Հայկական կողմն ուռճացնում է Մինսկի խմբի հայտարարության իմաստը․ Լեւոն Շիրինյան

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը կարծում է, որ պետք չէ շատ ուրախանալ օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությամբ, որտեղ, ըստ էության, կողմերն առաջին անգամ շեշտել էին, որ Ադրբեջանի Զինված ուժերն են հրթիռային կրակ բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային։

Ըստ Շիրինյանի՝ Հայկական կողմն ուռճացնում է այս հայտարարության իմաստը։

«Լավ կլիներ հիմա մեր զորքը մտած լիներ Եվլախ եւ այդպիսի հայտարարություն Հայաստանի դեմ լիներ, դա ընդամենը թղթի կտորի պես մի բան է»,-ասում է քաղաքագետը։

Ըստ Շիրինյանի՝ այս հայտարարությամբ համանախագահները ոչ թե պաշտպանել են հայկական կողմի դիրքորոշումը, այլեւ իրենց մտահոգությունն են արտահայտել միանգամայն այլ հարցի շուրջ։

«Իրենք մտահոգված են Ադրբեջանի պանթյուրքական կերպարի դրսեւորմամբ ու այս հայտարարությունն ավելի շատ դրա դեմ էր։ Բացի այդ, կա այլ բան էլ, որից ես վախենում եմ, հավանաբար արեւմտյան երկրների կողմից կա էքսպերտային գնահատական, ըստ որի՝ Հայաստանը բավական հյուծվել է, խախտվել է հավասարակշռությունը, ու համանախագահներն այս կերպ փորձում են հանդարտեցնել,-ասում է քաղաքագետը՝ հիշեցնելով, որ այս հայտարարությունն ընդամենը խոսքերի կույտ է եւ որեւէ գործնական նշանակություն չունի,-հակառակը՝ միջնորդներն Ադրբեջանի ագրեսիան խրախուսելու քաղաքականություն են վարում, այլապես կճանաչեն Արցախի ինքնորոշման իրավունքը»։

Ըստ քաղաքագետի՝ պատերազմը շարունակվում է։

«Սա պատերազմ է փոքր ինտենսիվությամբ, ժամանակին գերմանացիներն են շրջանառել, կոչվում է ուժերի, ռեսուրսի սպառման պատերազմ՝ հյուծման պատերազմ։ Սահմանամերձ տարածքներում բնակվողները գարնանացան չեն կարողանում անել, ամռանը չեն կարողանում հողերը ջրել, աշնանը բերքահավաք անել ու այդ տարածքները չեն օգտագործվում, ժողովուրդը վհատվում է, արտագաղթում է, միաժամանակ ամուսնություններն են քիչ, այս բոլորն Ադրբեջանի քաղաքականության իմաստն է»,-կարծում է Շիրինյանը։

Ըստ նրա՝ զարմանալու ոչինչ չկա, դարավոր թշնամին հայկական հարցը սպառում է այնպես, ինչպես Սուլթան Համիդն էր անում Արեւմտյան Հայաստանում։

«Սուլթան Համիդն էլ պարբերաբար ջարդեր էր անում, մեծ ջարդերը հիշում են, փոքրերը՝ ոչ, բայց նա ամեն տեղ էր ջարդեր անում։ Հայությունն էլ արդեն ընտելացել էր վիճակին, ինչպես հիմա մենք ենք ընտելացել այս զոհերին»,-ասում է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը՝ հավելելով, որ եթե տնտեսական, քաղաքական ներկայիս միտումները Հայաստանում շարունակվեն, վիճակն էլ ավելի կվատանա։

Տպել
18228 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի