Ազնավուրին նվիրված բալետային ներկայացումը նրա կենսագրության մետաֆորան է. Ռուդոլֆ Խառատյան

26/05/2017 schedule13:31

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկի մեջ է մտնելու լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված բալետային ներկայացումը՝ «Լա Բոհեմը»: Պրեմիերան կկայանա մայիսի 29-ին` ժամը 19:00-ին: Այսօր՝ մայիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը եւ «Լա Բոհեմ»-ի սցենարի հեղինակ, բեմադրող խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը մանրամասներ ներկայացրին ներկայացումից:

«Բալետը մտնելու է թատրոնի խաղացանկի մեջ եւ շարունակաբար խաղացվելու է: Շառլ Ազնավուրն այն երեւույթն է, որը ճեղքել է ժամանակը, դուրս է եկել ժամանակից եւ դարձել է հավերժություն իր երգերով, իր արվեստով: Այդ արվեստը բաղկացած է նրա ֆիզիկական կերպարից, որը շատ ցայտուն էր բեմի վրա, նրա ձայնից, որը շատ հատուկ է (եւ փիլիսոփայական խոսքերը, որոնք իր երգերում կան), եւ երաժշտությունից: Այս 4-ին այսօր միանում է բալետային այն ձեւը, որով բնությունը պետք է հարստանա: Ես վերցրել եմ 12 երգ: Դա, այսպես ասած, նրա կենսագրության մետաֆորան է, կենսագրությունը չէ, այն մասն է, որը կարելի է գեղարվեստական ձեւով արտահայտել»,- ասաց Խառատյանը:

1 գործողությամբ ներկայացման գլխավոր դերերում հանդես են գալու օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարողներ Գարեգին Բաբելյանը, Անդրանիկ Աբովյանը, Տաթեւիկ Գրիգորյանը եւ Կարինա Շիկանյանը: Ներկայացման սցենարի մեջ իր մասնակցությունն է ունեցել ինքը՝ Շառլ Ազնավուրը:

«Բոլոր ընտրված երգերն ուղարկվում էին նրան, եւ նա իր համաձայնությունը տալիս էր, ասում էր՝ գոհ է, թե` գոհ չէ, սցենարը համոզում է իրեն, թե` չի համոզում»,- ասաց Խառատյանը` մի փոքր փակագծեր բացելով բեմադրության մասին. հանդիսատեսը բեմի վրա կտեսնի անվաչմուշկներով, հեծանիվներով կերպարներ, որոնց միջոցով կներկայացվի մեծ քաղաքի եռուզեռը:

«Լա Բոհեմը» միայն Հայաստանում չի խաղացվելու: Թատրոնն այս ներկայացմամբ շրջագայելու նպատակ ունի: Կոնստանտին Օրբելյանն ընդգծում է, որ Ազնավուրին սիրում են աշխարհի բոլոր ծայրերում, եւ ամեն տեղ էլ մարդիկ բալետը դիտելու ցանկություն կունենան:

«Անկասկած բալետը շատ հայտնի է լինելու եւ ոչ միայն այստեղ, ոչ միայն այստեղ եկող զբոսաշրջիկների շրջանում: Վստահ եմ, որ շատ հայտնի կլինի ամեն տեղ, որտեղ Ազնավուրի երաժշտությունը սիրված է, եւ այդպես է ողջ աշխարհում ՝ Ռուսաստանում, Եվրոպայում, այդ թվում՝ Ֆրանսիայում եւ ֆրանսախոս երկրներում, Կանադայում, ԱՄՆ-ում»,- ասաց նա:

Շառլ Ազնավուրը ներկա է գտնվելու պրեմիերային, որն ընդգրկված է «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության պաշտոնական ծրագրում: Ներկայացումը խաղացվելու է նաեւ հուլիսի 4-ին եւ 7-ին: Տոմսերն արժեն 1000-8000 դրամ:

Տպել
1954 դիտում

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել