Դեմոկրատական հեղափոխություն. միակ տարբերակը

24/05/2017 schedule23:03

Հայաստանում իրավական պետության ողնաշարը փշրված է։ Արդեն տեղի են ունեցել ամենավատ բաները, որ կարող էին տեղի ունենալ` 1999-ին գլխատվել է ԱԺ-ն, 2008-ին կատարվել է  ռազմական հեղաշրջում, 2015-2016-ին բռնի փոփոխվել են Սահմանադրությունը եւ Ընտրական օրենսգիրքը։

Սրա արդյունքում ընտրության միջոցով իշխանափոխության հնարավոր տարբերակները չեզոքացված են։ Այսուհետեւ վստահված անձերի ո՛չ մի քանակ, վերահսկման ո՛չ մի այլ մեխանիզմ այլեւս իշխանափոխության չի կարող բերել։

Հանցագործ բռնապետության իշխանությունը կատարյալ է, իսկ առաջիկա ծրագիրը թերեւս բոլորին է պարզ. 2018 թ. Ս. Սարգսյանը կտիրանա վարչապետի պաշտոնին, որից հետո նրա միահեծան իշխանությունը կարող է անխափան շարունակվել տասնյակ տարիներ։

Իսկ հանցագործների եւս 10 տարվա գոյատեւման պարագայում աղետները թափվելու են անձրեւի նման` 100 հազարավոր նոր մարդկանց արտագաղթ, տնտեսական դեֆոլտ, միլիարդավոր դոլարների նոր պարտքեր, արցախյան երկրորդ թեժ պատերազմ, հազարավոր նոր զոհեր, նոր տարածքների կորստի վտանգ, խղճուկ ենթակառուցվածքների ոչնչացում եւ բնապահպանական աղետ։

Երեխա պետք է լինել՝ հույս ունենալու համար, թե սպասվող որեւէ աղետ կարող է սպառնալ բռնի ռեժիմի կյանքին։ Ճիշտ հակառակը, վիճակը ինչքան ավելի վատթար լինի, այնքան ռեժիմի քարոզչական եւ ոստիկանական մսաղացը ավելի թափով է աշխատելու։

Դիմադրության չհանդիպելով, Սերժ Սարգսյանը դիմելու է ահաբեկչության աննախադեպ միջոցների։ Ինչքան ավելի շատ աղքատություն, այնքան նա ժողովրդին ավելի է կեղեքելու։ Ինչքան ավելի շատ զոհ, այնքան վախի մթնոլորտը ավելի է սաստկացնելու։ Մամուլի եղած չնչին ազատությունները ավելի են սահմանափակվելու։ Պետական ահաբեկչությունը նոր որակ է ստանալու, իսկ արտաքին հարաբերություններում Հայաստանը վերջնականապես կորցնելու է նվազագույն գործոնի իր դերը։

Աղետներին զուգահեռ ՀՀԿ-ի «վարկանիշը» անընդհատ «աճելու» է։ Եթե 2017-ին ՀՀԿ-ն «հավաքել է» 50 տոկոս, ապա 2022, 2027, 2032 նա հավաքելու է 60, 70 կամ 80 տոկոս։ Հայաստանը դառնալու է «Աշխարհի ամենաազատ երկիրը»` Հյուսիսային Կորեայից եւ Զիմբաբվեից հետո։

Եթե ոմանց համար այս կանխատեսումները չափազանցված են թվում, ապա թող հիշեն, թե 2008-ին քանի՞սն էին կանխատեսում, որ զրո լեգիտիմություն ունեցող բռնապետը կարող է ոչ միայն իշխել երկու նախագահական ժամկետ, այլեւ այդ ընթացքում հանգիստ փոխել Սահմանադրությունը եւ դրանով հավերժացնել իր միահեծան իշխանությունը։ Այսօր դա փաստ է եւ այդ փաստը կարծես այլեւս ոչ ոքի չի տագնապեցնում։

Վերը նշված աղետների կանխատեսումը ոչ թե գույների թանձրացում է, այլ հակառակը` կանխատեսելի վտանգների ոչ լրիվ ցանկը։ Իսկ միայն Աստծուն է հայտնի, թե տարածաշրջանային նոր պատերազմների, գերտերությունների շահերի բախման կամ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի կրկնության դեպքում ինչ կպատահի իմունիտետը կորցրած, շրջափակումներից ու կոռուպցիայից արյունաքամ եղած Հայաստանի հետ։

Վերը նշված վտանգների չեզոքացման, պաշտպանված պետության եւ արժանապատիվ ապագայի բանալին Դեմոկրատական հեղափոխությունն է։ Դեմոկրատական հեղափոխությունը միավորված ժողովրդի ուժի կիրառումն է` ի պատասխան պետական զավթված ապարատի ուժի կիրառման։

Դա հնարավոր է, եթե Սերժ Սարգսյանին իրավաքաղաքական պատասխանատվության ենթարկելու պահանջի շուրջ միավորվեն բոլոր այն քաղաքական եւ հասարակական ուժերը, որոնք հայտարարում են, որ ունեն այդ պահանջը։

Տարաձայնությունները, ինչքան էլ  մեծ լինեն, միավորման դեպքում ոչ թե խանգարելու, այլ խթանելու են ժողովրդական զարթոնքը, որն էլ սկիզբ է դնելու հեղափոխությանը եւ իշխանափոխությանը։

Դեմոկրատական հեղափոխությունը ոչ թե ցանկություն է, այլ Հայաստանի փրկության միակ հնարավոր տարբերակը։

ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Տպել
3009 դիտում

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան