Լեզվական քաղաքականությունը վերացական արտահայտություն չէ

25/05/2017 schedule00:05

ՀՀ ԿԳՆ աշխատակազմի լեզվի պետական տեսչության լուծարման նախաձեռնությունն իսկապես վրդովմունքի ալիք բարձրացրեց մտավորականության շրջանում ու տարակուսանք՝ ժողովրդի մեջ: Ես կարծում եմ, որ կառավարությունն անակնկալի եկավ. տպավորությունս հիմնված է տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանի անպատրաստ ու հակասական արտահայտություններից:

Ըստ էության այս խումբը տեսչական բարեփոխումների քաղաքականության մեջ լեզվի տեսչության ոչնչացման համար չունի ոչ օրենսդրական, ոչ գաղափարական-փիլիսոփայական, ոչ հոգեբանական, ոչ էլ ազգային ռազմավարական հիմնավորում: Բոլոր երկրները, որոնց այս ոլորտի փորձով հետաքրքրվեցինք, ունեն իրենց պետական լեզվի պաշտպանության հզոր կառույցներ: Իհարկե, չենք կարող բացառել, որ կարող են լինել այդ մասին չմտահոգված երկրներ. չենք հավակնում ողջ աշխարհը այս առումով բացահայտած լինել:

Բայց անվիճելի ենք համարում, որ Հայաստանում, մեր ժողովրդի մեջ առկա հակասականության, լեզվի պաշտամունքի ու բարբառային բազմազանության հետևանք լեզվական անմիաբանության, հոգեբանական ու պատմական բազմաթիվ իրողությունների դրական ու բացասական ազդեցությունների հետևանքով ունենք մշտապես լեզվի իրավունքների պաշտպանության համար անհոգնել մարտնչելու իսկական մարտադաշտ:

Ինչպես մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտ, պետական լեզվաքաղաքականության դաշտն էլ Հայաստանում շատ դժվարությամբ է մշակվում: Բայց դա պատճառ դարձնել լեզվի պաշտպանական կառույցը լուծարելու համար, նրբորեն ասած, անհեռատես քաղաքականություն է: Անզեն աչքով նկատելի է, որ կառավարության թիրախը լեզվի կիրառության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կոչված մարմինն է:

Ամենապարզունակ մեկնաբանությունը, որ չխորշեց մատուցել Հ.Այվազյանը, լեզվի տեսչության խանգարելն է բիզնեսին: Սա նույնիսկ մեկնաբանելու փորձն անլուրջ է: Բացատրություններից մեկն էլ լեզվի տեսչության՝ իբր օրենսդրորեն չհիմնավորված գործունեությունն է: Երկու հիմնավորումն էլ վկայում են հենց լուծարման չհիմնավորվածությունը, այլապես կշռադատված փաստարկման դեպքում ամեն մարդ կխուսափեր օրենքի պահանջով ու պարտադրանքով կառավարության որոշմամբ ստեղծված, կառավարության հաստատած կանոնադրությամբ գործող  և նույն այդ կանոնադրությամբ վերահսկողական գործառույթներ, իսկ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ու անցկացման մասին» օրենքով ստուգում անցկացնելու իրավասություն ստացած ստորաբաժանմանը դրանք կիրառելու համար մեղադրել ոչ օրինական գոյության ու գործունեության համար:

Մյուս վտանգավոր մոտեցումը միևնույն գործառույթը տարբեր մարմինների կողմից կատարելը մերժող արդարացի սկզբունքի խեղաթյուրումն է: Փորձում են հիմնավորել, թե լեզվի պետական տեսչության անելիքը պետք է վերցնել ու մաս-մաս բաժանել այլ գերատեսչությունների ու հասարակական կազմակերպությունների միջև: Այսինքն, քեֆներիդ չենք կպչում, թող վերահսկվի որոշ բան, որ կարող է համարվել լեզվի հետ առնչություն ունեցող: Որպես օրինակ էլ բերվում է դեղերի հայերեն ներդիրների պարտադիր պահանջը առողջապահության նախարարությանը, հեռուստատեսության գովազդների նկատմամբ հսկողությունը ՀՌԱՀ-ին պատվիրակելը: Բայց սա ոչ մեկից ոչինչ չպահանջելու, պատասխանատու չունենալու գործելաոճ է, բաժանիր, որ տիրես, փոշիացրու, որ քամուն տաս՝ սկզբունք:

Իհարկե, կարելի է ասել՝ որ լեզվի պետական տեսչություն է գոյություն ունեցել, վիճակն այս չէ՞: Կարելի է նաև ասել՝ որ լեզվի պետական տեսչություն է գոյություն ունեցել, վիճակն այս է…

Նաև համակարգված չգործելու, երբ կարելի էր անմիջապես քաղաքապետարանի հետ աշխատել, ամեն մի գրության համար տնտեսվարողին նեղություն տալու մեղադրանք ուղղվեց հեռուստատեսային հաղորդման ընթացքում: Հանուն արդարության պետք է խոստովանել, որ՝ արդարացի: Բայց եթե համագործակցված չեն աշխատում քաղաքապետարանն ու լեզվի պետական տեսչությունը, և, օրինակ, «Լեզվի մասին» օրենքին հակասող ցուցանակների թույլտվություն է տալիս քաղաքապետարանը, լեզվի տեսչությանն եք պատժում: Ինչո՞ւ է քննադատվում միայն մի կողմը:

«Երկուսն էլ հայ են, ունեն մի հավատ, էլ ինչի՞ մուժիկ, կամ էլ ի՞նչ թավադ»: Նաև ակամա հաստատում եք, որ լեզվական վերահսկողության իրավունքը բաշխելն ավելի անարդյունավետ է, քան առկա կառույցը:

Իհարկե, պետական լեզվի՝ հայերենի ամենափոքր իրավազրկության համար պատասխանատու  տեսչությունը պարտավոր էր ձև գտնել գործունեության սահմանափակումներն ու արգելքները հանուն լեզվի հաղթահարելու համար, բայց չի կարելի նաև անտեսել, որ նա պետական ու ստորաբաժանման կարգավիճակով կառույց է, իսկ հայկական իրականությունից վերանալով ճշմարտությունը չենք գտնի:

Մի շատ կարևոր խոստովանություն էլ է արել տեսչական բարեփոխումների խորհրդի ղեկավարը. «Տեսչական բարեփոխումների խորհրդում այդ հարցը քննարկվում է արդեն մոտ չորս տարի: Առաջինը հենց այն ժամանակվա կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից է առաջարկվել տեսչությունը փակել»: Արմեն Աշոտյանի ու հայոց լեզվի անձնական հայտնի փոխհարաբերություններին չանդրադառնանք, միայն նկատենք՝ փաստորեն Աշոտյանն այնպիսի հիմնավոր փաստարկ է, որ ներկայիս ԿԳՆ-ի ու նախարար Լևոն Մկրտչյանի հստակորեն արտահայտած կարծիքը լեզվի տեսչության լուծարման անթույլատրելիության մասին, լեզվաբանների ու մտավորական մի լայն հատվածի տարակուսանքը չե՞ն կարողանում հակակշռել:

Մեր լեզվի ազգապահպան դերն անհնար է գնահատել: Այն մեր ինքնության ամենակարևոր նշանն է: Հայերեն չիմացող հայի հաջորդ սերունդն արդեն հայկական արմատներով մարդ է: Գուցե ոչ բոլոր ազգերն են այսքան կարևորում մայրենի լեզուն, բայց մեզ համար այն սրբության սրբոցն է: Եվ թեկուզ ոչ ոք չի կարող նույնացնել լեզվի տեսչությունն ու լեզուն, սահմանադրությամբ և օրենքով պետական լեզվի կարգավիճակ ստացած լեզվի իրավունքների պաշտպան կառույցի գոյությունն անհրաժեշտ է:

Նա առաքելություն չունի հայոց լեզուն սիրելի դարձնելու, նա լեզվի նկատմամբ հարգալիր վերաբերմունք պահանջող, հարկ եղած դեպքում՝ պարտադրող մարմին է: Եվ դա չի անելու կրթության և գիտության նախարարությունը, քանի որ նա այդ գործառույթի համար առանձնացված ստորաբաժանում ունի, իսկ իր կանոնադրության մեջ լեզու բառն ընդամենը երկու անգամ է գործածված, որից մեկը հստակ սահմանում է նախարարության դերն այդ ոլորտում՝ է) … «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման ապահովումը»:

Ռուզան Շահվերդյան                                            

Տպել
1815 դիտում

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ