«Դուք Աստծու ձեռքերն եք, որ բարիք եք գործում» Գարեգին Բ ընդունեց «Ավրորա»-ի հյուրերին

25/05/2017 schedule18:03

Մայիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությանը մասնակից հյուրերին, որոնց թվում` 2016 թ. մրցանակակիր Մարգարիտ Բարանկիցեին եւ 2017 թ. մրցանակի հավակնորդ, վիրաբույժ Թոմ Քատինային` ուղեկցությամբ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանի:

Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության նկատմամբ Նորին Սրբության կողմից ցուցաբերվող մշտական ուշադրության համար` պրն. Ռուբեն Վարդանյանն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին դարերի ընթացքում հայ ժողովրդին ավանդել է բարձր արժեքներ, դիմացինին օգնելու ուժ եւ հավատ, առանց որոնց ոչինչ հնարավոր չէ կյանքի կոչել: «Այսօր, երբ աշխարհում կարծես աճել է անտարբերությունը, հուսով ենք, որ մեր շարժումը մարդկանց` ինչ-որ բան փոխելու ուժ եւ վստահություն կհաղորդի»,- նշեց նա:

Իր հերթին 2016 թ. մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, ներկայացնելով իր ապրումները, ասաց, որ անցած տարվանից` «Ավրորա» մրցանակաբաշխությունից ի վեր հասկացել է, որ սերը կարող է հաղթանակել ամենուրեք: «Այս մրցանակաբաշխության արդյունքում հայ ժողովրդի սերը տարածվեց` օգնություն հասցնելով Բրազիլիայի, Կոնգոյի, Բուրունդիի եւ Եթովպիայի երեխաներին: Հայ ժողովուրդն էլ դժվարին պահեր է ունեցել, բայց այսօր կանգուն է շնորհիվ իր նվիրյալ զավակների: Մենք խոստանում ենք անցնել նրանց ճանապարհով եւ շնորհակալ ենք` մեզ այդ հնարավորությունն ընձեռելու համար»,- նշեց տիկ. Բարանկիցեն:

Ներկաներին իր օրհնությունը բերեց նաեւ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց մարդասիրական նախաձեռնության կազմակերպիչներին` հաստատելով, որ մրցանակաբաշխությունը, բացահայտելով, քաջալերելով նվիրյալ անձանց, նաեւ մարդասիրության  յուրատեսակ քարոզչություն է` հետեւելու նրանց օրինակին, ովքեր իրենց կյանքը նվիրել են կարիքի ու տառապանքի մեջ գտնվող մարդկանց աջակցելուն, նրանց կյանքի մեջ հույս եւ լույս բերելուն:

Նորին Սրբությունն ընդգծեց նաեւ, որ այս նախաձեռնությունը հայ ժողովրդի երախտագիտության զգացումի արտահայտումն է աշխարհին, այն բոլոր բարեսեր անձանց,  ովքեր հայոց կյանքի ողբերգական պահին հայ ժողովրդի կողքին են եղել, աջակցել ու փրկել նրա զավակներին: «Լինելով ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ` մենք կարեւորում ենք այս մրցանակաբաշխության հաստատումը` այսօր սրտակից լինելու այն ազգերին ու ժողովուրդներին, ովքեր ցավի ու տառապանքի կրողներ են: Շնորհիվ իր սիրո եւ հավատքի` մեր ժողովուրդը կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները եւ վերագտնել իր կյանքը: Եվ մեր պատմությունը կարող է հույսի աղբյուր լինել բոլոր այն ազգերի համար, ովքեր տառապանքի, մահվան ճանապարհն են անցնում այսօր»,- ընդգծեց Հայոց Հայրապետը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ իր օրհնությունը բերեց եւ շնորհակալություն հայտնեց տիկ. Մարգարիտ Բարանկիցեին եւ պրն. Թոմ Քատինային`նրանց մարդասիրական գործունեության համար` նշելով, որ դիմացինին օգտակար լինելու ծառայության մեջ մեծ երանություն ու երջանկություն կա: «Դուք Աստծու ձեռքերն եք, որ բարիք եք գործում` կյանքի կոչելով տերունապարգեւ պատգամներն ու պատվիրանները: Ձեզ նման մարդասեր անձանց նվիրյալ, անձնազոհ ծառայության շնորհիվ է, որ պիտի փոխվի աշխարհը, սերն ու բարությունն առատանա մարդկային կյանքում, եւ այն զերծ մնա տառապանքից ու ողբերգություններից, որոնց այսօր էլ ականատես ենք»,- ասաց Գարեգին Բ Կաթողիկոսը: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված օրհնի, զորացնի նրանց իրենց աստվածահաճո առաքելության մեջ եւ նման մարդասեր նվիրյալներով համալրի նրանց շարքերը:

Պատվիրակությունը Մայր Տաճարում մասնակցեց նաեւ Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման տոնի առիթով մատուցված Ս. Պատարագին:

Տպել
907 դիտում

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը