ՀՀ-ում ցանկանում են ստեղծել վտանգավոր թափոնների պահեստավորման և կառավարման ազգային կենտրոն

23/05/2017 schedule16:30

Հրազդան քաղաքի մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարներին` իրենց մտահոգությունը հայտնելով Գլոբալ Էկոլոգիական Ֆոնդի (ԳԷՖ) ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ իրականացվող «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» իրականացվող ծրագրի առնչությամբ, որով նախատեսվում է Հրազդան քաղաքի հարակից տարածքում Նուբարաշենի թունաքիմիկատների թափոնների ժամանակավոր գերեզմանոցի վտանգավոր թափոնների պահեստավորման և կառավարման ազգային կենտրոնի ստեղծում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ։

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ և ծրագրի համակարգող Խաչիկ Հակոբյանի մոտ տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են Հրազդան քաղաքի «Քաղաքացիական նախաձեռնության» անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, համանքապետարանի պաշտոնյաներ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ծրագիրն իրականացնող աշխատանքային խմբի և կենտրոնի կառուցման նախագծային աշխատանքներն իրականացնող «Էլեկտրոննախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին քաղաքացիական ակտիվություն դրսևորելու համար, տեղեկացրել է, որ վերջիններիս պահանջով արդեն նախնական փուլում ծրագրի կառավարման խորհրդի որոշմամբ նախկինում նախատեսված 7100 տոննա աղտոտված հողը Նուբարաշենից չի տեղափոխվի ժամանակավոր պահեստ, այլ կվնասազերծվի տեղում: Փոխնախարարը հավաստիացրել է, որ հետագայում էլ ծրագիրն իրականացնող խումբը կդիտարկի և լուծում կտա ռիսկային ցանկացած խնդրի:

Քաղաքացիական նախաձեռնության նեկայացուցիչները մտահոգություն են  հայտնել, որ կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող թունաքիմիկատների պահպանման պահեստը կարող է վտանգ ներկայացնել տեղի բնակչության համար` խոչընդոտելով գյուղատնտեսությանը, անասնապահությանը, մեղվաբուծությանը: Նախատեսված տարածքը շրջապատված է սեփականաշնորհված հողատարծքներով և այնտեղով անցնում են նաև մակերևութային ջրեր:

Նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հայտնել է, որ քանի դեռ նախագծող ընկերությունն օրենքով սահմանված կարգով նախագիծ չի ներկայացրել, որում ամրագրված կլինեն առաջարկվող լուծումները` հնարավոր չէ մասնագիտական քննարկում կազմակերպել հնչած մտահոգությունների վերաբերյալ: Նախարարի տեղակալը հավաստիացրել է, որ նախագիծն օրենքով սահմանված կարգով կդրվի հանրային քննարկման, որի ժամանակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարտահայտեն իրենց կարծիքները և մասնագիտական դիտարկման կենթարկվեն հնչած մտահոգություններն ըստ էության:

Հավաստիացվել է, որ թունաքիմիկատների փաթեթավորումը և պահպանումը կատարվելու է միջազգային չափանիշներին համապատասխան և բացառվելու են կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող թափոններից եկող բոլոր ռիսկերը. ինչը դրված է ծրագրի գաղափարախոսության հիմքում: Այն լինելու է միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակավոր պահեստարան, որտեղ պահվող ժամկետանց թունաքիմիկատները կարտահանվեն արտերկիր` ոչնչացման:

Տպել
894 դիտում

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև