Համագործակցոթյունն ընդհանուր արժեքների վրա է. ԱԺ-ը նախագահն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

25/05/2017 schedule17:17

Մայիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, ովքեր ներկայացնում էին Գերմանիան, Հունգարիան, Խորվաթիան, Լատվիան, Բուլղարիան, Սլովենիան, Ֆինլանդիան եւ Իտալիան, Հայաստան էին այցելել Ադրբեջան, Վրաստան, Հայաստան տարածաշրջանային այցի շրջանակում:

Հանդիպմանը մասնակցել են խորհրդարանում ներկայացված խմբակցությունների անդամները՝ Արմեն Աշոտյանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Բեքարյանը (ՀՀԿ խմբակցություն), Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը («Ծառուկյան» խմբակցություն), Արմեն Ռուստամյանը, Արմենուհի Կյուրեղյանը (ՀՅԴ խմբակցություն), Նիկոլ Փաշինյանը եւ Մանե Թանդիլյանը («Ելք» խմբակցություն):

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ողջունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանն Ազգային ժողովում եւ ներկայացրել ԱԺ խմբակցությունների անդամներին:  ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը եւ ԵՄ հետ համագործակցությունը հիմնված է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա:

Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում:

Խոսելով առաջիկայում ստորագրվելիք ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ ընթացող Հայաստանն ակնկալում է Եվրոպական միության աջակցությունը տարբեր բնագավառներում:

Ժողովրդավարության զարգացման եւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում Արա Բաբլոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից կազմված սեւ ցուցակին, որտեղ հանիրավի հայտնվում են Արցախ այցելած օտարերկրացիները, ովքեր ցանկություն են հայտնում իրավիճակին տեղում ծանոթանալու:

ԱԺ նախագահը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման եւ սահմանային միջադեպերի ընթացքում զոհվող երիտասարդների հարցին, վերահաստատել է ԼՂ հիմնահարցի՝ խաղաղ ճանապարհով լուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը եւ նշել. «Որպես բժիշկ՝ խորհրդային տարիներին բուժել ու վիրահատել եմ հարյուրավոր ադրբեջանցի երեխաների եւ ցավալի է, որ այս օրերին կորցնում ենք մեր երիտասարդներին. խնդիրը պիտի լուծվի բանակցային ճանապարհով»:

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը շնորհավորել է Արա Բաբլոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ եւ ներկայացրել իր գլխավորած պատվիրակության կազմը: Նա ցանկություն է հայտնել լսելու թե՛ քաղաքական մեծամասնության, թե՛ ընդդիմության կարծիքները երկրում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

Մտքերի փոխանակության ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են առաջիկայում ստորագրվելիք ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ուղիներին, Եվրոպական խորհրդարանի պատգամավորների այցելություններին Արցախ:

Զրույցի ընթացքում իրենց տեսակետներն ու մտահոգություններն են հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:

Տպել
889 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին