Ինտերնետով խոպանից փող են ուզում, տեղեկանք ինչղ ուղարկեն. գյուղապետը նախագահից նեղսրտած է

ՀՀ կառավարության մայիսի 18-ի նիստում հաստատվեց համայնքների խոշորացման հերթական ծրագիրը: Ըստ այդմ՝ 361 համայնքի միավորման արդյունքում ձեւավորվելու է 30 համայնք:

Շիրակի մարզում խոշորացման արդյունքում ձեւավորվելու է երեք համայնք՝ Անի, Մարմաշեն եւ Ախուրյան:

Անի համայնքը ձեւավորվելու է 17 համայնքի միավորումից: Դրանք են՝ Մարալիկ, Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ:

Ախուրյանը կձեւավորվի 8 համայնքի՝ Ախուրյանի, Այգաբացի, Արեւիկի, Բասենի, Կամոյի, Կառնուտի, Հովիտի, Ջրառատի միավորումից:

Մարմաշենի կազմում կընդգրկվեն Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Հովունի, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան, Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի համայնքները: Այս համայնքների ընդհանուր թիվը 15-ն է:

Այսպիսով՝ Շիրակի մարզում, 39 գյուղական եւ 1 քաղաքային (Մարալիկ) համայնքների միավորումից կձեւավորվի երեք խոշորացված համայնք: Շիրակի մարզում նշյալ համայնքների ղեկավարներն ու բնակիչներն արդեն տեղեկացել են խոշորացման մասին եւ հասցրել են բողոքով դիմել Սերժ Սարգսյանին:

«Խոշորացումը մի խայտաբղետ բան է: Ամասիայում խոշորացրեցին, գյուղերում մարդ չկար, որ բողոքեն, բայց մեր մոտ՝ Ջաջուռից մինչեւ Մարմաշեն մի խառնաշփոթ, խաշիլ է դարձել: Ես հիմա հանգիստ նստած եմ, բայց չգիտեմ, թե ի՞նչ կկատարվի: Նախագային նամակ գրեցինք, պատասխան չստացանք»,- ասում է Մարմաշենի համայնքապետ Աշոտ Եղոյանը:

Վերջինս մտավախություն է հայտնում այն մասին, որ իր համայնքի բյուջեն ստիպված է լինելու բաժանել 16 համայնքի միջեւ: Այն դիտարկմանը, թե համայնքների միավորմանը զուգահեռ միավորվելու է նաեւ բյուջեները, համայնքապետն ասում է.

«Դա միայն ասում են, որ միավորվելու է, բայց հիմա ես Մարմաշենում ունեմ երաժշտական դպրոց, լուսավորված փողոցներ, իրականացնում եմ աղբահանություն, իսկ մյուս 15 համայնքում դրանք չկան: Միավորվելուց հետո, մեծ համայնքը պարտավորվելու է համաչափ զարգացնել մյուս համայնքները: Բայց ի՞նչ միջոցներով, թեկուզ նրանց բյուջեներն էլ միավորվեն՝ օգուտ չի լինի: Ես եթե հետագայում լինեմ համայնքի ղեկավար, ինչպե՞ս եմ վարվելու, միայն Մարմաշենի փողոցներն եմ մաքրելո՞ւ, միայն Մարմաշենի երեխաներն են անվճար օգտվելու երաժշտական դպրոցից, թե՞ մյուս համայնքներին էլ: Սրանք հարցեր են, որոնց մասին մտածել-մտածելով գլուխս պայթում է»,- նշում է Եղոյանը:

Աշոտ Եղոյանին մտահոգում է նաեւ այն, որ առ այսօր կայացած չէ լիազոր ներկայացուցիչների ինստիտուտը:

 «Հիմա էլ ասում են՝ օրինակ, եթե Ջաջուռի բնակչին տեղեկանք է պետք, նա պետք է մտնի ինտերնետով ուղղորդի իրա տեղեկանքի բովանդակությունը կենտրոնական գրասենյակ, ընդեղից էլ, էլի համացանցի միջոցով կլրացվի եւ կուղարկվի բնակչին: Էսի աբսուրդ է, մեր բնակիչների 90 տոկոսը համացանցին չեն տիրապետում, էն 90 տոկոսի տներն էլ չկա համակարգիչներ, ինտերնետ-մինտերնետներ ու եսիմ ինչեր: Սկայպով հազիվ խոպանից փող են ուզում, ինտերնետով տեղեկանք ինչղ ուղարկեն:

Լիազոր ներկայացուցիչները ունենալու են միայն շտաբներ, որոնցով կնքված տեղեկանքը բանկը չի վերցնելու: Մեր ժողովուրդն էլ ամեն օր վարկ է վերցնում, հիմա ամեն օր գնալ-գալու է, որ կենտրոնական գրասենյակը ստորագրի: Մենք բողոքում ենք, կառավարությունից ասում են՝ ամեն ինչ լավ կլինի: Բերում են Ամասիայի օրինակը, բայց ես էլ բերում եմ Դսեղի օրինակը, որտեղ ոչ մի բան չի գործում: Զարգացած Իսպանիայի մոդելն առել ընկել են խեղճ ու կրակ ժողովրդի ջանին»,- ասում է Աշոտ Եղոյանը:

Ապագայում ստեղծվելիք Անի համայնքի կազմ մտնող Գուսաննագյուղի ղեկավար Վասակ Ղազարյանն էլ դժգոհում է այն հանգամանքից, որ իր ղեկավարած համայնքը, ի թիվս այլ գյուղերի, միավորվելու է Մարալիկի հետ, որը իր տեսակով քաղաքային համայնք է:

«Մեր գյուղը ուզում էին միացնեին Ախուրյանին, մենք բռնիքն բողոքեցինք, հիմա էլ ուզում են Անիի կազմի մեջ մտցնեն: Խոշորացմանը ժողովուրդը համաձայն չէ, քանի որ մարդիկ տարբեր բնավորության անձիք են, յոլա չեն գնա: 17 համայնք իրար են միացնում, էդ ի՞նչ կեղնի: Գոեն էս սահմանամերձ 11 (Աղին, Լուսաղբյուր, Հայկաձոր, Սարակապ, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Գուսանագյուղ, Իսահակյան Շիրակավան, Ջրափի) համայնքը իրար միացնեին: Գյուղերը իրարից հեռու են, հետո էլ միացնում են Մարալիկին: Մարալիկը քաղաք է, մենք` գյուղ: Ի՞նչ կեղնի մեր վիճակը: Մեր փոքր գյուղերը վարի կերթան, ինչ կա սաղ կքաշեն իրենց տակը: Հիմա շփվում ենք Աշոցքի, Ամասիայի ժողովրդի հետ, գյուղապետով, բանով սաղ բողոքավոր են»,- ասում է Գուսաննագյուղի ղեկավարը:

Մարզի խոշոր համայնքներից Ախուրյանի ղեկավար Արծրուն Իգիթյանը եւս դժգոհ է միավորմա ծրագրից: Վերջինիս չի մխիթարում այն հանգամանքը, որ միավորվող համայնքների կենտրոնն Ախուրյանն է լինելու: Ասում է, որ իր համայնքը զարգացած է, իսկ խոշորացման կազմում գտնվողները՝ խնդրահարույց:

«Մեր հանրապետությունում խոշորացման հայեցակարգ չկա: Տեղ կա երկու համայնք է միանում, տեղ կա՝ հինգ կամ 15: Հիմա էլ խոշորացնումը դարձնում են շրջանի մակարդակի: Չկա հստակ չափորոշիչ, թե ինչ կարգով պետք է խոշորացումը կատարվի: Ոնց որ ցանկության հարց լինի: Էն համայնքները, որոնք արդեն խոշորացվել են ֆինանսական որեւէ աջակցություն չեն ստացել»,- եզրափակում է Արծրուն Իգիթյանը:

Տպել
6029 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին