Արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի` Պանթեոնում գտնվող մահարձանը թեքվել է

26/05/2017 schedule20:16

Մեր խմբագրություն ահազանգ էր ստացվել, որ արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի` Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում գտնվող մահարձանը թեքված է, եւ կա ընկնելու վտանգ: Այնտեղ այցելելով` համոզվեցինք դրանում: Ճիշտ է` քանդակի տեղաշարժվածությունը միանգամից չի երեւում, բայց ուշադիր հայացքը կարող է դա նկատել:

Գրողի մահարձանի հեղինակը քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն է: «Ես տեղյակ եմ: Ոչ թե քանդակն է թեքված, այլ պատվանդանը: Ներքեւի քարը որ ծռվել է, բնականաբար քանդակն էլ հետն է թեքվել: Դա ճարտարապետի մեղքն է արդեն: Տակի բետոնը թույլ է: Ես Մաթեւոսյանի կնոջը` Վերժինեին էլ եմ ասել` պիտի մի հատ «կռան» բերեք, քանդակը վերցնեք, մի կողմ դնեք, քարը` նույնպես, տակը ուղիղ բետոն անեք, նորից իրար վրա դնեք: Ամեն անգամ, երբ որ առիթ է լինում, գնում եմ Պանթեոն, ես նայում եմ, բայց ես ի՞նչ կարող եմ անել: Ընտանիք ունի, հիմնադրամ ունեն, թող ուղղեն: Իրենք էլ են գնում-գալիս, տեսնում են, չէ՞»,- ասաց քանդակագործը` հավելելով, որ ինքը պատրաստ է օգնել մահարձանն ավելի ամուր հիմքերի վրա դնելու աշխատանքներին:

Լեւոն Թոքմաջյանը կարծում է, որ եթե առաջացած խնդիրը երկար չշտկվի, արձանը կարող է ընկնել. «Իհարկե: Կամաց-կամաց թեքվում է, հսկայական ծանրություն է, չէ՞: Մեկ ամիս, երկու ամիս հետո մեկ էլ տեսար այնքան թեքվեց, որ ծանրությունը գերիշխի մի կողմի վրա, եւ քանդակը վնասվի»:

Հրանտ Մաթեւոսյանի որդին` Դավիթ Մաթեւսյանը, անդրադառնալով գրողի մահարձանը թեքվելու մասին ահազանգին, ասաց. «Մենք դրան առնվազն ամիսը երկու անգամ ենք ականատես լինում, դա աստիճանաբար տեղի ունեցող պրոցես է: Մասնագետների (այդ թվում` քաղաքապետարանի) դիտարկմամբ, որոնց ժամանակին հրավիրել ենք, գրունտային երեւույթների հետեւանքով է: Բայց իրենք հավաստիացումներ էին անում, որ հողի երեւացող շերտի տակ հաստ բետոնի շերտ կա մինչեւ պատվանդանը, տեղի ունեցող պրոցեսները խորքային են եւ դրանք էական շեղումների չեն հանգեցնի»:

Դավիթ Մաթեւոսյանը նշեց, որ մահարձանն ուղղելու հարցով պարբերաբար դիմում են Երեւանի քաղաքապետարան: «Վերջին անգամ Երեւանի ավագանու ընտրություններից մոտ 2-3 շաբաթ առաջ ահազանգել եմ փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանին: Նա ասել է` ես տեղյակ եմ, ձեր ահազանգը ընդունում եմ, նկատառումներ կանենք, միջոցներ կձեռնարկենք: Նաեւ Հայ ազգային կոնգրեսից ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանն էր, եթե չեմ սխալվում,  զանգել, ասաց՝ մյուս փոխքաղաքապետ Կամո Արեյանին էլ է ասելու: Դրանից հետո քայլեր չեն ձեռնարկվել: Այո, դա մեր պատասխանատվությունն է` որպես ժառանգորդների` ինքներս մեր եւ հանրության առաջ, բայց Պանթեոնը քաղաքապետարանի ենթակա տարածք է, եթե չեմ սխալվում: Այդ հարցով քաղաքապետարանին եւ նորընտիր ավագանուն պետք է դիմել»,- շարունակեց արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի որդին:

Խնդրի շուրջ առաջիկայում կփորձենք մեկնաբանություն ստանալ նաեւ Երեւանի քաղաքապետարանից:

Տպել
2659 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին