«Ավրորայի» հետազոտությունը վկայում է համաշխարհային հումանիտար ճգնաժամի խորացման մասին

25/05/2017 schedule20:07

Շուտով տեղի կունենա «Ավրորա» մրցանակաբաշխությունը, իսկ մինչ այդ այսօր Մատենադարանում հրապարկվեցին «Ավրորա» մարդասիրության ցուցիչի նոր միջազգային հետազոտության արդյունքները, որոնք վկայում են համաշխարհային հումանիտար ճգնաժամի խորացման մասին:

Հանրային կարծիքի ուսումնասիրությունը, որին մասնացել է 6 հազար 500 հոգի` 12 երկրներից, փաստում է, որ հարցվածների ընդամենը 9 տոկոսն է կարծում, որ իրենց գործունեությունը կարող է փոփոխություններ բերել փախստականների համաշխարհային ճգնաժամի լուծման հարցում:

Ամենամյա հանրային կարծիքի ուսումնասիրությունը չափում է մարդասիրական խնդիրների հանդեպ մարդկանց վերաբերմունքը, հումանիտար միջամտության արդյունավետությունը, ինչպես նաեւ այն շարժառիթները, որոնք մղում են մարդկանց գործելու հանուն ուրիշների: 2017 թվականի ինդեքսի դրական կողմն այն է, որ երիտասարդությունը, ի տարբերություն ավագ սերնդի, առավել բաց է, ընդունում եւ աջակցում է փախստականներին` ցանկություն հայտնելով ներգրավվել հումանիտար գործունեության մեջ:

Արդեն երկրորդ տարին է, ինչ հարցվածներն ահաբեկչությունը նշում են որպես առաջնային հումանիտար խնդիր: Դրան հետեւում են հարուստների ու աղքատների միջեւ խորացող անջրպետը, սովը, կլիմայական փոփոխությունները եւ պարտադրված միգրացիան:  

Հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները մասնավորապես այսպիսին են.

. Հումանիտար գործունեության մեջ սեփական ուժերով ազդեցություն ունենալու հանդեպ վստահությունը ցածր է

- Հարցվածների միայն 9 տոկոսն է կարծում, որ կարող է փոփոխություններ բերել հումանիտար խնդիրների լուծման հարցում:

-Չնայած որ հարցվածների 56 տոկոսը ցավում է Սիրիայից փախստականների վերապրած դժվարություների համար, 51 տոկոսը կարծում է, որ չի կարող արդյունավետ ազդեցություն ունենալ այդ հարցում:

. Հումանիտար գործունեության նկատմամբ աջակցությունն անկում է ապրում:

- Թեեւ հարցվածների մեծամասնությունը համաձայն է, որ փախստականներին անհրաժեշտ է օգնել, միայն 37 տոկոսն է պատրաստ սեփական երկրում հյուրընկալել փախստականներին:

- Հարցվածների 42 տոկոսը կարծում է, որ իրենց երկրներն արդեն չափազանց շատ փախստականներ են ընդունել:

- 12 երկրներից հարցվածները Գերմանիան, Ֆրասիան եւ ԱՄՆ-ն են նշել որպես ամենաշատ փախստականներ ընդունող երկրներ: Իրականում, ամբողջ աշխարհում ամենաշատ փախստականներ ընդունել են Պակիստանը, Իրանը եւ Թուրքիան:

. Կոմպետենտ առաջնորդության ճգնաժամ

 - Հարցվածների 32 տոկոսը չի կարողացել նշել որեւէ առաջնորդի, որն ի վիճակի է կարգավորել փախստականների ճգնաժամը:

- Ըստ հարցվողների` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը (33) եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (31 տոկոս) առավել լավ դիրքերում են այսօրվա փախստականների ճգնաժամին լուծում տալու համար, ինչը կտրուկ զիջում է 2016 թ. «Ավրորա» մարդասիրոթյան ցուցիչի արդյունքներին, որի համաձայն՝ հարցվածների 46 տոկոսը մտածում էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ հարցը կարգավորելու համար ամենաունակ համաշխարհային առաջնորդն է:

Այս տարվա «Ավրորա» մարդասիրության ցուցիչի արդյունքներն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը մղում են շարունակելու իր առաքելությունն ու աջակցելու այն մարդկանց, որոնք կյանք ու հույս են պարգեւում կարիքավորներին, ոգեշնչում են, որ փրկվածներն իրենք դառնան փրկողներ եւ կրկին հույս են տալիս մարդկությանը:

Տպել
1473 դիտում

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ