Վճարեք գենի հարկը. փող ղրկեցեք…

26/05/2017 schedule15:21

«Սփյուռքահայության միայն 10 տոկոսն է եղել Հայաստանում»,- օրերս ասաց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Տուրիզմի պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Անկախությունից 26 տարի անց տեղին կլիներ փաստն արձանագրելուց բացի՝ ասել, թե ինչու է Հայաստանը ոչ հրապուրիչ սփյուռքահայերի այն մյուս՝ 90 տոկոսի համար:

Փորձ արվե՞լ է հասկանալ՝ ինչո՞ւ  7-10 միլիոն սփյուռքահայերից մոտ երեք տասնյակն է մասնակցել Ղարաբաղյան պատերազմին, ինչո՞ւ սփյուռքահայերը տիրոջ իրավունքով չեն վերադառնում հայրենիք: Հայաստանը երբեք գրագետ եւ լուրջ վերլուծության չի ենթարկել Սփյուռքի հետ իր փոխհարաբերությունները, հստակ չի պատկերացրել` ի՞նչ է պարտավոր տալ եւ ի՞նչ ակնկալել Սփյուռքից: Մեր պետական մտածելակերպի ամենամեծ թերություններից մեկն այն է, որ պետության հիմքում ընկած չեն մարդու կյանքի անվտանգությունն ու նրա հնարավորությունները: Սա շատ նկատելի թերություն է, որը թույլ չի տալիս սփյուռքահայերին Հայաստանում իրենց ապահով զգալ:

Սփյուռքի հանդեպ Հայաստանը սահմանափակ հետաքրքրություններ ունի՝ «Արի տուն» ծրագիրը, մշակութային-սպորտային միջոցառումներ, Ցեղասպանության ճանաչման լոբբին եւ, ամենակարեւորը, Սփյուռքից ակտիվություն ակնկալելը «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքներին:

Առհասարակ, ամեն գործողություն ունի իր մշակույթը` մուրացկանությունից սկսած` վերջացրած համազգային դրամահավաքներով: Ագրեսիվ մուրացկանը, որը քեզանից համառորեն գումար է պահանջում այն հիմնավորմամբ, որ իրեն իրավունք է վերապահում Աստծու անունից զանազան օրհնություններ շռայլել, տհաճ է: Համահայկական հիմնադրամի ակցիաների շեշտադրությունն էլ սկսում է համառություն դրսեւորել: Մենք սփյուռքահայերին պարբերաբար հիշեցնում ենք, որ իրենք պարտք ունեն հայրենիքի հանդեպ: Մեծ պարտք, որը, չգիտես ինչու, չի նվազում: Բայց նրանց հետ փոխհարաբերությունը լրիվ այլ փիլիսոփայությամբ ու մակարդակում կլիներ, եթե ՀՀ իշխանությունները ի վիճակի լինեին Հայաստանը սփյուռքահայերին առաջարկել իբրեւ Հայրենիք: Ինչպես դա արեցին 1946-ին, Խորհրդային Հայաստանի իշխանությունները: Այո, 1946-ի ներգաղթը շատ սփյուռքահայերի համար դարձավ ճանապարհ դեպի Սիբիր: Հայաստանում էլ, անկեղծ լինենք, տեղաբնակները շատ սրտաբաց չդիմավորեցին: Բանն այնտեղ էր հասել, որ սփյուռքահայերը նախընտրում էին ամուսնանալ միմյանց հետ, տեղացի հայերը սփյուռքահայ հարս կամ փեսա չէին ուզում:

Այդուհանդերձ, կա նախադեպ, երբ պետությունը ծրագիր է դնում վերադարձնել իր հայրենակիցներին եւ անում է դա:

Տեսականորեն պատկերացնենք, որ մի քանի հարյուր ֆրանսահայեր, ամերիկահայեր կամ լիբանանահայեր միասին վերադառնում են հայրենիք, այստեղ հող գնում, տներ կառուցում, ձեւավորում իրենց համայնքը, ինչպես այսօր այլ երկրներում են անում, բացում սեփական գործը: Այդ դեպքում տարբեր մշակույթների բախումը շատ զգալի ու ցավոտ չէր լինի: Այդ մեծ համայնքով էլ պաշտպանեին իրենց շահերը` հարկային կամ մաքսային մարմինների ապօրինություններից, ինչը չեն կարողանում անել առանձին-առանձին: Ինչպես, ի դեպ, չեն կարողանում իրենց իրավունքները պետական մարմինների ապօրինություններից պաշտպանել նաեւ հայաստանցի գործարարները: Ավելին, եթե այդ տասը միլիոն սփյուռքահայերից գոնե երեք միլիոնը վերադառնար հայրենիք` անտեսելով բոլոր այն բարդությունները, որոնք այստեղ սպառնում են թե՜ նրանց, թե՜ տեղաբնակներիս, ապա հնարավորություն կլիներ մարդկային այդ ռեսուրսով, ընդ որում, որակյալ ռեսուրսով, փոխել թե՜ տեղացի հայերիս վերաբերմունքը պետության հանդեպ, թե՜ պետության քամահրական վերաբերմունքը սեփական քաղաքացիների հանդեպ: ԱՄՆ-ում, Մերձավոր Արեւելքում, Ֆրանսիայում եւ եվրոպական այլ երկրներում հաստատված հայերը, առաջնորդվելով այդ երկրների օրենքներով եւ վերցնելով այդ երկրների մշակույթի առողջ մասը, կարող էին այդ առաքելությունն իրականացնել: Ընդ որում, արժե հաշվի առնել, որ միայն եւ միմիայն Հայաստանի Հանրապետությունում նրանք եւ նրանց սերունդները կարող են հայ մնալ: Հայաստանում բարդ է, անչափ բարդ, սակայն տեսանք, թե ինչ հետաքրքիր նախադեպ է Ռալֆ Յիրիկյանը:

Ունենք նաեւ հակառակ օրինակներ: Հիշենք ժամանակին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի դեմ սփյուռքահայ գործարարների բողոքը. վերջիններս նախարարին մեղադրում էին կաշառք պահանջելու մեջ: Չկա մի հայաստանցի, որը, անգամ առանց լուրջ փաստերի, կասկածի, որ մեր նախարարները կոռումպացված են:

Քաղաքակիրթ եւ պետության ամրապնդմանն ուղղված հարաբերությունների դեղատոմս գտնելը բարդ կլիներ, եթե աշխարհում չլիներ աշխատող նախադեպ: Իսրայելն աշխարհի բոլոր հրեաներին կոչ արեց վերադառնալ հայրենիք` դրա համար ստեղծելով տնտեսական եւ սոցիալական այնպիսի դաշտ, որ հրեայի համար իր հայրենիքում ապրելը դարձավ ոչ թե զոհաբերություն, այլ արժանապատիվ եւ իմաստավորված որոշում:

Սփյուռքի հետ փոխհարաբերությունները գրագետ կարգավորելը պահանջում է նույն լրջությունն, ինչ պահանջվում է Արցախի, Ցեղասպանության, Հայաստանի լինել-չլինելու խնդիրները դիտարկելիս:

Կարելի է պատասխանատվության բեռը դնել բազմամիլիոն Սփյուռքի վրա, նկատել, թե չեն ցանկանում հայաստանցիների հետ փորձել մեր երկիրն էլ դարձնել այնպիսին, որպիսին է, ասենք, իրենց համար հայրենիք դարձած երկիրը: Բայց ի՞նչ է առաջարկում Հայաստանը նրանց՝ իբրեւ հայրենիք:

Եվ հետո՝ եկեք տեսնենք, թե ինչպե՛ս դասավորվեց այն սփյուռքահայերի ճակատագիրը, որոնք մասնակցեցին Ղարաբաղյան պատերազմին եւ ողջ մնացին՝ Սարգիս Հացպանյան, Ժիրայր Սէֆիլյան…

Ամեն դեպքում, այն, ինչ կարող ենք այսօր արձանագրել, հետեւյալն է՝ Հայաստանի եւ Սփյուռքի փոխհարաբերություններում պակասում է ամենակարեւորը՝ վստահությունը…

Լիլիթ Ավագյան

Տպել
8204 դիտում

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը