Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցն այս տարի ճանապարհեց երեք շրջանավարտի․լուսանկարներ

27/05/2017 schedule15:58

Տավուշի մարզի սահմանամերձ, հակառակորդի մշտական կրակոցների թիրախում գտնվող Ներքին Կարմիրաղբյուր համայնքի դպրոցն այս տարի ունեցել է երեք շրջանավարտ՝ Անին, Հայկն ու Էրիկը։ Վերջին տարիների համամետ՝ սա շրջանավարտների ամենափոքր թիվն է համայնքում։ Հատկանշական է, որ այս տարվա առաջին դասարանցիներն էլ են երեքը։ Սակայն, համայնքի դպրոցի տնօրեն Նառա Պապյանը լիահույս է՝ առաջիկայում աշակերտների թիվը կավելանա։

«2000 թվականին ծնված երեխաներն են այս տարի ավարտել դպրոցը։ Այդ տարիներին ծնունդերը քիչ էին։ Պատերազմի թոհուբոհից հետո բավական ուշ սկսեցին լավանալ մեր վերքերը, ժամանակ պետք եղավ, որ վերականգնվենք, այս տարի նոր կարող եմ ասել, որ մեր ծառերը բողոբոջում են, հիմա նոր են սկսել մարդիկ վերադառնալ գյուղ, սակայն, ցավոք, դեռ աշխատատեղերի խնդիր ունենք, որն էլ գյուղից հեռանալու հիմնական պատճառն է»,-armtimes.com-ին ասում է Պապյանը։

Ու, թեեւ, աշակերտները երեքն են եղել, սակայն դա նրանց չի խանգարել ունենալ հետաքրքիր միջոցառում։ Նախ, առավոտյան ժամը՝ 9-ին դպրոցում անցկացրել են «Վերջին դասը», որից հետո երեխաները զբոսանքի են դուրս եկել, իսկ արդեն երեկոյան՝ համայնքի մշակույթի տանը մեկնարկել է «Վերջին զանգի» արարողությունը։

17-ամյա Էրիկ Ղազարյանն ասում է, որ ամբողջական միջոցառում ունենալու համար նրանց օգնության են հասել ցածր դասարանների աշակերտները։

«Մեզնից ցածր դասարանի աշակերտներն օգնեցին, որ նորմալ միջոցառում կազմակերպենք ու, կարծում եմ շատ լավ անցավ։ Միջոցառումից հետո էլ մնացինք կուլտուրայի տանը, լավ ժամանակ անցկացրինք, մինչեւ առավոտ լուսացրինք»,-պատմում է շրջանավարտը։

Նառա Պապյանն էլ ասում է, որ աշակերտներն, իսկապես, շատ լավ էին պատրաստվել եւ հուզել են բոլորին։

«Բավական հագեցած ծրագիր էին երեխաները պատրաստել, երկու ժամից ավել տեւեց, բայց չնկատեցինք, թե ինչպես անցավ ժամանակը։ Իսկապես, «Վերջին զանգը» եւ ուրախ է, եւ տխուր , ծիծաղում էինք, բայց արցունքները գլորվում էին։ Մեր երկրի համար բավական բարդ ու պատասխանատու ժամանակահատավածում են իրենք նոր կյանքի առաջին քայլը դնում, ես նրանց մաղթում եմ, որ ինչ մասնագիտություն էլ ընտրեն լինեն զգոն ու պատասխանատու, ուզում եմ, որ դիմակայեն բոլոր մարտահրավերներին ու դառնան ճանապարհ շինողն, այլ ոչ թե բավարարվեն եղածով»,-ասում է Պապյանը։

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում, սակայն, միայն համայնքում անցկացված միջոցառումով չեն եզրափակվում։ Ավանդույթի համաձայն՝ տարածաշրջանի բոլոր դպրոցների աշակերտները եւս մեկ «Վերջին զանգ» էլ ունենում են՝ արդեն ներկայացնելով ամենահաջողված համարները Բերդ քաղաքում։ Այս տարի այդ միջոցառումը կանցկացվի մայիսի 28-ին։

Տպել
5257 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված