ԱԺ ոչ մի նախագահ մինչեւ վերջ չի աշխատել. որքա՞ն կպաշտոնավարի Արա Բաբլոյանը

Հայաստանի 6-րդ գումարման Ազգային Ժողովը նոր նախագահ ունի, որն արդեն մեկ շաբաթ է կատարում իր պարտականությունները: Ուսումնասիրելով ԱԺ-ի նախագահների պաշտոնավարման հերթականությունն ու ժամկետը, պարզ է դառնում, որ խորհրդարանի խոսնակներից եւ ոչ մեկը չի պաշտոնավարել իր ամբողջ ժամկետով: 

2005 թվականին ընդունված Սահմանադրությամբ յուրաքանչյուր գումարման Ազգային Ժողով աշխատում է 5 տարի ժամկետով, իսկ 1995 թվականի Սահմանադրությամբ՝ 4 տարի ժամկետով: 2015 թվականին ընդունված սահմանադրական փոփոխություններով խորհրդարանը կգործի կրկին 5 տարի ժամկետով:

Եվ այսպես, Գերագույն խորհրդի առաջին նախագահը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է եղել: Նա պաշտոնավարել է 1990 թվականի օգոստոսից մինչեւ 1991 թվականի դեկտեմբեր ամիսը:

Լեւոն Տեր-Պետրոսյանին այդ պաշտոնում փոխարինել է Բաբկեն Արարքցյանը եւ պաշտոնավարել է մինչեւ 1995 թվականը՝ Գերագույն խորհրդի աշխատանքների ավարտը, իսկ  որպես առաջին գումարման ԱԺ նախագահ կրկին ընտրվել է Բաբկեն Արարքցյանը: Նա պաշտոնավարել է մինչեւ 1998 թվականը: 1998 թվականին Բաբկեն Արարքցյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ հրաժարական տվեց, եւ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվեց Խոսրով Հարությունյանը:

1998 թվականից Խոսրով Հարությունյանը պաշտոնավարեց մինչեւ 1999 թվականը: 1999 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանի խոսնակ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը, որը մի քանի ամիս պաշտոնավարեց եւ հոկտեմբերի 27-ի ահաբեկչական ակտի ժամանակ սպանվեց հենց խորհրդարանում: Նույն տարում ԱԺ նախագահ ընտրվեց Արմեն Խաչատրյանը, որը պաշտոնավարեց մինչեւ 2003 թվականը:

Երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններից հետո կոալիցիոն համագործակցության շրջանակում ԱԺ նախագահ ընտրվեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, սակայն նա էլ պաշտոնավարեց մինչեւ 2006 թվականը եւ հրաժարական տվեց: 2006 թվականի խորհրդարանի խոսնակ ընտրվեց Տիգրան Թորոսյանն ու պաշտոնավարեց մինչեւ 2008 թվականը:

2008-ից մինչեւ 2011 թվականն ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն էր, իսկ 2011-ից 2012 թվականները՝ Սամվել Նիկոյանը: 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հովիկ Աբրահամյանը կրկին ԱԺ նախագահ ընտրվեց: Հովիկ Աբրահամյանը 2014 թվականին նշանակվեց ՀՀ վարչապետ, իսկ ԱԺ նախագահի ընտրվեց Գալուստ Սահակյանը, որը պաշտոնավարեց մինչեւ 2017 թվականը: ՀՀ 6-րդ գումարման Ազգային Ժողովի նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը:

Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում ենթադրել, թե Արա Բաբլոյանը որքան ժամանակ կպաշտոնավարի: Հարցին՝ Ազգային ժողովի բոլոր նախագահները ինչ-որ օրինաչափությամբ չեն կարողացել պաշտոնավարել ԱԺ նախագահի ողջ ժամկետով, Արա Բաբլոյանի դեպքում հնարավոր համարո՞ւմ եք որ օրինաչափությունը պահպանվի, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Ես ենթադրություններով չեմ խոսում, «Հանրապետական»-ն աշխատում է այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»:

Տպել
18968 դիտում

Թինա Գարաբեդյան-Սիմոն Սենեկալ զույգը Եվրոպայի առաջնությունում 19-րդն է

Մահացել է հասարակական, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը

Ադրբեջանի զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1800 կրակոց. ԼՂ ՊԲ

ԱՄՆ-ում կրկին կթույլատրեն հատուկ ծառայություններին գաղտնալսել մարդկանց

Facebook-ը հարցումների միջոցով կորոշի լրատվության աղբյուրների վստահելիությունը. Ցուկերբերգ

Նալբանդյանը Պերճ Սեդրակյանի հետ քննարկել է համահայկական օրակարգի հարցեր

Brexit-ի հարցում Լոնդոնը կարող ԵՄ-ի հետ հատուկ պայմաններով գործարք կնքել. Մակրոն

Արցախում զինծառայողն ընկել է բարձրությունից. ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է

Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերին տալ իրավական գնահատական. Արցախի ԱԺ

Դինքը սպանվեց պետության ներսում ավազակների գործակցության հետևանքով. քեմալական պատգամավոր

Արմեն Սարգսյանը եղել է 2008 թ-ին Հայաստանի վարչապետի թեկնածուների թվում. Wikileaks

Մեջլիսում Փայլանի՝ հայերեն «Աստված հոգիդ լուսավորի։ Շատ ապրես, Հրանտ» խոսքը x-ով է նշվել

Թուրքիան սկսեց ռմբակոծել Սիրիայում քուրդ զինյալների դիրքերը. ԱՄՆ-ն արձագանքում է

ՀՀ-ում ռուսական բազայի ավիացիոն նշանառուները վարժանքներ են անցկացվում

Բաքվի կենտրոնում վաղ առավոտից այրվում է բնակելի շենք

Հիմա էլ Թեղուտի հանքի պոչանքներն են Դեբետ գետ լցվում (լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ-ի կառավարությունը դադարեցրեց աշխատանքը. բյուջեի ընդունումը տապալվեց

Դոնալդ Թրամփը դավաճանում է առաջին տիկնոջը. ԱՄՆ-ի նախագահի մասին սկանդալային գրքի հեղինակ

Իրաքում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ-ի առավարության աշխատանքը կարող է կաթվածահար լինել