Դա լկտի, տգետ սուտ է. Շիրակի մարզում էին ՀՀԿ-ՀՅԴ էլիտայի ներկայացուցիչները. լուսանկարներ

Այսօր՝ մայիսի 26-ին, Շիրակի մարզի Սառնաղբյուր, նախկին՝ Սոգյութլու համայնքում նշվեց Սառնաղբյուրի կամ Սոգյութլուի ճակատամարտի 99­-ամյակը: Սառնաղբյուրը 1918 թվականի մայիսի 18­-22 հերոսաբար պայքարել է թուրքական ջոկատի դեմ: Այն դասվում է Սարդարապատի, Բաշ­-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի շարքում: Վերջին տարիներին արդեն ավանդույթ է դարձել ոչ միայն սառնաղբյուրցիների, այլ նաև Շիրակի մարզի ողջ ազգաբնակչության համար մեծ տոնախմբության վերածել այդ օրը՝ ի նշան քաջ շիրակցիների:

Այսօր տոնախմբությանը մասնակցում էին ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական կոալիցիոն գործընկերներ կուսակցության էլիտայի ներկայացուցիչներ: Ներկաների թվում էր ծնունդով Սառնաղբյուրցի, ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը, նախկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, իսկ ՀՀԿ տիկնանցից ներկա էր պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

ՀՅԴ էլիտան ներկայացնում էին Աղվան Վարդանյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, ԱԺ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը:

Նախկին գումարման ԱԺ պատգամավորներից ներկա էին միայն Մարտուն Գրիգորյանը եւ Սուքիաս Ավետիսյանը:

ՀՀԿ-ՀՅԴ էլիտայի ներկայացուցիչները գրեթե խուսափեցին պատասխանել լրագրողների հարցերին: Միայն Սամվել Նիկոյանն անդրադառնալով ՀՀԿ-ի ներսում սկսված իրարանցմանը, նշեց.

«Դա լկտի սուտ է, նման բան չկա: ՀՀԿ-ի ներսում պառակտում չկա եւ չի կարող լինել: Այսօր նման հիմար մտքեր հնչեցնելու օր չի, այդ գաղափարը տգեղ է, տգետ է եւ լկտի սուտ է: Այսօր մենք եկել ենք նշելու այսօրվա տոնը: Կեղտոտ ստերի մասին չեմ ուզում խոսել»,- նշեց կարկառուն ՀՀԿ-ականը:

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղ են գտել հրապարակումներ այն մասին, որ ՀՀԿ-ականները չեն կարողանում իրենց մեջ բաժանել Երեւանի ավագանու 46 մանդատը:

Տպել
6815 դիտում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է

ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Լեւոն Երանոսյանին. վերջինս ծանոթացել է մեղադրանքին, իրեն մեղավոր չի ճանաչում

Վարչապետը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը

«Բա մեր քյարը ո՞րն ա» հարցը խորհրդարանը ցրելու բանակցությունների օրակարգում լինել չի կարող

Նարե Գրիգորյանին ասվել է՝ եթե աշխատանքից հետո մի քանի րոպե մնալն անտանելի է դառնում, կարող է դիմում գրել

Արցախի Բերձոր և Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքների միջև վերաստորագրվել է Բարեկամության հռչակագիրը

Նյու-Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ

Երեւանի Արտաշիսյան եւ Հալաբյան փողոցների չկարգավորվող անցումներում վաղվանից լուսացույց կգործի

Հայտարարություն մրցույթի մասին

Կառավարության մոտ բողոքի ցույց անող վարորդների առաջարկը հանգեցնում է մրցութային պայմանների կոպիտ խախտման

Արա Բաբլոյանը Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

Քոչարյան ընտանիքը՝ ընդդեմ ՀՀ եւ չորրորդ իշխանության. հերքման եւ 2 միլիոն դրամի փոխհատուցման պահանջ

ՊԵԿ-ը թմրանյութի արտահանման խոշոր դեպք է բացահայտել. իրանցին փորձել է թմրամիջոցից պատրաստված քանդակներ առաքել Ավստրալիա

Նոր Հայաստանում ոստիկանական զորքերի թիվը շարունակում է գաղտնի պահվել

Բաղրամյան 26-ի դռների առջեւ ծառայություն է իրականցնում Պատվո պահակախումբը (տեսանյութ)