Կայուն Հայաստան. մահափորձ անակնկալ ելքով

26/05/2017 schedule17:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 27-ի համարում

«Արմենիա-Լադա» ՓԲԸ-ի տնօրեն Ռաֆայել Շահմուրադյանը մայիսի 24-ի կեսգիշերին իր դեմ տեղի ունեցած մահափորձի արդյունքում հրաշքով կենդանի է մնացել: Մոտավորապես ժամը 23.45-ին, երբ Շահմուրադյանն իր «Նիսսան պատրոլ» ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի վրա` «Մետրոպոլիտենի» վարչության շենքի դիմաց կանգնած է եղել լուսացույցի կարմիր ազդանշանի տակ, ձախ կողմից մոտեցել է «Նիվա» մակնիշի սպիտակ ավտոմեքենա, որի մեջ գտնվող 24-27 տարեկան երիտասարդը կրակ է բացել նրա վրա: Երիտասարդ քիլերը Շահմուրադյանի վրա կրակել է ութ անգամ. կրակոցներից միայն առաջինն է հասել նպատակակետին, իսկ մնացած յոթը Շահմուրադյանին չեն կպել: Իսկ այդ միակ փամփուշտը «Արմենիա-Լադայի» տնօրենին խոցել է ձախ կողմից՝ թիկունքի մասից:

Գնդակը, անցնելով մարմնի ողջ լայնքով, կանգ է առել աջ ուսի մոտ եւ հրաշքով որեւէ օրգան չի խոցել: Նախօրեին Նոր Նորքի շտապօգնության հիվանդանոցում Շահմուրադյանին վիրահատել են` գնդակը մարմնից հանելու նպատակով, ու հիմա նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Ավելին, այսօր կամ վաղը նա դուրս է գրվելու հիվանդանոցից: Իսկ մահափորձի փաստի առիթով Արաբկիր համայնքի դատախազությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի վեցերորդ կետով, այսինքն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ: Երեկ երեկոյան այս գործի նախաքննությունն Արաբկիրի դատախազությունից տեղափոխվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Այս մահափորձը բացառիկ է իր լկտիությամբ եւ «անբռնազբոսությամբ»: Երբ Ռ. Շահմուրադյանի ուղղությամբ կրակոցներ են հնչել, լուսացույցի տակ այլ մեքենաներ նույնպես կանգնած են եղել: Դեպքի վայրում է եղել անգամ երթուղային տաքսի` մի քանի ուղեւորներով: Հանցագործը չի փորձել անգամ թաքցնել իր դեմքը, այսինքն՝ դիմակով չի եղել. նա, ինչպես եւ Շահմուրադյանը, մեքենայում եղել է մենակ: Իսկ այդ սպիտակ «Նիվայի» վրա, մեր տեղեկություններով, եղել են «28» կոդով պետհամարանիշեր: Մահափորձի համար, մեր տեղեկություններով, ընտրվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, ու եթե հաշվի առնենք, որ այն կարող է պարունակել առավելագույնը ութ փամփուշտ, ստացվում է, որ հանցագործը Շահմուրադյանի վրա դատարկել է ողջ պահունակը:

Առաջին կրակոցից հետո, մեր տեղեկություններով, Շահմուրադյանը կռացել է, ուստի մնացած բոլոր կրակոցները արվել են նրա մեքենայի դռան ուղղությամբ: «Մակարովը» ընդհանրապես թույլ զենք է համարվում, եւ սա է պատճառը, որ փամփուշտների մի մասը չի խոցել անգամ «Նիսսան պատրոլի» դուռը: Թե ինչ վիճակում է այս գործի քննությունը, առայժմ հայտնի չէ: Համենայնդեպս, իրավապահներին կարծես չի հաջողվել տաք հետքերով բռնել հանցագործին, այսինքն, կարելի է ասել, որ մահափորձը բացահայտված չէ: Ինչ վերաբերում է կատարվածի շարժառիթներին, տարածված եւ հաստատուն կարծիք կա, որ տեղի ունեցածը կապվում է Շահմուրադյանի տնտեսական գործունեության հետ: «Արմենիա-Լադա» ընկերությունը զբաղվում է ավտոմեքենաների եւ ավտոպահեստամասերի ներկրմամբ եւ վաճառքով, տեխնիկական սպասարկմամբ:

Այս ընկերությունը նաեւ մի շարք ավտոարտադրողների ներկայացուցիչն է Հայաստանում: Դրանց շարքում են նաեւ Նիժնի Նովգորոդի «Վոլգա» եւ Տոլյատիի «Լադա» ավտոգործարանները: Այս հանգամանքը կարող էր եւ էական չհամարվել, սակայն, «Արմենիա-Լադային» մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, թե իրենց ընկերությունը վերջերս լուրջ կոնֆլիկտներ ունի նույն ոլորտում բիզնես ծավալող «Արարատ-Լադա» ընկերության հետ: Այս ընկերության հիմնական բաժնետերերից մեկը ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանն է, եւ մեր աղբյուրների պնդմամբ՝ «Արմենիա-Լադա»-«Արարատ-Լադա» հակասությունները վերաճած են եղել Ռաֆայել Շահմուրադյան-Անդրանիկ Մանուկյան հակասությունների:  Նույն աղբյուրների պնդմամբ՝ վերջերս ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը որոշակի խոչընդոտներ է հարուցել Շահմուրադյանի ղեկավարած ընկերության համար:

Այս ամենը, սակայն, մեծ հաշվով դեռ ոչինչ չի նշանակում: Մեր տեղեկություններով, սակայն, սա իրավապահ մարմինների կողմից քննվող վարկածներից մեկն է: ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանն այս օրերին գտնվում է Ռումինիայում եւ այնտեղ մասնակցում է Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի նիստին: Երեկ մեր հեռախոսազրույցում Մանուկյանն ասաց, որ երեկ է լսել Շահմուրադյանի դեմ տեղի ունեցած մահափորձի մասին: Մեր հարցին ի պատասխան՝ պարոն Մանուկյանը ասաց, որ Ռաֆայել Շահմուրադյանի հետ որեւէ կոնֆլիկտ եւ հակասություն չի ունեցել: Սակայն, երբ մենք մատնանշեցինք մեզ հայտնի դարձած մեկ-երկու փաստ, նա ասաց, որ դրանք ընդամենը աշխատանքային խնդիրներ են: Իսկ մեր հարցին, թե արդյոք կարո՞ղ ենք ասել, որ ինքը ցավում է տեղի ունեցածի համար, Անդրանիկ Մանուկյանը պատասխանեց, որ ցանկացած մարդու նկատմամբ նման վերաբերմունքն անընդունելի է:

Ա.Կ.

Տպել
3256 դիտում

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան