Ռուս գեղասահորդը կփորձի օլիմպիական վարկանիշ ձեռք բերել ՀՀ հավաքականի կազմում

26/05/2017 schedule17:18

Ազգությամբ ռուս գեղասահորդ Կոնստանտին Միլյուկովը վերջերս Հայաստանի քաղաքացիություն է ստացել եւ միջազգային ասպարեզում այսուհետ ներկայացնելու է Հայաստանը: 23-ամյա մարզիկն անվանի հայ գեղասահորդ Վազգեն Ազրոյանի սանն է: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ մարզիչը կարեւոր դերակատարում է ունեցել ՀՀ դրոշի ներքո հանդես գալու իր որոշման մեջ:

«Այդպիսի որոշում կայացրեցի, քանի որ մարզիչս՝ Վազգեն Ազրոյանը, հանդես եկել Հայաստանի հավաքականում: Բացի այդ՝ Ռուսաստանում եղավ մի պահ, որ իմ մասին տպավորություն ստեղծվեց, թե արդեն ծեր եմ եւ արդեն ոչ ոքի պետք չեմ, բայց ես պարզապես երկար ժամանակ բաց եմ թողել վնասվածքի պատճառով: Ռուսաստանում էլ մրցակցությունը մեծ է, այդ պատճառով որոշեցինք փորձել հանդես գալ Հայաստանի կազմում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այստեղ իրեն շատ լավ են ընդունել:

Կոնստանտինը մասնակցեց մայիսի 22-23-ը Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցում անցկացված Հայաստանի 2017 թ. բաց առաջնությանը: Նա 2-րդ տեղը զբաղեցրեց՝ զիջելով Հայաստանի հավաքականի անդամ Սլավա Հայրապետյանին: Մարզիկը նշեց, որ ոչ հաջող ելույթն իր պատճառներն ուներ:

«Չէի պատրաստվել: Բացի այդ՝ կարճ ծրագրում ոտքս ոլորեցի: Ցանկանում էի դուրս գալ մրցաշարից, սակայն ասացին, որ պետք է մասնակցեմ, այդ պատճառով էլ որոշեցինք, որ առանց ցատկերի պարզապես գեղեցիկ ելույթ ունենամ»,- ասաց նա:

Միլյուկովը մյուս մրցաշրջանի հետ կապված հստակ ծրագրեր դեռ չունի: Գիտի միայն, որ փորձելու է պայքարել 2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշի համար: Նպատակ ունի մասնակցելու Օբերստդորֆի վարկանիշային մրցաշարին:

«1-ին մեկնարկս կլինի Իտալիայում սեպտեմբերի սկզբին: Հետո կտեսնենք, ամենայն հավանականությամբ հանդես կգամ Օբերստդորֆում: Ցանկանում եմ օլիմպիական վարկանիշ նվաճել»,- ասաց նա:

Օբերստդորֆի մրցաշարին պետք է փորձի մասնակցել նաեւ Սլավա Հայրապետյանը: Այդտեղ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը, ՀՀ-ն կարող է ներկայացնել միայն 1 մարզիկ, եւ ինքն է որոշելու, թե ով է գնալու:

Տպել
1429 դիտում

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»