Ադրբեջանում անհանգիստ են՝ Աբխազիայում հայերի ազդեցությունն ավելանում է

26/05/2017 schedule12:47
Աբխազիայում հայերի թվաքանակի և հայկական սփյուռքի ազդեցության ավելացման վերաբերյալ Վլադիմիր Ժիրինովսկու նկատառմանը բուռն արձագանք է հետևել,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատների առաջնորդը պատասխանել էր մայիսի 21-ին Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի և հայ համայնքի հանդիպման մասին հարցին եւ հայտարարել, որ Աբխազիան թողնվել է հայերի հայեցողությանը: 
 
«Ժիրինովսկու՝ «Աբխազիան թողնվել է հայերի հայեցողությանը» միտքը Աբխազիայում օրակարգ է բերել մի հարց, որին այնտեղ փորձում էին ուշադրություն չդարձնել: Աբխազիայի բնակիչները չեն ուզում բացահայտ ընդունել հայերի գերիշխանությունը Աբխազիայում և հարևան Կրասնոդարի երկրամասում, սակայն դժգոհությունը թաքցնելն օրեցօր ավելի դժվար է դառնում»,- գրում են ադրբեջանական կայքերը՝ onkavkaz.com պորտալին հղումով: 
 
Պորտալը հարցազրույց է վերցրել երկու աբխազ գործարարներից՝ նշելով միայն նրանց անունները՝ Անզոր և Թիմուր: Գործարար ներկայացվող անձիք պատմում են, թե աբխազների և հայերի միջև լարվածություն և կոնֆլիկտ կա: Օրինակները, նրանց խոսքով, համացանցում են: Անդրադառնալով հայերի ազդեցության ընդլայնման պատճառներին, պորտալի խոսնակները նշել են. «Աբխազները դեմոգրաֆիական խնդիրներ ունեն, ուշ են ամուսնանում և քիչ երեխաներ ունեն: Բացի այդ, հայերը դեռ ռուսական կայսրության ժամանակներից գործակցում են ռուսների հետ»: 
 
Կրասնոդարի երկրամասում հայերի ազդեցության մասին ադրբեջանական լրատվամիջոցներն առանձնացրել են պորտալի հարցազրույցի հետևյալ մասը. «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Կրասնոդարի երկրամասը բաժանված է կազակների և հայերի միջև: Հայերը ղեկավար պաշտոններ են զբաղեցնում կառավարման գրեթե բոլոր օղակներում: Դա առանձին ու մեկ ոլորտ չէ: Հայեր և Կրասնոդար բառերն անքակտելի են դարձել»: 
 
Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն ուշադրություն չեն դարձրել իրենց կարևորած հարցազրույցի այն հատվածին, որտեղ նշվում է. «Հայերը ավելացող ազդեցության պատճառը նրանց բնորոշ իրար օգնության հասնելու հատկությունն է, աշխատասիրությունը և ծնելիության բարձր մակարդակը»: Կամ այն հատվածը, որում նշվում է. «Աբխազիայում հասարակական լարվածություն չկա, սակայն օրինակ, կոմերցիոն շահերի դեպքում հաշվի են առնվում ազգային պատկանելիությունը: Եղած կոնֆլիկտներն էլ կենցաղային մակարդակում են»:  
Տպել
6094 դիտում

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան