Նրանք վտանգում են իրենց՝ հանուն ուրիշների. ո՞վ կարժանանա «Ավրորա» մարդասիրական մրցանակին

26/05/2017 schedule23:49

«Ավրորա» մարդասիրական մրցանակի հավակնորդներն այժմ 5-ն են, ավելի ճիշտ՝ 6-ը: Նրանց թվում նաեւ մայր ու աղջիկ կան:

Ընտրող հանձնաժողովը նախապատվությունը տվել է այս մարդկանց՝ իրենց բացառիկ ազդեցության, խիզախության եւ ցուցաբերած նվիրվածության համար: Նրանք փրկել են մարդկային կյանքեր եւ իրականացրել մարդասիրական գործունեություն:

Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման

Ֆարթուն Ադանը Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի (EPHRC) գործադիր տնօրենն է: 1996 թ. Սոմալիում պատերազմող զինվորականները սպանեցին Ֆարթունի ամուսնուն՝ նրա խաղաղարար գործունեության համար, որը «Ցած դիր զենքդ, գրիչ վերցրու» նախաձեռնության հիմնադիրն էր: Ամուսնու սպանությունից հետո նրա կինը՝ Ֆարթուն Ադանը, փախչում է Սոմալիից եւ երեք դուստրերի հետ բնակություն հաստատում Կանադայում։ Սակայն 2007 թվականին, չնայած աղջիկների խնդրանքներին, նա գիտակցում է, որ պետք է վերադառնա հայրենիք՝ շարունակելու ամուսնու գործը։ Այդ օրվանից Ֆարթուն Ադանը պայքարում է Սոմալիում մարդու իրավունքների պաշտպանության, խաղաղության հաստատման, զարգացման եւ մանկահասակ զինվորականների լիարժեք վերականգնման համար՝ հաճախ վտանգավոր եւ անբարենպաստ պայմաններում:

Դուստրը՝ Իլվադ Էլմանը, չէր հասկանում, թե ինչն է իր մորը հետ տանում դեպի Սոմալի՝ երկիր, որն արդեն իսկ մեծ տառապանք էր պատճառել նրան։ Եւ ահա, Մոգադիշո կատարած կարճատեւ այցելության ընթացքում նա ականատես է դառնում մոր գործունեության թողած ազդեցությանը, եւ մեկամսյա այդ ուղեւորությունը վերաճում է մոր հետ այժմ արդեն յոթնամյա գործընկերության։ Ֆարթուն Ադանի 27-ամյա դուստրը՝ Իլվադ Էլմանը, EPHRC հարցերով մոր գործընկերն է:

2010 թ. Ադամը նախաձեռնեց «Քույր Սոմալի» ծրագիրը՝ աջակցելու գենդերային բռնությունների ենթարկվածներին, որոնց հաջողվել է բռնաբարությունից հետո ողջ մնալ եւ խուսափել պարտադիր ամուսնությունից: Նա ստեղծել է սեռական բռնությունների առաջին թեժ գիծը Սոմալիում, իսկ 2011 թվականին Մոգադիշոյում հիմնել է Բռնաբարությունների ճգնաժամի կենտրոն: Մինչեւ օրս կենտրոնն օգնել է ավելի քան 400 սոմալացի կանանց եւ աղջիկների՝ տրամադրելով խորհրդատվություն եւ բժշկական աջակցություն, բիզնես նախաձեռնելու հնարավորություններ եւ ֆինանսական միջոցներ:

ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից Ֆարթուն Ադանը պարգեւատրվել է «Խիզախ կին» միջազգային մրցանակով, 2015-ին Հարվարդի համալսարանը տիկին Ադանին եւ նրա դստերը շնորհել է «Գլեյցմանի միջազգային ակտիվիստ» մրցանակը:

Թոմ Քաթինա

ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի Ամստերդամ քաղաքից 2007 թվականին Սուդանում հաստատված կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինան միակ վիրաբույժն է Սուդանի քաղաքացիական պատերամից տուժած Նուբա լեռներում, որի բնակչությունը կես միլիոնից ավելի է: Բժիշկ Թոմ Քաթինան օրական մինչեւ 400 հիվանդ է ընդունում, եւ շաբաթը 7 օր օրը 24 ժամ հասանելի է հեռախոսով: Հիվանդները սովորաբար հիվանդանոց են գալիս ռմբակոծության հետեւանքով ստացած վնասվածքներով եւ տարբեր հիվանդություններով, կոտրվածքներից մինչեւ թերսնուցում եւ մալարիա:  

Տեղի սահմանափակ հնարավարորությունների պատճառով Քաթինան հաճախ ստիպված է լինում հիվանդնեին հին մեթոդներով բուժել: Հաճախ հաստատությունում չի լինում ջուր կամ էլեկտրանէներգիա: Քաթինայի գնահատմամբ, նա տարեկան հազար վիրահատություն է կատարում: Բժիշկ Քաթինան եղել է 2016 թվականի «Ավրորա» մրցանակի հավակնորդ եւ համարվում է համաշխարհային բժշկության ասպարեզում նշանավոր հումանիտար գործիչ:

Որպեսզի Թոմ Քաթինան հնարավարություն ունենա թողնել հիվանդներին եւ գալ Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը, նրան փոխարինելու են գնացել երեք հայ բժիշկներ՝ Գեւորգ Ոսկանյանը, Հայկ Հովհաննիսյանը եւ Արմինե Բարխուդարյանը:

Մուհամադ Դարվիշ

Մուհամադ Դարվիշը 26-ամյա ատամնաբույժ է, որն աշխատել է Սիրիայի պաշարման մեջ գտնվող Մադայա քաղաքում: Մինչ շատ բժիշկներ լքեցին Սիրիան՝ խուսափելով բռնություններից եւ հիվանդանոցների ու բուժանձնակազմի վրա պարբերական հարձակումներից, Դարվիշը նախընտրեց համալսարանական կրթություն ստանալուց հետո վերադառնալ Մադայա: Նա այնտեղ գտնվող երեք բժիշկներից մեկն էր, եւ սպասարկում է 40 հազար բնակչություն ունեցող համայնքին: Սիրիայի կառավարական ուժերը բազմիցս սպառնացել են նրան՝ մարդասիրական գործունեության համար: Դարվիշը մասնագիտությամբ ատամնաբույժ է, բայց հանգամանքների բերումով ստիպված է եղել վիրահատություններ կատարել: Նա  WhatsApp նամակագրական ծրագրի միջոցով լուսանկարում էր վիրահատության ամեն մի քայլը, դա ուղարկում արտասահմանցի գործընկերներն՝ սպասելով հաջորդ գործողության վերաբերյալ նրանց հրահանգներին:

Պաշարման մեջ ամիսներ շարունակ ապրելուց հետո Մուհամադն ու հազարավոր մարդիկ տարհանվեցին Մադայայից: Չնայած Մուհամադն ու իր բժիշկ գործընկերներն անցյալ տարվա հունվարին միջազգային հանրությանը ներկայացրին սովի մատնված երեխաների սարսափելի նկարներ, որոնք տարածվեցին նրանց տարհանման ժամանակ, այնուամենայնիվ, չհաջողվեց փրկել քաղաքի 28 բնակչի, այդ թվում՝ վեց երեխայի, որոնք բոլորովին վերջերս սովամահ եղան: «Մի օր ես կվերապատրաստվեմ ու կվերադառնամ այստեղ՝ մարդկանց ծառայելու,- ասել է Մուհամադը:

Ջամիլա Աֆղանի

Աֆղանստանցի Ջամիլա Աֆղանին «Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության հիմնադիրն է: Նա աշխատում է ընտանիքների հետ, նպաստելով հեռավոր գյուղերում ապրող աղջիկների դպրոցում կրթություն ստանալու հեռանկարին, աշխատանքներ է տանում հազարավոր իմամների՝ մահմեդական առաջնոդների հետ) հավաստիացնելով կանանց կրթություն ստանալու, նրանց իրավունքները պաշտպանելու կարեւորությունը, համաձայն իսլամական եւ միջազգային օրենքների:

1990-ականների ավարտին, երբ Աֆղանստանում իշխում էր «Թալիբան» խմբավորումը, կանայք ճնշումների էին ենթարկվում։ Ութ տարեկանից մեծ աղջիկներին արգելվում էր դպրոց հաճախել, իսկ կանայք, աշխատանքի ընդունվելու հնարավորությունից զրկված, հարկադրված էին պահպանել լիակատար փարդա՝ հանրային եւ անձնական մեկուսացում։ Օրենքին չենթարկվելու հետեւանքները ծանր էին լինում՝ հրապարակային ծեծից մինչեւ մահապատիժ։ Թալիբանի հեռացվելուց հետո Աֆղանստանում թեեւ հավասար իրավունքներ են շնորհվել կանանց եւ տղամարդկանց, խոր արմատներ գցած ավանդույթներն ու հին բարքերը շարունակում են լայնորեն պահպանվել, եւ կանայք շարունակում են ապրել սահմանափակման, արգելքների ու մեկուսացման պայմաններում։ 

Ջամիլա Աֆղանիի համար սա պարզապես անընդունելի է, քանի որ իր համոզմամբ՝ ավելի լավ կյանքի հիմքը կրթությունն է։ Ուստի, նա իր ուսերին վերցրեց Աֆղանստանում աղջիկների եւ կանանց կրթության հարցում առկա հասարակական խարանը վերացնելու պայքարը, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ եւ առողջ ներդրում ունենալ իրենց համայնքների կյանքում։ 

Ջամիլա Աֆղանին ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատել է կրթություն բնագավառում՝ ծառայելով Փեշավարի փախստականների ճամբարներում ապրող աֆղանացի երիտասարդներին: Կանանց երեխաների եւ երիտասարդների համար հնարավորություններ ստեղծելու նպատակով նրա նախաձեռնած տնտեսական եւ սոցիալական ծրագրերը գործում են Աֆղանստանի 18 շրջաններում: Կրոնական փոխըմբռնման «Թանենբաում» կենտրոնը Ջամիլա Աֆղանիին շնորհել է «Կրոնական խաղաղարար» մրցանակը: Աֆղանին արժանացել է նաեւ բազմաթիվ ազգային եւ միջազգային մրցանակների:

Դենիս Մուկվեգե

Բժիշկ Դենիս Մուկվեգեն հիմնել է Փանզի հիվանդանոցը 1999 թվականին՝ Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության արեւելյան շրջանաններում ընթացող տեւական պատերազմի ժամանակ: 1999 թվականից Մուկվեգեն իր անձնակազմի հետ միասին օգնել է սեռական բռնություններից տուժած ավելի քան 50 հազար մարդու: Բժշկական օգնությունից բացի հիվանդանոցը հիվանդներին տրամադրում է իրավական, սոցիալ-հոգեբանական աջակցությոն: Բժիշկ Մուվեգեն խիզախորեն պայքարում է սեռական բռնությունների պատասխանատուների, այդ թվում Կոնգոյի կառավարությանը եւ ԿԴՀ-ի արեւելքը գրաված գրոհայիններին պատասխանատվության ենթարկելու եւ կանանց պաշտպանելու համար:

Նա բազմաթիվ պատվոգրերի եւ մրցանաների է արժանանացել, այդ թվում 2014 թվականին Սախարովի մրցանակին: 2016 թվականին «Ֆորտուն» ամսագիրը նրան ընդգրկել է աշխարհի 50 ամենաազդեցիկ առաջնորդների ցանկում: Բժիշկ Մուկվեգեն 5 անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի եւ Հարվարդի համալսարանի կողմից արժանացել է  պատվավոր դոկտորի կոչման:

Ընտրող հանձնաժողովի կազմում, որի համանախագահն է օսկարակիր դերասան եւ հումանիտար գործիչ Ջորջ Քլունին, ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին,Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը եւ Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն: Հանձնաժողովը հինգ հավակնորդներին ընտրել է ներկայացված 558 թեկնածությունների միջից, որոնցից 254-ը չկրկնվող էին եւ ներկայացվել էին 66 երկրից 13 լեզվով:

Մայիսի 28-ին տեղի կունենա «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը: Մրցանակի դափնեկիրը կստանա 100,000 դոլար պարգեւ՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաեւ 1,000,000 դոլար դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

 

Տպել
2728 դիտում

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա