Կադրային խեղկատակություններ` Սյունիքի բուժական հաստատություններում. բաց նամակ

24/05/2017 schedule20:45

«Սյունյաց երկիր» կայքէջում հրապարակվել է գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի «Կադրային խեղկատակություններ` Սյունիքի բուժական հաստատություններում» վերտառությամբ բաց նամակը` ուղղված ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանին:

«Հարգելի պարոն Ալթունյան,

Սյունիքի մարզի առողջապահական հաստատություններում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք իսկապես արտառոց են ու կասկածելի, որոնց բուն էությունը հասկանալու համար, մարզի բազմաթիվ բժիշկների ու բնակիչների անունից, Ձեզ ենք դիմում՝ ակնկալելով անկեղծ եւ ողջամիտ պատասխան:

Կարող էինք, անշուշտ, մտահոգող հարցերի պատասխանը ստանալու համար դիմել Սյունիքի մարզպետարան կամ տարածաշրջանային բժշկական կենտրոններ, բայց դա անօգուտ եւ անիմաստ փորձ կլիներ, քանզի ե՛ւ մարզպետարանում, ե՛ւ բժշկական կենտրոններում խստագույնս արգելված է լրատվամիջոցների հարցերին պատասխանելը:

Եվ այսպես՝ մայիսի 23-ին Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի հերթական պաշտոնակատարին ներկայացնելիս հայտարարվեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ Կապանի եւ Քաջարանի բժշկական կենտրոնները միավորվել են՝ կառավարությունն իբր այդպես է նպատակահարմար գտել:

Չենք ուզում մտածել, որ այդ հայտարարության հեղինակները ստել են, եւ փորձեցինք գտնել կառավարության այն որոշումը, որի համաձայն իրականացվում է երկու հիվանդանոցի միավորումը, որում, հավանաբար, նշված կլինի դրանց միավորման նպատակահարմարությունը: Եվ նման որոշում չգտանք…

Դուք կարո՞ղ եք մեզ ասել, թե կառավարության որ որոշմամբ է տեղի ունենում Կապանի եւ Քաջարանի հիվանդանոցների միավորումը (եթե, իհարկե, միավորումն իսկապես տեղի է ունենում), չէ՞ որ խոսքը փակ բաժնետիրական ընկերությունների մասին է, իսկ դրանք լուծարվում, վերակազմավորվում են միայն հանրապետության կառավարության որոշմամբ:

Այնուհետեւ, վերջերս Սյունիքի առողջապահական հիմնարկներում տեղի են ունենում ղեկավար կադրերի պերմանենտ փոփոխություններ՝ հանրությանն անհայտ պատճառներով. առայժմ կադրային ամեն մի փոփոխությունից հետո ասեկոսեների տարափ է միայն…

Մենք հակված չենք, իհարկե, վիճարկելու այդ փոփոխությունների նպատակահարմարությունը (այդպիսի իրավունք էլ չունենք), դա հիմնադրի՝ Սյունիքի մարզպետարանի գործն է, բայց բախվել ենք մի իրողության, որ մտահոգում է այստեղ բնակվողներիս, որից կամայականության եւ ցինիզմի մգլահոտ է փչում:

Տեսեք՝ ինչ է կատարվում:

Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանին, որը Արցախյան պատերազմի օրերից մինչեւ հիմա հազարավոր մարդկանց կյանք է փրկել իր գործընկերների հետ, ազատում ենք աշխատանքից եւ ամբողջ հանրապետությունով մեկ աղմուկ բարձրացնում՝ ապացուցելու այդ քայլի անհրաժեշտությունն ու ճշմարտացիությունը: Փոխարենը պաշտոնակատար ենք նշանակում եւ փառաբանություններով կոլեկտիվին ներկայացնում Ռոմա Սարգսյանին, որը Կապանի բժշկական քոլեջի երկարամյա տնօրենն էր: Երեք-չորս ամիս անց, առանց որեւէ պատճառաբանության, նրան ազատում ենք զբաղեցրած պաշտոնից եւ մեկ ուրիշին նշանակում պաշտոնակատար՝ դարձյալ ծփացող փառաբանություններով ու գովեստներով:

Գորիսում Սաշա Խաչատրյանին ազատում ենք եւ փոխարենը Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակում լավ վիրաբույժի եւ կազմակերպչի համբավ ունեցող Գագիկ Թունյանին: Երեք-չորս ամիս հետո նրան ազատում ենք զբաղեցրած պաշտոնից՝ փոխարենը պաշտոնակատար նշանակում Գորիսում հարգված բժիշկ եւ կազմակերպիչ Լեւոն Հարությունյանին: Մի քանի օր հետո նրան նույնպես ազատում ենք՝ փոխարենը նշանակում Երեւանից բերված մի անձնավորության, որին ոչ ոք դեռեւս չի ճանաչում Սյունիքում:

Գորիսի բժիշկները փորձում են ապստամբել, բայց նորանշանակ տնօրենին ներկայացնելու համար այնտեղ ժամանած մարզպետը հիշեցնում է հնարավոր հետեւանքների մասին՝ սպառնալով աշխատանքից ազատել սեփական արժանապատվության պաշտպանության համար ոտքի ելնող բժիշկներին…

Տնօրենի փոփոխություն է կատարվում նաեւ Սիսիանի հիվանդանոցում. գիտությունների թեկնածու, ճանաչված ու հարգված բժշկուհի Սվետլանա Իսախանյանը ստիպված է լինում դիմում գրել եւ հեռանալ, որին փոխարինում է Դարբաս գյուղի բժշկուհին:

Ավելի վաղ աշխատանքից ազատվում է Քաջարանի բուժհաստատության տնօրենը, որին փոխարինում է Երեւանից բերված մի բժիշկ, որն էլ երեկվանից (ինչպես հայտարարվել է) կգլխավորի Քաջարանի ու Կապանի միացյալ հիվանդանոցը:

Մեղրու բժշկական կենտրոնի շուրջ էլ չի մարում աղմուկը, որն ուղեկցվում է մամուլի հակասական եւ իրարամերժ հրապարակումներով:

Կրկնում ենք՝ մարզպետարանի գործն է տարածաշրջանային բժշկական կենտրոնների ղեկավարների նշանակումն ու ազատումը, բայց մի քանի ամսում այսքան փոփոխություն՝ առանց հիմնավորման, առանց պատճառաբանության, չի տեղավորվում նորմալ տրամաբանության եւ հանրապետության նախագահի՝ օրերս հռչակած քաղաքականության փիլիսոփայության մեջ:

Եթե Կապանում տնօրենի պաշտոնակատար է ամիսներ առաջ նշանակվել Ռոմա Սարգսյանը, ապա ինչո՞ւ է նա հանկարծակի ազատվում. մի՞թե սխալ նշանակում է եղել (եթե սխալ նշանակում է եղել, ապա ո՞վ է պատասխանատու), մի՞թե մարզպետը կամայականություն է դրսեւորել ի սկզբանե եւ հիմա էլ շարունակում է քմահաճ վերաբերմունքը Կապանի հանդեպ:

Եթե Գագիկ Թունյանին խնդրում են ազատվել Երեւանի հիվանդանոցներից մեկում զբաղեցրած բաժնի վարիչի պաշտոնից եւ գալ հայրենի Գորիս ու ստանձնել բժշկական կենտրոնի տնօրենի պարտականությունները, ապա ինչո՞ւ ամիսներ անց նրան ազատում են՝ չներկայացնելով գոնե մեկ հիմնավորում:

Եթե Լեւոն Հարությունյանին նշանակում են Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար, ապա ինչո՞ւ օրեր անց փոշմանում են եւ պաշտոնանկ անում:

Փաստորեն գործ ունենք Սյունիքի առողջապահական համակարգը տրորելու, տեղական կադրերին ծաղրելու ակնհայտ երեւույթների հետ, որի հանդեպ, ցավոք, Դուք, որպես նախարար, անհասկանալի եւ անբացատրելի լռություն եք ցուցաբերում: Ձեր մասնագետներին ծաղրում են, նրանց արժանապատվությունը վիրավորում են, իսկ Դուք լռում եք: Ստեղծված բարոյահոգեբանական մերժելի վիճակը, լարվածությունը, անվստահությունը հաղթահարելու համար որքա՜ն տարիներ ու ջանքեր են պահանջվելու:

Գոնե հիմա կարո՞ղ եք Սյունիքի հանրությանը բացատրություն տալ, թե վերջին վեց-յոթ ամսում ինչու են տարածաշրջանային բժշկական կենտրոնների տնօրենները (տնօրենների պաշտոնակատարները) հերթականությամբ ու հաջորդությամբ ազատվել աշխատանքից: Եվ ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքների մղումով են Երեւանից ղեկավար կադրեր նշանակվել՝ առայժմ առանց մրցույթի:

Ցավոք, հիմա Սյունիքում կադրային այնպիսի քաղաքականություն է վարվում, որ թափուր պաշտոնների (աշխատատեղերի) համար՝ հավաքարար-պահակից մինչեւ մարզպետ, Երեւանից են բերում: Այդ գործելակերպն առավել ցցուն երեւում է առողջապահության ոլորտում (որքան ողջունելի կլիներ, եթե նույն եռանդով ու հետեւողականությամբ նեղ մասնագետներ, փորձառու բժիշկներ գործուղեիք մարզ):

Մայրաքաղաքի գրեթե բոլոր կլինիկաներում սյունեցի բազում ճանաչված բժիշկներ կան, փորձառու շատ մասնագետներ կան տեղում՝ Սյունիքում, իսկ առողջապահության գործի կազմակերպիչներ՝ միայն Սյունիքում՝ որքան ուզեք:

Եվ, այդուհանդերձ, Սյունիքի բժշկական հաստատությունների տնօրենների պաշտոնում ե՛ւ Կապանում, ե՛ւ Գորիսում նշանակվել են մայրաքաղաքցի բժիշկներ… Միգուցե եւ նրանք արժանավոր են ու անփոխարինելի, չենք կարող ասել: Բայց տրամաբանությունը՝ տնօրեններ բերել միայն Երեւանից, կասկածելի է: Հանրությանն էլ, որպես կանոն, չեն ներկայացվում նորանշանակները, չեն ներկայացնում նշանակման մոտիվները: Ի դեպ, հանկարծ չմտածեք, որ Սյունիքում տեղային մտածելակերպի ջատագով ենք եւ տեղային զգացմունքներ ենք արթնացնում. միայն վերջին ամիսներին Սյունիքում իրականացվող կադրային քաղաքականությունից ենք հասկացել, որ սյունեցու եւ մայրաքաղաքցու միջեւ, ավա՜ղ, խիստ տարբերություն կա:

Այդ ամենը չի վկայում սոսկ այն մասին, որ մարզում ներդրվում է Սյունիքն առանց սյունեցիների կառավարելու անբարո եւ ոչ ազգային մոդելը: Այդ ամենը վկայում է նաեւ այն մասին, որ Սյունիքի հանդեպ կամայականությունը, քամահրանքը նոր աստիճանի են բարձրացվում: Գոնե առողջապահության համակարգը հեռու պահենք փորձարարությունից եւ կամայականությունից:

Դուք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարն եք, պատասխանատու եք նաեւ Սյունիքում իրականացվող առողջապահական պետական քաղաքականության համար:

Ուզում ենք, որ Դուք պատասխանեք բարձրացված հարցերին:

Համոզված ենք, որ ծանոթ եք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին, որի համաձայն էլ խնդրում ենք պատասխանել մեզ մտահոգող հարցերին:

Հարգանքով՝
Սամվել Ալեքսանյան»:

 

Տպել
4500 դիտում

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին