«Զարգացած եւ քայլեն ժամանակին համընթաց». Արցախի նախագահը պարգեւատրել է դպրոցականներին

25/05/2017 schedule17:55

Այսօր Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված եւ գովասանագրերի արժանացած ԱՀ 39 աշակերտների եւ նրանց ուսուցիչների պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝  ԱՀ նախագահ Բակո  Սահակյանն աշակերտներին պարգեւատրել  է  արժեքավոր նվերներով՝  դյուրակիր համակարգիչներով (նոթբուք, պլանշետ), բջջային հեռախոսներով, իսկ  ուսուցիչներին՝ 100 հազարական դրամ գումարով:

«Մեր հանրապետությունում առանցքային տեղ է հատկացվում կրթության եւ գիտության զարգացմանը, եւ  այս ուղղությամբ իրականացվում են տարբեր ծրագրեր, որոնք, ըստ ամենայնի, նպաստում են մատաղ սերնդի ուսման մակարդակի բարձրացմանը, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, տեխնիկական հագեցվածության ապահովմանը: Ժամանակակից կրթական համակարգը   եւս  երկրի դեմքն է, եւ մենք անելու  ենք    հնարավոր ամեն  ինչ, որպեսզի մեր երիտասարդներն ստանան որակյալ կրթություն, լինեն բազմակողմանի զարգացած եւ  քայլեն ժամանակին  համընթաց»,- մասնավորապես  ասել  է   Բ.  Սահակյանը:

ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը եւս կարեւորել է կրթության  դերը:  

«Դպրոցականները նույն ոգով ու եռանդով  պետք է շարունակեն աշխատել, որպեսզի  կրթական  ոլորտում Արցախի անունը հետայսու եւս բարձր պահեն: Դպրոցական  տարիներին     յուրաքանչյուր  աշակերտ  պիտի  խորապես ուսումնասիրի  այն առարկաները  որոնք   նա  պիտի  օգտագործի  իր կյանքի հետագա տարիներին:

Ուրախալին  այն  է, որ այս տարի բնագիտական առարկաներից  եւս  առաջընթաց  է  արձանագրվել. նախորդ տարվա համամեմատ առարկայական  օլիմպիադայի  եզրափակիչ   փուլում  հաղթողները 8-ով ավելացել  են»,-ըստ  էության  ասել  է Ս. Ասրյանը:

Ստեփանակերտի  Վիտալի  Ջահանգիրյանի  անվան   N  11   ավագ  դպրոցի    հայոց  լեզվի  եւ  գրականության ուսուցչուհի  Իրա  Սարումյանն   իր   խոսքում ասել   է. «Այսօր  բոլորիս համար հիշարժան օր  է. մեզնից  յուրաքանչյուրը  հպարտություն ու բերկրանք  է  ապրում     օրվա    խորհրդով: Շնորհակալություն եմ  հայտնում մեր պետությանը՝  դպրոցի եւ ուսուցչի  դերը բարձրացնելու եւ մեր չափազանց համեստ աշխատանքն  արժեւերելու համար: Գաղտնիք  չէ, որ  միայն  պետության հովանու ներքո ուսուցիչը կարող է իրականացնել    մատաղ  սերնդի   կրթության եւ  դաստիարակության պատասխանատու եւ վեհ   գործը»:

Նույն  դպրոցի   անվան   N11 ավագ  դպրոցի   9-րդ  դասարանի   աշակերտ  Արմեն  Բեգլարյանն  էլ նշել  է, որ  ինքը  2-րդ  անգամն   է, ինչ   ՀՀ-ում  մասնակցում   է   պատմություն  առարկայի  եզրափակիչ   փուլին:

«Մենք   ուրախ    ու   հպարտ  ենք, որ  երկրի  Նախագահը    արժեւորում  եւ  կարեւորում    է  կրթության  ոլորտում  մեր   հաջողություններն   ու    ձեռքբերումները: Մենք  ուրախ  ու  շնորհակալ  ենք  ստացած  նվերների   համար.  դրանք նաեւ   պարտավորեցնում  են  մեզ:

Շնորհակալ  եմ  նաեւ    իմ  ուսուցիչներին, ովքեր   ջանք  ու  եռանդ  չեն  խնայել՝  մեզ  կրթելու   եւ   գիտելիքներ  հաղորդելու  համար: Մեր  ստացած  գիտելիքները   մենք  օգտագործելու  ենք  ի  շահ  մեր  երկրի  բարօրության»,- ասել է   Ա.  Բեգլարյանը:

Ասկերանի      շրջանի  Ակնաղբյուրի    Վարդան  Ջիվանշիրյանի  անվան   միջնակարգ  դպրոցի  11-րդ  դասարանի պատմությու- նից  առարկայական  օլիմպիադայի  եզրափակիչ   փուլի   առաջին  կարգի   դիպլոմակաիր    Արգինե  Սարգսյանն   էլ    նշել  է,  որ    ինքը   եւս  ուրախ  ու  հպարտ  է. երկրորդ  անգամն է   իրեն   բախտ   վիճակվել     ՀՀ-ում   օլիմպիադայի  եզրափակիչ    փուլին մասնակցելու եւ   հաղթելու:

«Ես  ջանք  ու  եռանք  չեմ  խնայել՝  բարձր    պահելու  համար     Արցախի  Հանարպետության    անունն  ու  պատիվը:   Մեր  հաջողությունների  համար  մենք    երախտապարտ  ենք   մեր  ուսուցիչներին.  այդ   նրանց անմնացորդ  նվիրումի   ու  հոգատարության   շնորհիվ  է, որ       հասել  ենք    գիտության  նվաճումների:  Մենք   մեր   երախտագիտությունը  նրանց  հայտնել  ենք    մեր  հաջողություններով:

Հավաստիացնում  եմ  բոլորիդ, որ  հետայսու    ավելի  մեծ  եռանդով   ու  մեծ  սիրով   կշարունակենք աշխատել՝  նվաճելուհամար   նորանոր  բարձունքներ»,-մասնավորապես  ասել  է Ա.  Սարգսյանը:

Միջոցառմանը ներկա էին նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ուսուցիչներ, աշակերտներ   եւ   այլք:

Տպել
934 դիտում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան