«Ժամանակ». «Աբրահամյան» դաշինք. Սերժ Սարգսյանը «կխեղդի՞ օրորոցում» այդ «քաղաքական» հայտը

23/05/2017 schedule08:50

«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի կազմում ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը, որը Հովիկ Աբրահամյանի որդին է, հայտարարել է Արտաշատի քաղաքապետի ընտրությանը Աբրահամյանների թեկնածու առաջադրելու որոշման մասին: Նա ասել է, թե իր հայրը կայացրել է որոշում, որ առաջադրելու է թեկնածու, սակայն թե ում՝ առայժմ չի կողմնորոշվել:

Արգամ Աբրահամյանը, որ ինքն էր Արտաշատի քաղաքապետ, եւ այդ պաշտոնը փոխեց «Ծառուկյան» դաշինքի մանդատի հետ, ասել է նաեւ, թե չգիտի՝ ինչ է անելու «Ծառուկյան» դաշինքն Արտաշատում, իսկ իրենք առաջադրման որոշում կայացրել են ազգականների նեղ շրջանակով:

Փաստորեն, Արգամ Աբրահամյանը կամա թե ակամա հայտարարում է Աբրահամյան «դաշինքի» գոյության մասին: Եթե Հովիկ Աբրահամյանը կայացրել է Արտաշատում իր թեկնածուին առաջադրելու որոշում, եւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր նրա որդին այդ շրջանակը գծում է «ազգականների» սահմանով, կնշանակի՝ խոսքը Աբրահամյան «դաշինքի» մասին է:

Ինչպիսի՞ հարաբերություն է ունենալու Աբրահամյան «դաշինքը» «Ծառուկյան» դաշինքի հետ: Ընդ որում, այստեղ հարցը միայն Արտաշատի քաղաքապետի ընտրությունը չէ: Դա կարճաժամկետ հարց է, քանի որ այդ ընտրությանը Հովիկ Աբրահամյանի մասնակցության մասին ազդարարումը ընդամենը վկայում է, որ նա ունի ներքաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցությունը վերականգնելու նպատակ կամ ծրագիր, եւ Արտաշատը, այսպես ասած, մեկնակետն է, ցատկահարթակը:

Իհարկե, մեկնարկի հաջողությունն էապես կպայմանավորի, թե ինչպիսին կլինի Աբրահամյանի հետագան: Այստեղ էլ, իհարկե, առաջանում է Աբրահամյան եւ Ծառուկյան դաշինքների խնդիրը՝ դրանք կձուլվեն ժամանակի ընթացքում եւ կդառնան մեկ դաշինք կամ կուսակցությո՞ւն՝ ներգրավելով նաեւ նոր շրջանակներ ՀՀԿ-ից, թե՞ «Ծառուկյան» դաշինքը կլինի ՀՀԿ-ի, ոչ թե Աբրահամյան դաշինքի բուֆերը: Ընդ որում, թե´ մասնակցելու, թե´ չմասնակցելու պարագայում:

Իհարկե, ընդհանրապես ուշագրավ է հարցը, թե կարո՞ղ է արդյոք ՀՀԿ-ն, այդուհանդերձ, որոշում կայացնել «չվերցնել» Արտաշատը Հովիկ Աբրահամյանից: Դա կախված է, իհարկե, այն բանից, թե Սերժ Սարգսյանը 2018-ի կարճաժամկետ եւ 2022-ի միջնաժամկետ իր պլաններում ինչ «տեղ» է հատկացնում Հովիկ Աբրահամյանին, դիտարկո՞ւմ է նրան որպես գործիքակազմ, թե՞ ոչ: Եթե այո, ապա Արտաշատում Հովիկ Աբրահամյանը եթե անգամ չարձանագրի հաղթանակ, ապա ցույց կտա այնպիսի դիմադրություն, որը նրա համար կլինի հաջորդ «քաղաքական» քայլերի բազա: Իսկ եթե ոչ, ապա Սերժ Սարգսյանը նրա «քաղաքական» հայտը «կխեղդի օրորոցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
3252 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա