Առաջիկա օրերը եւս տեղումնառատ կլինեն. այս անգամ անձրեւ կտեղա Հայաստանում զարգացած ամպերից

24/05/2017 schedule19:16

Հայաստանի տարածքում առկա ցիկլոնը առաջիկա գիշերը դուրս կգա դեպի Կասպից ծով` իր հետ տանելով համատարած տեղումները եւ սառը եղանակը:

Բայց դա չի նշանակում, թե անձրեւներն ընդհանրապես կդադարեն:  «Մայիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում երեկոյան ժամերին հանրապետությունում կզարգանա ներզանգվածային ամպրոպային ամպամածություն: Դա նշանակում է, որ պրոցեսը ոչ թե գալիս է այլ տարածքներից` ծովից կամ օվկիանոսից, այլ ամպրոպային ամպերը զարգանալու են հենց Հայաստանի տարածքում եւ հիմնականում երեկոյան ժամերին»,- մեր զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Ամպրոպային այդ ամպերի թիրախում լինելու է հանրապետության հյուսիսային կեսը` Շիրակը, Լոռին, Տավուշը, Արագածոտնի եւ Կոտայքի լեռնային շրջանները, Գեղարքունիքը:

Նշված մարզերում երեկոյան համատարած կլինեն անձրեւ, ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ, քամու ուժգնացում: Իսկ մյուս` հարավային շրջաններում` Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում, Արցախում, ինչպես նաեւ Երեւանում երեկոյան ժամերին տեղումները կլինեն խիստ լոկալ բնույթի: Այսինքն` տվյալ բնակավայրի մի հատվածում կարող է լինել անձրեւ, ամպրոպ, քամու ուժգնացում, իսկ մյուս հատվածում ընդհանրապես տեղումներ չլինեն: «Դրանք կոչվում են երակային պրոցեսներ»,- նկատեց Գագիկ Սուրենյանը:

Ինչ վերաբերում է օդի ջերմային ֆոնին, վաղը ցերեկվանից սկսած Հայաստան կգան տաք օդային հոսանքներ Մերձավոր Արեւելքից` հարավ-արեւմուտքից եւ օդի ջերմաստիճանը աստիճանաբար օր օրի կբարձրանա 4-6 աստիճանով:

«Այսինքն` եթե այսօր Երեւանում ցերեկային ժամերին 20-22 աստիճան էր, ապա արդեն մայիսի 28-29-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 27-28 աստիճանի»,- եզրափակեց օդերեւութաբանության կենտրոնի պետը:

Տպել
9476 դիտում

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք