Ոստիկանական բռնության մասին հաղորդում տված անձին զանգում և հորդորում են չբողոքել. ՀՔԱՎ

26/05/2017 schedule11:12

Այս տարվա ապրիլին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Ստեփանավան քաղաքի բնակիչ Ա. Հ.-ը և հայտնել, որ 5 ամիս առաջ, երբ ընկերոջ տանից վերջինիս ուղեկցությամբ վերադառնալիս է եղել, իրենց են մոտեցել շուրջ 10 ոստիկաններ և ատրճանակի սպառնալիքով ձերբակալել իրեն:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից հայտնում են, որ ոստիկանության Ստեփանավանի բաժնում նրան ծեծել ու սպառնալիքի տակ ստիպել են ցուցմունք տալ ընկերոջ դեմ: Բռնությունն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը շարունակվել է նաև հետագա ժամերին, այդ թվում՝ ոստիկանապետի սենյակում՝ նրա հետ զրույցի ժամանակ, որն ի դեպ, Ա. Հ.-ի փոխանցմամբ, եղել է քաղաքացիական հագուստով: Դեպքից հետո, հետագա հետապնդումներից խուսափելու համար, Ա. Հ.-ը մեկնել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ էլ տեղեկացել է, որ ընկերոջը՝ Գ. Կ.-ին, ում դեմ ստիպում էին ցուցմունք տալ, կալանավորել են:

Ինչից հետո որոշել է վերադառնալ և պատմել տեղի ունեցածի մասին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ վերոնշյալի հիման վրա քրեական գործ հարուցելու և հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցով:

Նույն հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև Գ. Կ.-ը: Ավելի ուշ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում Ա. Հ.-ը տուժող է ճանաչվել: Դրանից հետո վերջինս պարբերաբար զանգեր է ստանում փակ հեռախոսահամարներից, որոնցով սպառնում են նրան և հայհոյանքներ հնչեցնելով՝ հորդորում գործին ընթացք չտալ և չբողոքել:

Հաշվի առնելով այն, որ Ա. Հ.-ը հանցագործության մասին տեղեկությունների է տիրապետում և որ դրա պատճառով հնարավոր է սպառնալիքները շարունակվեն ու հանգեցնեն Ա. Հ.-ի կյանքի և առողջության նկատմամբ ոտնձգության՝ վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը միջնորդել է նրա նկատմամբ պաշտպանության միջոցներ ձեռնարկել և քննություն իրականացնել նշված հեռախոսազանգերի հեղինակներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նշենք, որ հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար տվյալներ ունեցող դատավարության մասնակցի կյանքին, առողջությանը, գույքին, իրավունքներին ու օրինական շահերին վտանգ սպառնալու դեպքում պաշտպանության իրավունքն ամրագրված է ՀՀ Քրեական դատվարության օրենսգրքով:

Վարույթն իրականացնող մարմինը, սակայն, կասկածելի հեռախոսազանգերում վտանգ չի տեսնում և պնդում է, որ անհայտ անձի կողմից հնչեցրած կոչերն ու հայհոյանքները բավարար հիմք չեն տալիս հետևություն կատարելու, թե Ա. Հ.-ի կյանքին կարող է վտանգ սպառնալ կամ ոտնձգություն կատարվել նրա նկատմամբ:

Հեռախոսազանգերի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու՝ տուժողի ներկայացուցչի պահանջին ՀՀ Հատուկ քննչական ծառայության պատասխանում ընդհանրապես անդրադարձ չի կատարվել:

Տպել
1573 դիտում

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է