Այսօր Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ Եվրոպա լիգայի հաղթող

24/05/2017 schedule12:55

Ինչպես հայտնի է, Եվրոպա լիգայի 2016-17 մրցարջանի հաղթողի կոչման համար եզրափակչում կպայքարեն «Այաքսն» ու «Մանչեստեր Յունայթեդը»: Այսօր՝ մայիսի 24-ին, հանդիպումը տեղի է ունենալու Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Ֆրենդզ Արենա» մարզադաշտում: Սա լինելու է այս թիմերի 5-րդ հանդիպումը եվրագավաթներում: Նախորդ 4 խաղում 2 հաղթանակ է տարել հոլանդական թիմը, 2 անգամ էլ հաղթել են «մանկունյանցիները»: Այդ հանդիպումներում «Այաքսը» 3 գոլ է խփել եւ բաց թողել 5-ը:  

Եթե «Մանչեստեր Յունայթեդն» այսօր հաղթի, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 3-րդ տիտղոսը կնվաճի «կարմիր սատանաների» կազմում. 2016 թ. օգոստոսին «Յունայթեդը» նվաճեց Անգլիայի սուպերգավաթը, իսկ այս տարվա փետրվարին դարձավ Անգլիայի լիգայի գավաթի հաղթող:

«Մանչեստեր Յունայթեդը» Ստոկհոլմ է ժամանել երեկ: Ֆուտբոլիստներն արդեն մարզվել են «Ֆրենդզ Արենայում»: Նախախաղյա մամուլի ասուլիս, սակայն թիմը չի տվել: Ընդունված կարգի համաձայն՝ լրագրողների հետ պետք է հանդիպեին գլխավոր մարզիչը՝ Ժոզե Մոուրինյոն, եւ որեւէ խաղացող, սակայն ակումբը դիմել է ՈՒԵՖԱ-ին խնդրանքով, որ թույլ տան չմասնակցել ասուլիսին:

Պատճառը եղել է մայիսի 22-ի երեկոյան Մանչեստերի «Մանչեստեր Արենա» մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի արդյունքում 2 տասնյակից ավելի մարդ զոհվել է, 50-ի ավելի մարդ էլ վիրավորվել: «Յունայթեդը» նշել է, որ հաշվի առնելով տեղի ունեցածի պատճառով ակումբի անդամների եւ իրենց քաղաքացիների հոգեվիճակը, որոշել են չեղյալ համարել ասուլիսը: ՈՒԵՖԱ-ն ընդառաջել է: Ժոզե Մոուրինյոն ակումբի պաշտոնական կայքի միջոցով իր ցավակցությունն է հայտնել կատարվածի կապակցութամբ:

«Մենք՝ բոլորս, տխուր ենք այդ ողբերգական իրադարձությունների պատճառով: Չենք կարողանում մտքից հանել զոհերին եւ նրանց ընտանիքներին: Թեեւ կարճ ժամանակ է, ինչ ապրում եմ Մանչեստերում, բայց գիտեմ, որ այստեղի մարդիկ կհամախմբվեն»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այս անգամ իրենք բարձր տրամադրություն չունեն, ինչպես սովորաբար ունենում են մեծ խաղերից առաջ:

Այսօրվա հանդիպումը սկսվելու է 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ «Մանչեստեր Արենայի» զոհերի:

Տպել
2498 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)