ԱԺ-ն բացարձակ չի համապատասխանում Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերներին. Սաֆարյան

Նոր ձեւավորված վեցերորդ գումարման Ազգային ժողովն անցյալ շաբաթ մեկնարկեց իր աշխատանքները։ Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում ԱԺ անցան իշող Հանրապետական եւ Դաշնակցություն կուսակցությունները, ովքեր արդեն կոալիցիա են կազմել, եւ «Ծառուկյան» ու «Ելք» դաշինքները։ 105 պատգամավորներն արդեն հասցրել են ընտրել ԱԺ նախագահ եւ փոխնախագահներ, իսկ երեկ էլ հատնի դարձան 9 մշտական հանձնաժողովների նախագահները։

Սակայն քաղաքագետ, միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կարծում է, թե շատ բան չի փոխվել Ազգային ժողովում։

«Կազմը հաստատապես չի լավացել, այս կտրվածքով կարծել եւ կարծում եմ, որ այս Ազգային ժողովը բացարձակ չի համապատասխանում Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերներին։ Որքան էլ անհատապես մի քանի գործիչների, այդ թվում ընդդիմադիր, որակը գնահատելի լինի, այնուամենայնիվ, նրանք քիչ բան են կարողանալու որոշել Ազգային ժողովում»,-armtimes.com-ին ասում է Սաֆարյանը։

Ըստ քաղաքագետի՝ միայն առաջին շաբաթ անցկացված ԱԺ նախագահի ընտրությունը, երբ իշխող կուսակցության թեկնածու Արա Բաբլոյանի օգտին քվեարկեց 100 պատգամավորներից 88-ը, իսկ ընդդիմադիր «Ելք» դաշինքի առաջադրած թեկնածուի՝ Էդմոն Մարուքյանի օգտին 12 պատգամավոր, ցույց տվեց, թե ովքեր են ԱԺ ընդդիմությունը։

«Թերեւս կարելի է վստահաբար ասել, որ «Ելք»-ից բացի Ազգային ժողովում չկա ընդդիմություն»,-ասում է Սաֆարյանը՝ ընդգծելով, որ միայն մի ընդդիմությունն ԱԺ-ում չափազանց քիչ է։

«Պատկերն ինձ հիշեցնում է մեր ժամանակահատվածը՝ 2007-2012-ը, երբ որեւէ մեկի վրա հույս դնել չէր լինում, բացառիկ դեպքեր էին լինում, որտեղ կարող էիր ակնկալել այլ ձայներ, սակայն լուրջ, սկզբունքային հարցեր քննարկելու դեպքում, բնականաբար, չէր լինում այդ աջակցությունը ու ես կարծում եմ, որ հիմա էլ «Ելք»-ն է նույն վիճակում լինելու»։

Ըստ քաղաքագետի՝ առայժմ ԱԺ-ն չունի օրակարգ, հիմնական օրակարգն է՝ շարունակել, ավարտին հասցնել իշխանության բաժան-բաժան անելը։

«Թվում է, թե բնական գործընթաց է ու պետք է ղեկավար կազմին ընտրեն, սակայն սա ֆինալն է այն դրամայի, որը կոչվեց ՀՀԿ-ի իշխանության վերարտադրություն։ Չգիտեմ, թե ներքին հարցերում ինչ կարելի է սպասել այս ԱԺ-ից, սակայն արտաքին մարտահրավերներին պատասխանելու հարցում ես շատ մտահոգ եմ։ Խորհրդարանի ոչ որակական կազմն է թույլ տալիս ունենալ լավատեսություն, ոչ էլ պատգամավորների կարողության մակարդակն ու ցանկությունը»,-ասում է Ստյոպա Սաֆարյանը։

Տպել
16818 դիտում

Գործարարները պատրաստակամություն են հայտնել աջակցել «Իմ քայլը» հիմնադրամին ոչ միայն ֆինանսապես

Քիչ առաջ Վանաձորում բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդուն

Հայկական ստորաբաժանումը առաջիկայում լիովին պատրաստ կմեկնի Սիրիա. Դավիթ Տոնոյան

Կարգադրվել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը. Դավիթ Տոնոյան

Արցախում կայացել է մարտավարական զորավարժություն. ՊԲ-ն ներկայացնում է լուսանկարներ

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Հայաստանի մի մասում անձրեւ, մյուսում՝ ձյուն է սպասվում. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերի

Գալուստ Սահակյանին փոխարինելու է Նաիրա Կարապետյանը

Պարգեւատրվել են լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը

Թուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո

Քունջութի յուղից և մածուկից մինչև դիզայն ու փրոդաքշն. սփյուռքահայերի բիզնեսը Հայաստանում (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին