Մինչհանրահավաքային. ընդդիմությունը խեղճանում է փողից

24/05/2017 schedule17:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 23-ի համարում

Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա իրադարձություններից հետո «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության հրավիրած հանրահավաքների մասնակիցների թիվը չի մոտենում այն կրիտիկական զանգվածին, որպեսզի այս կուսակցությունները կարողանան դիմել նոր վճռական գործողությունների: Եւ սա է այն հիմնական պատճառը, որ յուրաքանչյուր հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը հայտարարում է, որ վճռականը լինելու է հաջորդը: Մայիսի 21-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ հաջորդ հանրահավաքը կկայանա հունիսի 4-ին, որին կհետեւեն բողոքի անժամկետ գործողություններ: Իսկ որո՞նք են այն պատճառները, որ հասարակության ավելի լայն զանգվածներ չեն մասնակցում ընդդիմության հանրահավաքներին, եւ ի՞նչ է պատրաստվում առաջիկա երկու շաբաթների ընթացքում անել ընդդիմությունը կրիտիկական զանգվածն ապահովելու համար:

Կոմունիստական կուսակցության քարտուղար Խորեն Սարգսյանն ասում է, որ ժողովուրդն այսօր էլ է ոտքի կանգնած, սակայն ընդդիմությունը միջոցներ չունի այդ մարդկանց Երեւան հասցնելու համար: «Եթե կարողանանք մարդկանց գոնե տրանսպորտի գումար տալ, ապա հանրահավաքներին մի քանի անգամ ավելի շատ մարդ կլինի: Պետք չէ ներկա վիճակը համեմատել 88 թվականի հետ: Այն ժամանակ ժողովուրդը կուշտ էր, գրպանում փող ուներ, բենզինն էլ կոպեկներ արժեր՝ իրենք իրենց միջոցներով գալիս էին: Իսկ այժմ արեւը տալիս է սոված մարդու գլխին, նա արդեն չկա»,-ասում է Խորեն Թռչունիչը, որի կարծիքով՝ հանրահավաքների ավելի շատ մարդիկ կգան, եթե վստահ լինեն, որ դրան հետեւելու են վճռական գործողություններ: «Մեզ համար նոր ապրիլի 12 է պետք, բայց այս անգամ ժողովուրդը ավելի պատրաստ կլինի ինքնապաշտպանության, եւ արդյունքը բոլորովին այլ կլինի»,-կարծում է Խորեն Սարգսյանը:

Իսկ «Ազգային միաբանություն» կուսակցության խմբակցության անդամ Աղասի Արշակյանի կարծիքով՝ պետք է ոտքի հանել Երեւանի բնակչությանը: «Երեւանում ապրում է 350 հազար ընտանիք. եթե յուրաքանչյուր երկրորդ ընտանիքից մեկ մարդ էլ գա հանրահավաքի, ապա առնվազն 175 հազար մարդ կլինի, ինչը բավարար է այս իշխանության հարցը լուծելու համար: Իսկ նման թիվ ունենալու համար պետք է, որ ընդդիմության ակտիվիստները հանրահավաքին մասնակցելու թռուցիկ կոչերը հասցնեն յուրաքանչյուր ընտանիք»,-ասում է պարոն Արշակյանը: «ԱՄ» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը եւս վստահեցնում է, որ իրենց ակտիվիստները այս երկու ամիսների ընթացքում ամբողջովին սնանկացել են, եւ իրենք գումարներ չունեն նրանց ճանապարհածախսը հոգալու համար: «Չի կարելի հացի խնդիր ունեցող մարդուց պահանջել, որ երկու-երեք հազար դրամ ծախսի եւ գա հանրահավաքի»,-ասում է պարոն Կարապետյանը:

Իսկ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանի կարծիքով՝ ավելի մեծ հանրահավաք կազմակերպելու համար ընդդիմությունը պետք է հանրությանը ներկայացնի իր ծրագիրը, գաղափարախոսությունը, գործողությունների հստակ ծրագիրը եւ ավելի հաճախ շփվի հասարակության հետ: Չնայած սրան, պարոն Սարգսյանը եւս կարեւորում է ֆինանսական ռեսուրսի դերը հանրահավաքների կազմակերպման գործում: «Իսկապես հանրահավաքներին մասնակցելու ցանկություն ունեցողների թիվն անհամեմատ մեծ է հանրահավաքների մասնակիցների թվից: Դրա պատճառներից մեկը, իհարկե, սոցիալականն է, երբ մարդիկ հնարավորություն չունեն գալու հանրահավաքի: Սակայն կան այլ պատճառներ եւս՝ ճանապարհների փակ լինելը, ընդդիմության ակտիվիստների նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվող պատժամիջոցները»,-ասում է պարոն Սարգսյանը:

Մեր զրուցակիցն ընդունում է, որ ընդդիմությունը եւ մասնավորապես «Հանրապետություն» կուսակցությունը չունեն անհրաժեշտ ֆինանսներ, որ հանրահավաքի մասնակցելու ցանկութուն ունեցողների գոնե 20%-ին կարողանան ապահովել ճանապարհածախսով: «Դրա պատճառն էլ այն է, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք ոչ մի ընդդիմադիր գործիչ իրավունք չունի սեփական գործ ունենալու եւ գումար վաստակելու»,-ասում է պարոն Սարգսյանը: Իսկ ի՞նչ է անելու ընդդիմությունը հունիսի 4-ի հանրահավաքին ավելի շատ մասնակից հավաքելու համար, որպեսզի ստացվի այն կրիտիկական զանգվածը, որին կարելի է տանել Բաղրամյան պողոտա:

«Բաղրամյան պողոտա գնալը ինքնանպատակ չէ, եւ իշխանափոխությունը միայն Բաղրամյան պողոտա գնալ-չգնալով չէ, որ լուծվում է, մանավանդ որ, Բաղրամյանից բացի, նախագահական նստավայր տանող այլ ճանապարհներ էլ կան»,-ասում է պարոն Սարգսյանը, որը չի ցանկանում մանրամասն պատմել ընդդիմության քայլերի մասին, որպեսզի իշխանությանը հնարավորություն չտա հակաքայլեր ձեռնարկելու: «Եթե մեր մտածած քայլերի 70-80%-ն էլ իրականացնենք, ապա  հունիսի 4-ին հրավիրված հանրահավաքը շատ ավելի բազմամարդ կլինի: Որքանով ներկաների թիվը մոտ կլինի կրիտիկական զանգվածին՝ կախված է իմ եւ ընդդիմության յուրաքանչյուր անդամի աշխատանքից», - ասում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1490 դիտում

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է