Պետք է բարձրացնել ՀՀ-ի մշակութային ճանաչելիությունը. Վարչապետը մշակույթի նախարարությունում

23/05/2017 schedule17:00

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ մշակույթի նախարարություն կատարած աշխատանքային այցի ընթացքում գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել է ոլորտի ծրագրերը, խնդիրները եւ անելիքները:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար  Արմեն Ամիրյանը ներկայացրել է նախարարության 2017 թ. գերակա խնդիրների եւ միջոցառումների կատարման ընթացքը, ապա խոսքը փոխանցել իր տեղակալներին, ովքեր էլ զեկուցել են ըստ իրենց ոլորտների տարվող աշխատանքների մասին: Նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, մասնավորապես, ներկայացրել է Հայաստանում կինոարտադրության ոլորտում առաջարկվող բարեփոխումները՝ կինոարտադրության կառավարման ժամանակակից մոդելի իրավական հիմքերի ապահովում, ֆիլմ հանձնակատարի ինստիտուտի ներդրում, «Շրջիկ կինոթատրոն» ծրագրի եւ մարզային կինոթատրոնների ցանցի ստեղծման ծրագրի իրականացում եւ այլն:

Վարչապետը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում մշակել եւ ներկայացնել կինոարդյունաբերության զարգացման ծրագիր: «Ներկայացրեք  կոնցեպցիա՝ ընդհանրապես դեպի ուր ենք շարժվելու կինոարտադրության մեջ, բայց յուրաքանչյուր առաջարկի տակ պետք է դնեք տրամաբանություն՝ ժամանակացույցով, ֆինանսական գնահատականով, հիմնավորումներով», - նշել է կառավարության ղեկավարը: 

Իրենց զեկույցներում նախարարի տեղակալներ Արեւ Սամուելյանը եւ Ներսես Տեր-Վարդանյանը զեկուցել են մշակութային ժառանգության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքի վերաբերյալ:  Մասնավորապես, անդրադարձ է եղել վիրտուալ 360° թանգարանի, «Աուդիոգիդ» բջջային հավելվածի, տիկնիկային թանգարանի, թատրոններում ժամանցային գրադարանային գրավաճառ կենտրոնների ստեղծման,  ինչպես նաեւ պատմամշակութային արգելոցներում ու հուշարձաններում ենթակառուցվածքների ձեւավորման ու զարգացման աշխատանքներին: Վարչապետին ներկայացվել է նաեւ Գյումրիում մշակութային կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել Կումայրի պատմական կենտրոնի ծրագրի շրջանակում վերականգնվող փողոցների հարակից տարածքում: Տարածքի մի մասում Շիրակի մարզային գրադարանն է, որն արդեն վերակառուցվել է, իսկ մնացած հատվածում իրականացվելու են վերակառուցման եւ ներքին բակի վերականգնման աշխատանքներ: Արդյունքում նախատեսվում է Գյումրիում տեղակայել մշակույթի նախարարության ռեգիոնալ վարչության շենքը, երկու թանգարան՝ Շիրակի երկրագիտական թանգարանը եւ Ազգային պատկերասրահի մասնաճյուղը, հուշանվերային արտադրանքի պատրաստման կենտրոն, լաբորատորիաներ, վարչական գրասենյակ: Ընդգծելով, որ նման ծրագրերը Գյումրիում տրամադրություն եւ միջավայր են փոխելու՝ վարչապետն առաջարկել է ծրագիրը քննարկել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ եւ սկսել աշխատանքը ներդրողներ ներգրավելու ուղղությամբ:

Կարեն Կարապետյանը կարեւորել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ եւ առեւտրային բաղադրիչի ակտիվացմամբ մշակութային հուշարձանների ճանաչելիության բարձրացումը եւ զբոսաշրջային հետաքրքրության ավելացումը: «Պետք է հետեւողական աշխատել Հայաստանի մշակութային ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Պետք է գույքագրել, թե որտեղ կարող ենք որոշակի ծրագրեր նախատեսել, որոնք ներդրումներ են պահանջում: Մեկ ամիս հետո մենք պետք է ունենանք մոտավոր գնահատական՝ որտեղ ինչ ներդրումներ են պետք, որոնք կարող են այս կամ այն մշակութային օբյեկտի նկատմամբ որոշակի հետաքրքրություն առաջացնել», - ասել է վարչապետը՝ հանձնարարելով ներկայացնել համապատասխան ծրագիր: Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ մշակույթի նախարարության եւ մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների միջեւ համակարգված աշխատանքը՝ մշակութային ժառանգության պահպանության առումով:

Արմեն Ամիրյանը վարչապետին  զեկուցել է նաեւ մշակութային արտադրանքի իրացման եւ ծառայությունների մատուցման գործընթացում տնտեսական աճի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, այդ թվում՝ գրադարաններում նոր ծառայությունների ներդրմամբ ինտելեկտուալ ժամանցի կենտրոնների ստեղծում, շարժական գրախանութների՝ «գրաբուսների» եւ գրավաճառ կետերի գործարկում եւ այլն: Վարչապետը հետաքրքրվել է պետական ենթակայության մշակութային կազմակերպություններում միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրման ծրագրի ընթացքից: Արմեն Ամիրյանը  տեղեկացրել է, որ մրցույթը շուտով հայտարարվելու է, համապատասխան որոշման նախագիծն արդեն պատրաստ է եւ առաջիկայում կներկայացվի կառավարություն: Համակարգը նախատեսվում է իրականացնել  3 փուլով՝ առաջին փուլով մինչեւ նոյեմբերի վերջ ներդնել Երեւանի 10 խոշոր թատերահամերգային կազմակերպությունում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է արագացնել գործընթացը՝ հնարավորինս կրճատելով ժամկետները:

Վարչապետին տեղեկատվություն է ներկայացվել նաեւ Հայաստանում կազմակերպվող միջազգային փառատոնների, մրցույթների եւ ցուցահանդեսների, ինչպես նաեւ մարզային մշակութային ծրագրերի վերաբերյալ: Այս առումով կառավարության ղեկավարը կարեւորել է տարվա կտրվածքով ըստ հասարակության տարբեր շերտերի պահանջարկի որակյալ համերգային ծրագրերի կազմակերպումը, որոնք հետաքրքիր կլինեն եւ ճաշակ կձեւավորեն: Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաեւ Երեւանում եւ բոլոր մարզերում երեխաների համար մշակութային ժամանցի կազմակերպման խնդրին՝ հանձնարարելով ներկայացնել առաջարկություններ: «Մենք պետք է ունենանք ծրագիր, թե ինչպես երեխաների մշակութային ժամանցն ապահովենք, որպեսզի նրանք հնարավորություն ունենան արվեստի հետ շփվելու, թանգարան մտնելու, մի անգամ օպերա լսելու,  ֆիլմ նայելու եւ այլն», - ընդգծել է վարչապետը:

Տպել
754 դիտում

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը

Որ հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական խաղերին․ անունները հայտնի են

ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին․ վարչապետն ընդունել է Տոյվո Կլաարին