ ունի երկկողմ համաձայնագիր ռազմատեխնիկական համագործակցության մասին: Օբյեկտիվության համար ես կուզենայի բոլորիդ դա հիշեցնել: Եւ Ադրբեջանը ունի Ռուսաստանից զենք եւ զինտեխնիկա գնելու լիարժեք իրավունք եւ հնարավորություն»: Իմացա՞ք:

Հայկ Գեւորգյան

Տպել
2221 դիտում

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը