Մենք ոչինչ չենք ստիպում, մարդիկ ինքնակամ են անում. Լոքյանն անձամբ է հետևում շաբաթօրյակին

27/05/2017 schedule16:30

«Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի աշխատանքներին հետևելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը մեկնել է Արարատի մարզի Լուսառատ համայնք և Խոր Վիրապի ճարտարապետական հուշահամալիրի տարածք, այնուհետև եղել է Արմավիրի մարզի Ոսկեհատ, Էջմիածին համայնքներում, ինչպես նաև այցելել զոհված հարավսլավացի օդաչուների հիշատակին նվիրված հուշարձանի տարածք, որտեզ մաքրման աշխատանքների ընթացքին հետևելուց բացի, հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը։

Արագածոտնի մարզում Դավիթ Լոքյանը եղել է Աշտարակ քաղաքում, որտեղ ևս ծանոթացել է քաղաքի մաքրման աշխատանքներին: Դավիթ Լոքյանի մարզային շրջայցի վերջին կանգառը Կոտայքն էր: Եղվարդի խճուղիով մեկնել է մարզի Նոր Հաճն և Բյուրեղավան համայնքներ: Շաբաթօրյակի աշխատանքներին հետևելու շրջայցի ընթացքում նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը բացի վերոնշյալ համայնքներ այցելելուց, բազմաթիվ այլ կանգառներ է ունեցել, զրուցել շաբաթօրյակին մասնակից բնակչության հետ՝ մեծապես կարևորելով «Մաքուր Հայաստանի» գաղափարի շարունակականությունը և շնորհակալություն հայտնել քաղաքացիներին ակտիվ մասնակցության համար:

«Ստեղծված է մի իրավիճակ, որ կարծես մարդիկ ինքնաբուխ ուզում են ազատվել այս պրոբլեմից, որ տարիներով ունեցել ենք: Ինձ ամենաշատը սա է ուրախացնում. մենք ոչինչ չենք ստիպում, մարդիկ ինքնակամ են անում: Փակել 700 և ավել աղբավայր սա նույնիսկ մեզ համար մի փոքր անհավանական էր թվում: Բայց մենք պետք է փակենք 2000 աղբավայր: Եվ մյուս տարի` այս օրը, մենք պիտի երկրում ունենանք շուրջ 120 աղբավայր ավելի քան 2000-ի փոխարեն: Փակել, կոնսերվացնել, հողով ծածկել, որի վրա պիտի աճի կանաչը դառնա բնության համամաս տարածք, սա է մեր խնդիրը: Մեծածավալ աղբարկղերի տրամադրում պիտի իրականացնենք համայնքներում: Պետությունը պետք է որոշակի միջոցներ հատկացնի, դժվար փակվող աղբավայրերը կոնսերվացնելու, աղքատ համայնքներին համապատասխան գույք տրամադրելու համար: Պետք է խրախուսենք աղբահան մեքենաների մուտքը Հայաստան: Մենք արդեն դրա լավ օրինակներն ունենք` Դիլիջան, Ջերմուկ, Թումանյան, Տաթև: Բոլոր համայնքապետերին, երբ ֆիքսում ենք, թե ինչ կուզեն ունենալ տեխնիկայի տեսակետից, առաջին կետով բոլորը նշում են` աղբահան մեքենաներ: Սա պիտի դառնա մեր քաղաքացու ամենօրյա խնդիրը: Այնպես չէ, որ ժողովուրդը չի ուզում սա , պարզապես մի մասով մենք պայմանները չենք ապահովել, մի մասով մարդիկ ապրել են ինչպես ապրել են, և ժամանակն է, որ մենք ամեն օր, միասին, ժողովրդի ճնշման տակ, կարողանանք հասնել նրան, որ ունենաք Մաքուր Հայաստան: Չենք ունենա 5 միլիոն տուրիստ, եթե Խոր Վիրապը լինի աղբի մեջ թաղված, ինչպես մեկ ամիս առաջ էր, երբ մարզպետարանը սկսեց այս ծրագիրը»,- ասել է Դավիթ Լոքյանը:

Դավիթ Լոքյանը լրագրողների հետ զրույցում նաև տեղեկացրել է, որ 2016 թվականի ծրագրով ընդունվել է կոշտ կենցաղային թափոնների 2016-35 թթ ռազմավարությունը, որը ֆիքսում է, թե ինչ կարգով պետք է մեր երկրում աղբահանությունը իրականացվի, ինչպիսի աղբավայրեր պետք է լինեն: «Այս տարվա կառավարության ծրագրում ներառված են Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների ռազմավարությունը: Մենք համակարգային մոտեցման կողմնակից ենք, ստեղծել օրենսդրություն, ստեղծել ռազմավարական փաստաթուղթ և գնալ այնպիսի ուղիով, որի արդյունքը բոլորի համար տեսանելի կլինի և մնայուն: Պրոցեսը սկսված էր, պարզապես այս ժամանակահատվածում լայն թափ է ստացել, և արդյունք անպայման ունենալու ենք»,-լրագրողների հետ զրույցում ասել է Դավիթ Լոքյանը:

Տպել
1931 դիտում

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ