Աղետների ռիսկի կառավարումը ՀՀ-ի պարագայում փոխկապակցվում է ականազերծման հետ. նախարար

26/05/2017 schedule10:39

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանդես է եկել ելույթով Աղետների ռիսկերի նվազեցման ՄԱԿ-ի Գլոբալ Պլատֆորմի բացմանը, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարության անունից այս հնարավորության համար եւ շնորհավորել ՄԱԿ-ի Աղետների նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակին (UNISDR) եւ  Մեքսիկայի կառավարությանը այս  խոշոր միջոցառումը հյուրընկալելու համար:

2015 թվականից ի վեր Հայաստանը հանձնառու է դարձել Սենդայի գործողությունների շրջանակային ծրագրին, եւ ՀՀ կառավարության կողմից վերջերս հաստատված Աղետների ռիսկի կառավարման ազգային նոր ռազմավարությունն ամրապնդում է Կայուն զարգացման նպատակներին եւ Սենդայի շրջանակային ծրագրին համահունչ այս մոտեցումը: 

Եվ´ ռազմավարությունը, եւ´ վերջինիս ձեւավորման գործընթացը  տարածաշրջանում իրականացվել են բացառիկ եղանակով, որը նախաձեռնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ իր աջակցությունն ստացավ Ճապոնիայի Համաշխարհային բանկի Աղետների ռիսկի կառավարման ծրագրի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից:

Աղետների ռիսկի եւ կլիմայի փոփոխության վերաբերյալ տարվող գիտական աշխատանքների, ինչպես նաեւ հանրային, մասնավոր եւ ակադեմիական ոլորտների միջեւ ձեւավորված համագործակցության   արդյունքում  մշակվեցին համայնքային զարգացման համար աղետների ռիսկի բազմաշերտ մոդելավորման մի շարք մոտեցումներ:

Հայաստանը  հաստատել է  հանրակրթական դպրոցների ԱՌՆ պլան՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրթական համակարգի ենթակառույցների դիմակայունության բարձրացմանը, ինչպես նաեւ ԱՌԿ կրթական ծրագրերի կատարելագործմանն ու արդյունավետության ապահովմանը:

Աղետներին պատրաստվածության եւ արձագանքման ազգային   կարողությունների զարգացման շրջանակներում՝ Հայաստանը 2015թ. Հարավային  Կովկասում առաջին երկիրն էր, որ միացավ INSARAG-ին (International Search and Rescue Advisory Group)` այժմ պատրաստ լինելով միջազգային համապատասխան ներգրավվածություն ապահովել աշխարհի ցանկացած հատվածում: Այս հաջողության ճանապարհին իրենց ուրույն ներդրումն են ունեցել ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (UN Office for the Coordination of Humanitarian Affairs), Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությանը (Swiss Agency for Development  and Cooperation), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) ու Լեհաստանի փրկարար ծառայությունը:

 Աղետներին պատրաստվածության եւ բնակչության պաշտպանության ընթացիկ պլանները ներառում են թիրախային միջոցառումներ ուղղված,  սեռական եւ վերարտադրողական առողջությանը վերաբերող խնդիրներին արտակարգ իրավիճակներում, ինչպես նաեւ նպատակ ունենալով ավելացնելու աղետների բժշկության համապատասխան ենթակառույցների կարողությունները՝ ի պաշտպանություն բոլոր քաղաքացիների կյանքի, առողջության եւ բարեկեցության: 

Դիմակայունության մշակույթի ամրապնդման կայուն գործընթացը պահանջում է շարունակական հաստատութենական զարգացում: Այս առումով առանցքային հենասյուների շարքում է ԱՌՆ ազգային պլատֆորմի ակտիվ դերն ու գործունեությունը, այդ թվում նաեւ՝ վերջինիս շրջանակներում ընդարձակվող գործընկերությունը եւ արդյունավետ միջկառավարական համագործակցությունը:

Աղետների ռիկի կառավարման ազգային կարողության ձեւավորման գործում նշանակալի աջակցություն են ցուցաբերել միջազգային եւ տեղական կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Աղետների նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակը (UNISDR), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA), ԵՄ  քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործառնությունների վարչությունը (EU Civil Protection and Humanitarian Aid Operations), Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը,  Հայկական կարմիր խաչի ընկերությունը եւ այլոք, ինչպես նաեւ գործընկեր երկրները, ի դեմս՝  Գերմանիայի, Ճապոնիայի, Միացյալ Նահանգները, Շվեյցարիայի, Չինաստանի, Ռուսաստանի եւ այլոց: Մեր գործընկերների դերն անգնահատելի է, եւ մենք ցանկանում են մեր խորին շնորհակալությունը հայտնել շարունակական օժանդակության եւ գերազանց համագործակցության համար:

Մեր նպատակն է աշխարհագրական տեսանկյունից փոքր, դեպի ծով ելք չունեցող եւ գրեթե բոլոր տեսակի աղետների ռիսկի մարտահրավերներ ունեցող Հայաստանը դարձել դիմակայուն երկրի մոդել: Այս նպատակով մեր մտադրությունն է Սենդայի գործողությունների իրագործմանն ուղղված մեր ջանքների հիմքում դնել մարդկային կարողության զարգացումը՝  կարեւորելով այն հանգամանքը, որ երկրի կայուն զարգացումը պայմանավորված է Սենդայի իրականացման հաջողությամբ:

Աղետների ռիսկի կառավարումը հաճախ գերազանցում է իր ավանդական սահմանները եւ հարում տեղական համայնքների համար կարեւոր մարդասիրական եւ զարգացման այլ կողմերի:  Հայաստանի ենթատեքստում այն փոխկապակցվում է մարդասիրական ականազերծման հետ, որը կարեւոր հիմք է  համայնքների կայուն զարգացման եւ բնակչության սոցիալ-տնտեսական ինտեգրման համար:

Ամփոփելով խոսքս` ցանկանում եմ շեշտել, որ աղետները չեն ճանաչում երկրների միջեւ ռազմական քաղաքական իրողություններ: Հուսով եմ, որ միջազգային այս համաժողովը կարեւորագույն ուղենիշ եւ խթան  կհանդիսանա կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում Սենդայի գերակայությունների ներառման եւ միջազգային եւ անդրսահմանային համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու հարցում՝  մեր աշխարհն ավելի դիմակայուն դարձնելու նպատակով: 

Շնորհակալություն ուշադրության համար»:

Տպել
1083 դիտում

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները