Միեւնույն է՝ ձնագունդը գլորվում է. զեղումներ պուտինյան թեմաներով

23/05/2017 schedule17:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 22-ի համարում

Երեկ Մատենադարանի մոտ ընդդիմության հրավիրած հերթական հանրահավաքի ներկաների թվից կարելի է արձանագրել, որ ինչպիսի գործողություններ էլ որ իրականացնում են իշխանությունները, որքան էլ որ զանգվածային են ձերբակալությունները, որքան էլ ամուր են փակվում Երեւան եկող ավտոմայրուղիները, միեւնույն է՝ ընդդիմության հրավիրած հանրահավաքներին մասնակցում է 10 հազարից ավելի մարդ: Եւ այս դեպքում հազար մարդ ավել կամ պակասը որեւէ էական դեր չի խաղում հանրահավաքի հաջող ընթացքի վրա: Չնայած մայիսի 14-ին հայտարարվել էր, որ մայիսի 21-ին հանրահավաքը շարունակվելու է դեպի Բաղրամյան պողոտա երթով, սակայն երեկվա հանրահավաքում եւս որոշվեց վճռական գործողությունները հետաձգել երկու շաբաթով՝ մինչեւ հունիսի 4-ը:

Հանրահավաքը վարող Ալբերտ Բազեյանը դա բացատրեց նրանով, որ մայիսի 25-ին վերջին զանգն է, մայիսի 26-ին՝ Սարդարապատի, 27-ին՝ Բաշ-Ապարանի հերոսամարտերի, 28-ին՝ Անկախության տարեդարձերը: Իսկ մինչ հաջորդ հանրահավաքը, ընդդիմության ներկայացուցիչները հանդիպումներ կկազմակերպեն մարզերում՝ պահանջելով նաեւ, որ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները: Այդ ընթացքում կազատվեն 10 օրյա վարչական կալանքի ենթարկված ընդդիմության ակտիվիստները: Պետք է նկատի ունենալ, որ հանրահավաքի ավարտին Ալբերտ Բազեյանը հստակ խոստացավ, որ հունիսի 4-ից ընդդիմությունն սկսելու է շարունակական բողոքի ակցիաներ՝ չընդհատվող հանրահավաքներ, երթեր, ցույցեր, նստացույցեր:

Իսկ երեկվա հանրահավաքի հիմնական թեման աշխարհաքաղաքական էր, եւ ելույթ ունեցողների գրեթե մեծ մասն անդրադառնում էր այն հարցին, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանն իրոք ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունը, այդ աջակցությունը կօգնի՞ նրան պահելու իշխանությունը, թե՞ ընդհակառակը՝ կաշխատի ի վնաս նրա: Մասնավորապես իր պրոռուսական հայացքներով հայտնի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը երեկ արդեն խիստ քննադատաբար էր մոտենում Հայաստանի ինքնիշխանությունը զոհելու միջոցով սեփական իշխանությունը պահելու Ռոբերտ Քոչարյանի ճիգերին, եւ նույնիսկ կասկածի տակ առավ ռուսական աջակցության արդյունավետությունը. «Եթե կարծում է, որ Պուտինն իրեն պետք է պաշտպանի, ապա թող հիշի Աջարիայի օրինակը»:

Սակայն պարոն Սարգսյանը, այնուամենայնիվ, փորձեց իր պաշտպանության տակ վերցնել ՌԴ նախագահին՝ կասկած հայտնելով, որ նա կարող էր պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին. «Ես համոզված եմ, որ նա Պուտինին անհարմար վիճակի մեջ դրեց երեկվա իր հայտարարությամբ: Որովհետեւ ես չափազանց լուրջ եմ վերաբերվում Վլադիմիր Պուտինին, որ ենթադրեմ, թե նա կարող էր Ռոբերտ Քոչարյանին ասել, որ լավ չես աշխատում, բայց գնա աշխատի, մինչեւ ժամանակը կգա՝ կասեմ»: Գրեթե նմանատիպ կարծիք արտահայտեց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, որը, պատասխանելով մեր այն հարցին, թե որքանով կօգնի Պուտինի աջակցությունը Քոչարյանին, ասաց. «Ես չեմ հավատում, որ նա կարող էր աջակցել ժողովրդի կողմից մերժված մարդուն»:

Իսկ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը ուղղակի հանրահավաքում ռուսերեն ճառ արտասանեց ուղղված Վլադիմիր Պուտինին, որում բացատրում էր, որ Ռոբերտ Քոչարյանը վարում է հակառուսական քաղաքականություն, որի արդյունքում թշնամանում են հայ եւ ռուս ժողովուրդները: Պարոն Գեղամյանը հիշեցրեց նաեւ Գենադի Սելեզնյովի 1999 թվականին ասված այն խոսքերը, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքում սպանվեցին բացառապես Ռուսաստանի բարեկամ քաղաքական գործիչները: Իսկ մեզ հետ զրույցում պարոն Գեղամյանը ասաց. «Ես ողջունում եմ այն փաստը, որ Պուտինը աջակցել է Քոչարյանին, որովհետեւ ընդդիմության համար այլեւս պարզ է, թե իշխանափոխությունից հետո ուր է փախչելու Քոչարյանը»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը եւս մեզ հետ զրույցում ողջունեց այն իրողությունը, որ Պուտինը աջակցում է Քոչարյանին, բայց՝ մի փոքր այլ պատճառաբանությամբ. «Շեւարդնաձեի եւ Աբաշիձեի օրինակը ցույց է տալիս, որ Պուտինը ում աջակցում է՝ նրանք առնվազն մեկ-երկու ամիս հետո հեռացվում են իշխանությունից»: Ավելին, հանրահավաքում ունեցած իր ելույթում Արամ Սարգսյանը, ի հակադրություն Պուտինի աջակցության, հիշեցրեց, որ փոխվել է այլ երկրների եւ միջազգային կազմակերպությունների դիրքորոշումը: Մասնավորապես, պարոն Սարգսյանն ընթերցեց մայիսի 18-ին ԱՄՆ պետքարտուղարության ընդունած զեկույցի այն հատվածը, որտեղ կասկածի էին ենթարկվում 2003 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները:

Նաեւ զուգահեռներ անցկացրեց 2003 եւ 2004 թվականների ԵԽ դիրքորոշումներում եղած տարբերությունների մեջ՝ ցույց տալով, որ եվրոպական երկրները եւս փոխել են իրենց վերաբերմունքը Քոչարյանի իշխանության նկատմամբ՝ նրա իշխանությունը համարելով այլեւս անօրինական: «Ես վստահ եմ, որ օտարերկրյա ղեկավարները գիտեն, թե ինչ է ուզում ընդդիմությունը»,-հայտարարեց պարոն Սարգսյանը, իսկ ավելի ուշ այն երկրների նախագահների համար, ովքեր դա չեն հասկացել (նկատի ունենալով, թերեւս, Վլադիմիր Պուտինին) հայտարարեց, թե ընդդիմությունը ցանկանում է, որ հարգվեն գործող Սահմանադրության նորմերը: 

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1382 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից