Արփինե Հովհաննիսյանի՝ ԱԺ տեղափոխվելու իրական նպատակը

26/05/2017 schedule18:42

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը համարվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարի ամենահավանական թեկնածուն:

Armtimes.com-ի տեղեկություններով՝ իշխանությունները հենց այս առաքելության համար են Արփինե Հովհաննիսյանին առաջարկել գործադիրից տեղափոխվել օրենսդիր: Ազգային ժողովի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը մեր զրույցում ասաց, որ պատվիրակության կազմը դեռեւս չի ձեւավորվել:

ԵԽԽՎ-ում Արփինե Հովհաննիսյանի աշխատանքային փորձ ունի դեռեւս 5-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում, երբ  պատվիրակության անդամ էր: Չնայած այն ժամանակ էլ էր պատվիրակության ղեկավարը ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, սակայն պատվիրակության անդամների ջանքերով Ադրբեջանի կողմից վեհաժողովին ներկայացված հակահայ զեկույցներից հանվում էին ադրբեջանահաճո ձեւակերպումները: Դրա օրինակներից մեկը 2015 թվականին «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցից «Լեռնային Ղարաբաղի և յոթ այլ շրջանների օկուպացումը Հայաստանի կողմից» ձեւակերպումը հանելու փաստն է: 

Արփինե Հովհաննիսյանի դերը ԵԽԽՎ-ում ՀՀԿ վերնախավը բարձր է գնահատում, եւ դրա համար է, որ Հերմինե Նաղդալյանին եւս մեկ անգամ հնարավորություն չտրվեց ղեկավարելու խորհրդարանական պատվիրակությունը:

Նաղդալյանի ղեկավարման տարիներին էր, որ հայկական պատվիրակությունը մեծ ջանքերի գնով կարողացավ չեզոքացնել հակահայ երկու զեկույցներից միայն մեկի ընդունումը: 2016 թվականի հունվարին ԵԽԽՎ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները կանխամտածված կերպով զրկված են ջրից» զեկույցն ընդունվեց, որը վերաբերվում էր Սարսանգի ջրամբարին եւ ողողված էր հակահայ ձեւակերպումներով: Այդ ընթացքում նույնիսկ խնդիր էր դրված, որ եթե մեկ այլ պատգամավորի՝ Ռոբերտ Ուոլթերի, հեղինակած զեկույցն էլ ընդունվեր, ապա պատվիրակությունը Նաղդալյանի գլխավորությամբ պետք է հրաժարական տար:

Խորհրդարանական դիվանագիտության ամենազավեշտալի դրվագն էլ այն էր, որ այս տարվա սկզբին հայ դիվանագետների մասնակցությամբ սկանդալ գրանցվեց: ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության անդամ Վոլոդիմիր Արիեւը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարեց, որ հայ պատգամավորներն իր մոտ են վազել կոնյակի շշերը ձեռքներին:

«Երեկ ԵԽԽՎ-ն ընդունեց «Խոսքի ազատությունը Եվրոպայում» իմ զեկույցը: Դա ժեստ է առանց չափազանցության: Երեկ հայ պատգամավորները Ստրասբուրգում վազել են ինձ մոտ կոնյակի շշով, որպեսզի ես Լեռնային Ղարաբաղը չճանաչեմ Ադրբեջանի կազմում»,- գրել էր ուկրաինացի պատվիրակը եւ հավելել, որ հաջորդ օրն էլ հայ պատվիրակներն իր դեմ կոմպրոմատ են ներկայացրել, թե իբր իր տատն ադրբեջանուհի է:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը ռեաբիլիտացիայի կարիք ունի, եւ այդ պատասխանատվությունը, ըստ մեր տեղեկությունների, Սերժ Սարգսյանը դրել է Արփինե Հովհաննիսյանի ուսերին:

Տպել
7998 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան