Չջղայնացնեք, թե չէ.... նախագահի հետ վերջնագրով չենք խոսում

26/05/2017 schedule17:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 27-ի համարում

Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, կառավարության նիստերի դահլիճում հանդիպելով իր ղեկավարած կուսակցության երիտասարդական թեւի հետ, ներկայացրեց փուլային իշխանափոխության իր  ծրագիրը: Այս ծրագրի հրապարակումից հետո պարզված ամենակարեւոր հանգամանքը, թերեւս, այն էր, որ Արամ Կարապետյանի ներկայացրած իշխանափոխության տարբերակում Ռոբերտ Քոչարյանը շարունակում է պաշտոնավարել նախագահի պաշտոնում: Ամենաառաջինը, որ նա հայտարարեց՝ այն էր, որ իրենց կուսակցությունը երրորդ ուժ չէ, այլ ընդդիմություն է, բայց ոչ թե իշխանությանը, այլ «այն համակարգին, որը այսօր ստեղծվել է Հայաստանում»:

Կարապետյանի ելույթից ակնհայտ դարձավ, որ «Նոր ժամանակների» նախագահը ընդդիմություն է ԱԺ-ին եւ կառավարությանը, իսկ իշխանափոխություն ասելով՝ նկատի ունի ԱԺ նախագահի եւ վարչապետի փոփոխությունը: Արամ Կարապետյանը նախ հիշեցրեց, որ հենց սկսվեցին խոսակցությունները, որ կարող է ԱԺ-ն լուծարվել, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը կոալիցիայի անդամ է, պատասխանեց, որ այդ դեպքում ինքը ընդդիմություն կդառնա: «Այսինքն, կոալիցիա՝ ոչ թե գաղափարական հենքի վրա, ծրագրերի հենքի վրա, ոչ թե նախագահի ծրագրերը պաշտպանելու համար են եկել խորհրդարան, այլ եկել են, որ աթոռը պաշտպանելու սկզբունքը կիրառեն»,-ասաց Կարապետյանը:

Նույն վրդովվածությամբ Կարապետյանը հիշեցրեց, որ երբ խոսք եղավ կառավարությունը փոխելու մասին՝ որովհետեւ էֆեկտիվ չի աշխատում, վարչապետը միանգամից հայտարարեց, որ պաշտոնանկ արվելու դեպքում ինքը կդառնա ընդդիմադիր: «Ես էլ ասում եմ՝ դարձեք, ոչինչ չի փոխվի դրանից: Ընդդիմությունից մի մասը կգա իշխանության, իշխանության մի հատվածը կգնա ընդդիմություն: Եւ Աստված մի արասցե, որ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ իրենց նկատմամբ էլ «Կոլցո» օպերացիա իրականացվի»,-սպառնաց Արամ Կարապետյանը: Սակայն սպառնալիքներով չբավարարվելով՝ նա սկսեց ուղղակի ներկայացնել, թե ինչպիսի վարկաբեկված կառույց է «նախագահի ծրագրերը չիրականացնող» ՕԵԿ-ը, որ քաղաքաշինության նախարարի տեղը թափուր է մնում, որովհետեւ ոչ մեկը չի ուզում «Օրինաց երկրի» անդամ լինել:

«Շատ կարեւոր, շատ մասնագետ մարդու պատրաստվում էին մշակույթի նախարար նշանակել, եւ միայն այն բանի համար, որ չհամաձայնեց ՕԵԿ անդամ դառնալ, մարդը նախարար չդարձավ»,- հայտարարեց «Նոր ժամանակների» նախագահը: Իսկ ովքե՞ր են, ըստ Կարապետյանի, սրբորեն կատարում նախագահի ծրագրերը, եւ ովքե՞ր են խորհրդարան եկել ոչ թե աթոռի, այլ սկզբունքի համար: «Մենք երբեք չենք ասել, որ վատ մարդիկ են բոլորը: Այսօր արդեն նկատում ենք, որ ՀՅԴ-ի եւ Հանրապետական կուսակցության մի մասի դիրքորոշումները երկրի ապագայի, պետականության ամրապնդման, առաջընթացի մասով համարյա թե համընկնում են մեր հետ»,-հայտարարեց Կարապետյանը եւ ներկայացրեց Ռ.Քոչարյանին ուղղված այն առաջարկները, որոնք կնպաստեն Հայաստանի քաղաքական եւ տնտեսական առաջընթացին:

Դրանցից առանցքային են երկուսը. «Համաձայն ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի, մենք առաջարկում ենք պարոն Քոչարյանին՝ արձակել ԱԺ-ն եւ նշանակել արտահերթ նախագահական ընտրություններ: Ցրել ներկայիս կոալիցիոն, կուսակցական սկզբունքով ձեւավորված կառավարությունը եւ ձեւավորել մասնագիտական հմտությունների վրա հիմնված տեխնիկական կառավարություն»: Մնացյալ առաջարկները, ըստ էության, երկրորդական էին եւ սրանցից բխող: Մասնավորապես` ընդունել նոր ընտրական օրենսգիրք, ձեւավորել Հայաստանի ինդուստրիալիզացիայի ծրագիր, ԱԺ վերահսկիչ պալատի, նախագահի եւ կառավարության վերահսկողական ծառայությունների միաձուլումից ստեղծել ապակուսակցական վերահսկիչ պալատ:

Ա.Կարապետյանը Ռ.Քոչարյանին առաջարկեց իրեն կից ստեղծել պետական խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն ՀՀ ներկա եւ նախկին նախագահները, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ազդեցիկ կուսակցությունները, նաեւ՝ սփյուռքի ազդեցիկ լոբբիստական կառույցների ներկայացուցիչները: Ինչպես տեսնում եք՝ Ռոբերտ Քոչարյանի կողքին լինելու, նրան օգնելու Կարապետյանի ցանկությունը անսահման է: Երբ մենք փորձեցինք ճշտել, թե որքան ժամանակ են իրենք տալիս Քոչարյանին՝ այս առաջարկը իրագործելու համար, Կարապետյանն ասաց, որ իրենք նախագահի հետ չեն խոսում վերջնագրի լեզվով, քանի որ համոզված են, որ դրանք իրագործվելու են: Բայց, ի վերջո, ինչ է ուզում Կարապետյանն իր այս փուլային իշխանափոխության ծրագրով:

Ընդհանուր տպավորությունն այնպիսին էր, որ այս ծրագիրը համահունչ է ՀՅԴ-ի առաջ քաշած «Քանի դեռ ամբողջ իշխանությունը մերը չի, իշխանափոխությունը չի ավարտվել» կարգախոսին: Ա.Կարապետյանը, թերեւս, ակնկալում է, որ նոր խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրությունները կկեղծվեն արդեն ՀՅԴ-ի, «Նոր ժամանակների» եւ Հանրապետականի մի մասի, ենթադրվում է՝ Տիգրան Թորոսյանի համար: Վահան Հովհաննիսյանը կդառնա ԱԺ նախագահ, իսկ Արամ Կարապետյանը՝ վարչապետ: Բայց, քանի որ Կարապետյանը կողմ է փուլային իշխանափոխությանը, մյուս փուլում իշխանությունից կհեռացվի նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Լիակատար երջանկության համար:

Հ.Գ. Արամ Կարապետյանը, այնուամենայնիվ, սպառնաց նաեւ, որ եթե Ռոբերտ Քոչարյանը «ոչ» ասի իրենց առաջարկած բարեփոխումներին, դրանք կիրականացվեն առանց նրա: «Դիմելու ենք ժողովրդին եւ բարձրացնելու ենք: Այն, ինչ դուք տեսել եք, այդպես չի լինելու: Առավոտյան սկսվելու է, երեկոյան վերջանալու է»,-պարզաբանեց պարոն Կարապետյանը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1542 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)