Հմտության եւ փորձի համադրումը չի կարող անհետեւանք լինել. Սարգսյանը մրցանակներ է հանձնել

26/05/2017 schedule14:30

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահի 2016 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը եւ դրամական պարգեւը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը եւ «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը:

Նախագահի մրցանակները շնորհվել են հիմք ընդունելով տվյալ բնագավառում ՀՀ Նախագահի մրցանակ հիմնելու մասին հրամանագիրը եւ հաշվի առնելով համապատասխան բնագավառների հանձնախմբերի առաջարկությունները:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, մաղթել նրանց ստեղծագործական մեծ եռանդ եւ նորանոր ձեռքբերումներ եւ հանդես եկել ելույթով.

«Սրտանց ողջունում եմ ձեզ եւ շնորհավորում Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանանալու կապակցությամբ: Շատ ուրախ եմ, որ այսօր հանդիպում ենք եւ շփվում նման հաճելի առիթով՝ պատշաճ գնահատելով ձեր վաստակը:

Այդ գործում արդեն տարիներ շարունակ մեզ սատարել են Պողոսյան ընտանիքի հարգարժան անդամները: Օգտվելով առիթից՝ ելույթիս հենց սկզբում ցանկանում եմ բոլորիս անունից մեկ անգամ եւս երախտագիտություն հայտնել նրանց այս կարեւորագույն աշխատանքը համատեղ կատարելու համար:

Սիրելի՛ Ժան, արդեն տարիներ շարունակ մենք միասին բացահայտում ենք մեր երկրի եւ ժողովրդի ստեղծագործական ներուժը, խրախուսում ենք մեր գիտնականներին եւ արվեստագետներին՝ շարունակելու իրենց նվիրական աշխատանքը: Սա լուրջ ներդրում է Հայաստանի շենացման գործում, եւ, անշուշտ, մեծապես գնահատում ենք:

Սիրելի՛ բարեկամներ,

Ըստ ավանդույթի, մեր ժողովրդի ստեղծագործական մտքի եւ թռիչքի ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը՝ հայոց այբուբենը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցին երեւացել է տեսիլքի ձեւով: Պատմաբաններն ասում են, որ շատ գիտական հայտնագործություններ պատահականության, անգամ երազի արդյունքում են կատարվել:

Նման պնդումները կարող են հիմքեր ունենալ, սակայն ճշմարտությունն արտացոլում են միայն մասամբ: Այո՛, պայծառացումը կարող է տեղի ունենալ վայրկենապես՝ անգամ ենթագիտակցության մեջ: Սակայն նման, այսպես ասած, «պատահականությունները» տեղի են ունենում միայն այն մարդկանց հետ, ովքեր տարիներ շարունակ հող են պատրաստել դրա համար:

Ստեղծագործական աշխատանքը պահանջում է տարիների սեւեռուն եւ հետեւողական նպատակադրում: Տեղեկատվության, գիտելիքի, հմտության եւ փորձի համադրումը երբեք չի կարող անհետեւանք լինել: Դրանք են այն ամուր հիմքերը, որ բերում են ստեղծագործական թռիչքի: Ամեն մի վայրկենական պայծառացման պատմության թիկունքում թաքնված է երկար տարիների տքնաջան աշխատանք:

Վստահ եմ, որ այս պարգեւին արժանացած յուրաքանչյուր ոք ունի իր երկարամյա ջանքերի, ճշմարտության փնտրտուքների, սխալների հայտնաբերման եւ շտկման մի յուրահատուկ պատմություն:

Այս պարգեւատրումը առաջին հերթին երիտասարդների համար թող լինի հաջողության պատմության առաջին էջը, որպեսզի նոր պարգեւները եւ միջազգային ճանաչումը չուշանան:

Հարգելի՛ դափնեկիրներ,

Խոսքս ամփոփելով՝ կրկին շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում ստեղծագործական մեծ եռանդ եւ նորանոր ձեռքբերումներ՝ ի փառս մեր ժողովրդի, ի շահ մարդկության»:

Անուհետեւ ՀՀ Նախագահի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2016 թվականի մրցանակ է շնորհվել Բագրատ Էստուկյանին (Թուրքիա)՝ Հայոց ցեղասպանության խնդիրը «Ակոս» թերթում մշտապես արծարծելու համար, Հանս-Լուկաս Կիզերին (Շվեյցարիա)` Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար:

Հանրապետության Նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակ է շնորհվել.

տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Գեւորգ Բաղդասարյանին եւ Մարինե Միկիլյանին` «Մագնիսաառաձգական փոխազդեցությունների էֆեկտները հաղորդիչ սալերում եւ թաղանթներում» (անգլերեն) մենագրության համար,

գրականության բնագավառում՝ Ղուկաս Սիրունյանին՝ «Բաց արեք ես եմ» բանաստեղծությունների ժողովածուի համար:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝

արվեստի բնագավառում՝ Ռիմա Նանյանին՝ «Անորոշ մարմնավորումներ» գրաֆիկական շարքի համար, Լեւոն Պողոսյանին՝ «Հին Աստվածներ» քանդակների շարքի համար,

գրականության բնագավառում՝ Արմեն Սարգսյանին՝ «Չկարդացած գրքերի փոխարեն» բանաստեղծությունների ժողովածուի համար, Արամ Մամիկոնյանին՝ «Ծանր ջուր» բանաստեղծությունների ժողովածուի համար:

Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝

«Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանին եւ Մարիաննա Մարտիրոսյանին,

 «Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար՝ Ռոման Նամալյանին (դաշնամուր) եւ Արսեն Զաքարյանին (կլարնետ):

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի հիմնումից ի վեր (2001-2017թթ.) 348 անհատ եւ կազմակերպություն, այդ թվում՝ 24 միջազգային, արժանացել են մրցանակի:

Տպել
867 դիտում

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա