Աշխարհի ամենաարդար դատարանը. հերթը հասավ բակերին

24/05/2017 schedule17:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 23-ի համարում

Մայրաքաղաքը սանտիմետր առ սանտիմետր վաճառելու գաղափարն օրեցօր ավելի օրիգինալ դրսեւորումներ է ստանում: Նախ՝ վաճառեցին զբոսայգիները, պետական շենքերն ու շինությունները, իսկ հիմա՝ հերթը հասել է շենքերի բակերին: Երեւանի Ամիրյան 15 շենքի («Օրբիտա» խանութի ետեւում) բնակիչներն այս առուծախի արդյունքում հայտնվել են անհեթեթ վիճակում. նրանք մեկ տարուց ավելի պայքարում են իրենց բակի համար, սակայն՝ ապարդյուն: Երեկ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, Աստղիկ Խառատյանի նախագահությամբ, հարցը վճռեց ի վնաս բնակիչների: Պատմության սկիզբը 2002-ի սեպտեմբերին դրել է քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը՝ 16 հարկանի բնակելի շենքի բակից 20 քմ-ոց մի տարածք 15 տարի ժամկետով վարձակալության տրամադրելով «Թոռնիկ Եվա» ՍՊԸ-ին, որի տնօրենը Համլետ Ռեւազյանն է:

20 քմ-ը համարելով փոքր տարածք՝ քաղաքապետարանը, խախտելով օրենքը, տրամադրել է առանց մրցույթի, իսկ հետագայում՝ 2003-ի հունիսին մեկ այլ որոշում է կայացրել՝ «տրամադրված տարածքը ընդլայնելու նպատակով» լրացուցիչ հողահատկացում անելով եւս 80 քմ. այս անգամ՝ 25 տարի ժամկետով: Նման պրիմիտիվ հնարք քաղաքապետարանը կիրառել է հողահատկացումների բազմաթիվ որոշումներում: Այդպես էին վարվել նաեւ Մաշտոցի 7 շենքի դիմացի տարածքը Հենրիկ Իգիթյանին տրամադրելիս (նախ՝ փոքր տարածք, ապա՝ ընդլայնում): Ամիրյան 15 շենքի 94 բնակարան ունեցող շենքի 400 բնակիչներն այդ որոշման արդյունքում փաստորեն միանգամից եւ վերջնականապես զրկվում են բակից:

Դա, անշուշտ, այնքան ողբերգական չէր լինի, եթե խոսքն ընդամենը մեքենաների կայանատեղիի կամ երեխաների խաղահրապարակի մասին լիներ: Խնդիրն ավելի լուրջ է. «Թոռնիկ Եվա» ՍՊԸ-ն նպատակադրվել է այդ տարածքում սպասարկման սրահ կառուցել: Բնակիչները դիմել եւ ստացել են թաղապետարանի, հրշեջ ծառայության, քաղաքաշինության պետական տեսչության եզրակացությունները, որտեղ կտրականապես դեմ են արտահայտվում բակի տարածքը կառուցապատելու գաղափարին: Կենտրոն համայնքի թաղապետի տեղակալը գրել է. ««Թոռնիկ Եվա» ՍՊԸ-ի կողմից շինարարություն իրականացնելու դեպքում անհնար կլինի իրականացնել շենքի աղբահանությունը, եւ կստեղծվի հակասանիտարական վիճակ»:

Արտակարգ իրավիճակների վարչության հակահրդեհային ծառայության պետ Հակոբյանը գրել է. «Ավտոտնակների եւ բնակելի շենքերի միջեւ հակահրդեհային միջտարածությունը պետք է լինի 9 մետրից ոչ պակաս, իսկ 9-ից ավելի հարկանի շենքերի պատից մինչեւ երթեւեկության եզրը՝ 8-10 մետր, որով խախտված են վերոհիշյալ նորմերի պահանջները»: Քաղաքաշինության պետական տեսչությունը նշել է. «Կենսագործունեության միջավայրի փոփոխությունը պետք է կատարվի նախապես ծրագրվող փոփոխության մասին հասարակությանն իրազեկելուց հետո, քանի որ հողահատկացման արդյունքում փոխվելու է բակային տարածքի գործառնական նշանակությունը»: Նաեւ նշված է, որ առանց այն էլ շենքի բակը չի բավարարում քաղաքաշինական նորմատիվներով պահանջվող չափանիշները (կանաչապատ տարածք, հանգստի գոտիներ, սպորտհրապարակներ, կայանատեղիներ եւ այլն), ուստի «քաղաքաշինական տեսակետից նշված հողահատկացումը նպատակահարմար չէ»:

Բոլոր հնարավոր իրավասու մարմիններից այսքան հստակ եւ կտրուկ եզրակացություններ ունենալով հանդերձ՝ առաջին ատյանի, ապա վերաքննիչ դատարանները մերժել են բնակիչների պահանջը՝ քաղաքապետի որոշումը չեղյալ համարելու մասին: Դատարանը փաստորեն համարել է, որ 16 հարկանի շենքում աղբահանության կարիք չկա, ավտոկայանատեղի պետք չէ, մարդիկ պետք է «Թոռնիկ Եվա»-ի սպասարկման սրահի ու ավտոտնակների արանքով մի կերպ հասնեն հակասանիտարական ու ապրելու համար ոչ պիտանի շենքը եւ ծվարեն իրենց գարշահոտ բնակարաններում, իսկ երբ հանկարծ հրդեհ ծագի՝ վառվեն ու վերանան:

Փաստորեն, դատարանը մի ՍՊԸ-ի ցանկությունը վեր է դասել 400 բնակչի շահերից: Անշուշտ, ընթերցողին կհետաքրքրի, թե այնուամենայնիվ ինչ փաստարկ է դրել դատարանն իր ապօրինի վճռի հիմքում: Այս հաստափոր քաղգործի մեջ ընդամենը մի ամոթխած գրություն կա, որից կառչելով էլ դատարանը վճիռ է կայացրել՝ արհամարհելով մյուս բոլոր փաստարկները: Դա դատարան է ուղարկել Երեւանի քաղաքապետարանի «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը, որն իր իսկ վերադասի (քաղաքապետի) կատարած ապօրինությունը կոծկելու նպատակով գրել է, որ «քաղաքաշինական տեսանկյունից սպասարկման սրահի տեղադրումը չի հակասում բակի գործառնական նշանակությանը»:

Այսինքն, բակում ծառ կլինի թե երկաթբետոնե շինություն՝ միեւնույն է: Հիշեցնենք, որ Գ. Մուշեղյանը խորհրդային շրջանում Երեւանի գլխավոր ճարտարապետն էր. նրա աշխատած շրջանում են ձեւավորվել 16 կվարտալ, Բանգլադեշ եւ այլ բազմաբնակարան թաղամասերը, որոնք տասնյակ տարիների ընթացքում այդպես էլ խելքի բերել չի լինում: Ամիրյան 15-ի բնակիչները չեն պատրաստվում հաշտվել կատարվածի հետ. նրանք որոշել են դիմել ցանկացած քայլի, որ 100 քմ-ոց հսկա շինությունն իրենց բակում չկառուցվի: Նրանք դիմելու են վճռաբեկ, երթ եւ նստացույց են անելու՝ միանալով ընդդիմության հանրահավաքներին:

Արմինե Օհանյան

Տպել
1429 դիտում

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ