Միհրան Պողոսյանն ընդդեմ Քեթրինի Միհրանի. ինչու են Հայաստանում վարկերի տոկոսները բարձր

Շաբաթ օրը ԱԺ նորընտիր պատգամավոր Միհրան Պողոսյանի դեբյուտն էր: ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում ընդգրկված եւ հիմա ՀՀԿ-ի խմբակցության անդամ հանդիսացող այս պատգամավորի բեմելը, մեղմ ասած, ցնցող ստացվեց:

Առաջին հայացքից, իհարկե, նրա կարճ ելույթը ոչնչով ուշագրավ չէր եւ շատերին հետաքրքրեց այնքանով, որ դա հանրությանը «Քեթրինի Միհրան» մականունով նախկին ԴԱՀԿ պետի առաջին ելույթն էր ԱԺ-ում, իսկ թեման էլ բավականին կենսական էր` վարկերի տոկոսների բարձր լինելու մասին էր: Եվ իրոք, եթե հատվածական նայենք նրա ասածներին, ապա որեւէ տարօրինակ բան դժվար է գտնել: Սակայն դա` միայն մակերեսային դիտարկման դեպքում: Հիմա նրա արտաբերած մի քանի արտահայտությունները դիտարկենք բովանդակային տեսանկյունից:

Միհրան Պողոսյանը Գագիկ Մինասյանին հարց ուղղելիս հայտարարեց, թե օրենքով «զսպաշապիկ» է պետք հագցնել բանկերին ու վարկային կազմակերպություններին, որպեսզի վերջիններս նվազեցնեն վարկերի տոկոսները: Ինչ հաճելի է հնչում, չէ՞: Շատ շատերը գուցե կծափահարեն այսպիսի առաջարկին: Բայց մի պահ սպասենք մինչեւ ծափահարելը:

Այն, որ վարկերի տոկոսները Հայաստանում բարձր են եւ ձեռնտու չեն բիզնեսի համար, գիտեն նույնիսկ դպրոցականները: Բայց ինչու են դրանք բարձր` ավելի բարդ հարց է: Իրականում բանկերը վարկերի տոկոսներ որոշելիս կաշկանդված են օրենքով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքով վարկերի տոկոսը չի կարող գերազանցել, այսպես կոչված, «բանկային տոկոսի հաշվարկային դրույքի» կրկնապատիկը, որը սահմանում է Կենտրոնական բանկը: Ներկայումս այդ հաշվարկային դրույքը 12 տոկոսն է, հետեւաբար բանկերը չեն կարող բիզնես վարկեր տրամադրել ավելի քան 24 տոկոսով: Բանկերը 24 տոկոսից ավելի թանկ վարկեր բիզնեսին չեն էլ տրամադրում: Ներկայումս վարկերի տոկոսը 10-15 է: Դա էլ, անշուշտ, շատ բարձր է, բայց եթե օրենքով սահմանվի, որ բանկերը պետք է վարկեր տան, ասենք, ոչ ավելի, քան 4 տոկոսով, ապա բանկային համակարգը կփլուզվի հաշված ժամերի ընթացքում:

Եվ ուրեմն, ինչու են վարկերը այդքան թանկ: Այնպես չէ, որ բանկերի ղեկավարները գիշերները հավաքվում են մի թաքուն տեղ ու որոշում, որ վարկերի տոկոսները բարձր պահեն: Իրավիճակը ճիշտ հակառակն է` բանկերը հիմա իրար հետ մրցում են տոկոսները նվազեցնելու հարցում: Իրարից «հաճախորդներ են փախցնում»:  Եթե դուք վարկ ունեք որեւէ բանկում, ասենք, 16 տոկոսով, ապա մեկ այլ բանկից կարող եք առաջարկ ստանալ «վարկը տեղափոխել» իրենց բանկ ավելի ցածր տոկոսով: Բանկերի ղեկավարները նույնիսկ նեղանում են իրարից «հաճախորդներ փախցնելու» պատճառով: Բայց կա տոկոսի մի սահման, որից ներքեւ բանկերը չեն իջնում, եւ հենց այդ տոկոսն է, որ բավականին բարձր է:

Բարձր տոկոսները ամբողջությամբ արտացոլում են մեր տնտեսության ռիսկայնությունը: Եվ ռիսկերից մեկն էլ տնտեսության մոնոպոլիզացված, կամ ավելի հստակ` օլիգոպոլացված լինելն է: Դա էլ արտոնյալ, իշխանության ամենաբարձր մակարդակով հովանավորված «բիզնեսմենների» առկայությունն է: Ահա հենց այստեղ է, որ վարկերի տոկոսները օրենսդրորեն նվազեցնելու առաջարկը դառնում է ցնցող, երբ այդ առաջարկով հանդես է գալիս Միհրան Պողոսյանը: Խնդիրն այն է, որ անհիշելի ժամանակներից հենց Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին» ընկերությունը տիրապետում էր բանանի ներկրման մոնոպոլիային: Ու այդ մոնոպոլիան ցինիզմի ակնհայտ դրսեւորումներ ուներ: Օրինակ, բավական երկար ժամանակ Հայաստանում բանանը երկու անգամ թանկ էր, քան Եվրոպայի սուպերմարկետներում: Մոնոպոլիզացիան հենց այն երեւույթներից մեկն է, որոնք թույլ չեն տալիս շտկել տնտեսական միջավայրը: Դա էլ իր հերթին մեծ ռիսկ է, ու բերում է նրան, որ բանկերը չեն կարող իջեցնել տոկոսները: 

Ու ստացվում է, որ Միհրան Պողոսյանը դժգոհում է իր իսկ գործունեության հետեւանքով ստեղծված իրավիճակի դեմ: Ի դեպ, հենց ասվածի ակնարկները կային նաեւ Գագիկ Մինասյանի պատասխանում:  Ըստ Մինասյանի, տոկոսները օրենքով իջեցնելու հարցում դրական տեղաշարժեր չեն լինի. «Ես չեմ կարծում, որ կարող ենք առաջացնել էական դրական տեղաշարժեր, առանց լուրջ մրցակցային պայմանների ստեղծման, առանց ստվերի էական կրճատման, եւ առանց տնտեսության մեջ մրցակցային հնարավորությունների մեծացման»,- հայտարարեց նա:  Դժվար է ասել` Գագիկ Մինասյանը «տնտեսության մեջ մրցակցային հնարավորությունների մեծացման» մասին խոսելով ցանկացավ նպատակային «խայթել» բանանի ներկրման մոնոպոլիային տիրապետող ընկերության հիմնադրի՞ն, թե պարզապես հայտնեց իր կարծիքը, բայց դա արդեն էական չէ:  Էականն այն է, որ արդեն պարզ է, թե ինչ ամպլուայում է ուզում իրեն գտնել «Քեթրինի Միհրանը», եւ թերեւս պետք է սպասել, որ սա նրա միակ ցնցող ելույթը չէր:

Տպել
21992 դիտում

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց