Էրդողանի նմաններն ԱՄՆ-ում տեղ չունեն. Լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում

26/05/2017 schedule16:05

«Ձեզ նման մարդիկ Միացյալ Նահանգներում այլեւս անելիք չունեն, դուք ձեր ժողովրդին չեք ներկայացնում»,- Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված այս խոսքով կոնգրեսական Դեյնա Ռոռաբահերը բացեց ԱՄՆ-ի Կոնգրեսի լսումները: Լսումների ընթացքում Միացյալ Նահանգների օրենսդիրները քննարկում էին մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ «տեղի ունեցած հանցագործությունը», որի ընթացքում, կոնգրեսականների կարծիքով, Ռեջեփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները հարձակվել էին ամերիկացի խաղաղ ցուցարարների վրա.

Կոնգրեսական Ռորաբահերի կոչը միանշանակ էր՝ Էրդողանն այլեւս երբեք չպետք է Միացյալ Նահանգներ հրավիրվի. «Մենք չենք ցանկանում խոսել մի մարդու հետ, ով փորձում է ստեղծել իսլամոֆաշիզմ սեփական երկրում, եւ դառնալ գլխավոր ֆաշիստ: Նա թշնամին է այն ամենի, ինչին սատարում ենք մենք, ավելին, նա սեփական ժողովրդի թշնամին է»:

Լսումների ընթացքում կոնգրեսական Սիսիլինին ընդգծել է, որ Էրդողանի հրամանով թուրքական անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները Ամերիկայի տարածքում խախտել են ամերիկյան ժողովրդի սահմանադրական իրավունքները, իսկ կոնգրեսական Շերմանն անվանել է տեղի ունեցածը ԱՄՆ-ի ինքնիշխանության դեմ հարձակում. «Մինչեւ չստանանք անձամբ Էրդողանից պաշտոնական ներողություն, նույնիսկ չպետք է քննարկենք Թուրքիայի հետ նրանց հուզող խնդիրները»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունը հայտարարության մեջ նշել էր, որ թուրքական անվտանգության աշխատակիցները ստիպված էին միջամտել Էրդողանի անվտանգության պահպանման նպատակով: Կոնգրեսական Շերմանի խոսքով սակայն տեսագրություն ապացուցում է, որ Ռեջեփ Էրդողանին որեւէ վտանգ չէր սպառնում հեռավոր տարածության վրա հավաքված շուրջ 10 խաղաղ ցուցարարներից. «Դեսպանի հայտարարությունը սուտ է, որը փորձում է կոծկել ֆիզիկական ագրեսիան, եւ նա պետք է անհապաղ դուրս հրավիրվի մեր երկրից»:

Լսումների հրավիրված տուժածներն ու փորձագետները ներկայացրեցին տեղի ունեցածի պատկերը: Մասնավորապես, Վաշինգտոնում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով, հարձակումը սկսվեց անսպասելի, կարծես՝ հրամանով. «Երբ ոստիկանները հրահանգում էին նրանց կանգ առնել, նրանք ուղղակի անտեսում էին այդ հրամանները բացարձակապես, մի բան որ ես երբեք չէի տեսել ամերիկյան տարածքում»:

Ջոնս Հոփքինսի համալսարանի դասախոս, նախկին դատախազ Ռութ Վիջվուդը խորհուրդ է տվել արդեն հիմա հետաքրքրվել, թե որտեղ է Էրդողանը պահում իր միջոցները, քանի որ եթե տուժածները քաղաքացիական հայցով դիմեն ամերիկյան դատարաններ եւ հաղթեն դատերը ապա հնարավոր կլինի այդ միջոցները սառեցնել՝ տուժածներին փոխհատուցում վճարելու նպատակով:

Ամփոփելով լսումները կոնգրեսական Թեդ Փոն նշեց, որ ԱՄՆ-ի պատասխանը պետք է լինի կոշտ եւ միանշանակ. «Մեր ուղերձը աշխարհի բոլոր բռնակալներին պետք է լինի մեկը՝ մի վնասեք Ամերիկայի քաղաքացիներին եւ նրանց սահմանադրական իրավունքներին, հակառակ դեպքում կզղջաք այն օրվա մասին, երբ դա արեցիք»:

Տպել
972 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին